14/02/2020 10:20
«Հրապարակ». «Այո»-ի շտաբի աշխատանքները Երևանում կհամակարգի Սիփան Փաշինյանը
«Հրապարակ» թերթը գրում է, որ օրերս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում որոշում է կայացվել, թե ովքեր են զբաղվելու սահմանադրական հանրաքվեի քարոզչությամբ։
Ըստ այդմ, որոշել են, որ սահմանադրական հանրաքվեի «այո»-ի շտաբը կղեկավարի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ով արդեն արձակուրդ է վերցրել։
Այդ աշխատանքները Երևանում համակարգելու է Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը, ով ծնունդով Իջևանից է, իսկ մարզային շտաբների աշխատանքը համակարգելու է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը: