Չպարզված հանգամանքներում 23-ամյա զինծառայող է մահացել. ՊԲ
14/02/2020 22:23

Չպարզված հանգամանքներում 23-ամյա զինծառայող է մահացել. ՊԲ

Փետրվարի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը, հայտնում են ՊԲ լրատվական ծառայությունից: 

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Չպարզված հանգամանքներում 23-ամյա զինծառայող է մահացել. ՊԲ