15/02/2020 13:37
Նարեկ Սամսոնյանի նկատմամբ հետապնդումներն ուղղակի հետպնդումներ են «Antifake.am»-ի նկատմամբ՝ որպես ազատ մամուլի. Աստղիկ Մաթևոսյան (ՏԵսանյութ)
Սա հետապնդում է «Antifake.am»-ի նկատմամբ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Antifake.am» կայքի խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը:
«Նարեկ Սամսոնյանի նկատմամբ հետապնդումները ուղղակի հետպնդումներ են «Antifake.am»-ի նկատմամբ՝ որպես ազատ մամուլի և «Antifake.am»-ի խոսքի ազատությունն ու հրապարակումները սահմանափակելու համար», - ասաց նա:
Մաթևոսյանը հավելեց, որ Նարեկ Սամսնոյանի նկատմամբ ճնշումները որևէ դեպքում չեն կարող սահմանափակել «Antifake.am»-ի գործունեությունը, և կայքը կշարունակի հրապարակումները:
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն այսօր հրավիրվել է ՀՔԾ: Նա ներգրավվել է որպես մեղադրյալ՝ սուտ մատնության գործով: