15/02/2020 15:21
Դուք Վենետիկի հանձնաժողովից վախենում եք, ինչպես սատանան՝ խաչից. Արմեն Աշոտյանը՝ կառավարությանը
Կառավարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի Մերկելի խոսքից Վենետիկի հանձնաժողովի մասին հիշատակումը թաքցնելու մեղքը կանխատեսելիորեն գցել է թարգմանչի վրա, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Ու ներողության փոխարեն մի մուննաթ, մի զուննաթ, թե բա. «շահարկվող հատված»:
Թարգմանիչը հասկացանք, ձեզ крайний եք գտել, բարդում եք վրեն: Բա վարչապետի պաշտոնական կայքէջում ո՞վ էր սկզբից աղավաղված տեղեկությունը տեղադրել ու տարածել: Այլմոլորակայիննե՞րը թե Մերսում Դինու՞լը։
Նման դեպքերում ժողովուրդը մի խոսք ունի, ասում է. "պադոշ":
Փաստորեն, երբ փորձում եք ժողովրդին մոլորեցնել ու խաբել, իսկ հետո բռնվում եք, մի հատ էլ մե՞նք ենք մեղավոր, որ ձեր ստերն ու մանիպուլիացիաները ջրի երես ենք հանում:
Ու ձեր "հեռարձակումները" մեր վրա թանկ չծախեք, ժամանակակից աշխարհում մեծ դժվարություն չէ, ինչպես տեսաք, այլընտրանքային աղբյուրներով ճշտել և բացահայտել իրողությունները, ինչը և անում եմ ձեր բոլոր միջազգային այցերի ընթացքում:
Դուք Վենետիկի հանձնաժողովից վախենում եք, ինչպես սատանան՝ խաչից»։