15/02/2020 13:57
Որևէ ավտորիտար ռեժիմի ներկայացուցիչ երբևէ չի հանդուրժի անկախ և ազատ մամուլ. Լիկա Թումանյան
Ավտորիտար ռեժիմի ներկայացուցիչը երբևէ չի հանդուրժի անկախ և ազատ մամուլ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ Լիկա Թումանյանը:
«Որևէ ավտորիտար ռեժիմի ներկայացուցիչ, որը ցանկանում է կենտրոնացնել իշխանությունն իր ձեռքում և միահեծան ղեկավարում իրականացնել, երբևէ չի հանդուրժի անկախ և ազատ մամուլ», - ասաց նա:
Դիտարկմանը, թե վարչապետը պնդում է, որ մամուլը երբեք այնան ազատ չի եղել, քան այժմ, Թումանյանն ասաց.
«Կփորձեմ բարեկրթության սահմաններում մնալ և չտալ այն անվանումն, ինչ, իրոք, կա, որովհետև իրականում բոլորս շատ լավ գիտենք՝ ինչպես է դա կոչվում, երբ ինչ-որ մարդ, հատկապես՝ տղամարդ, անում է մի բան և ասում է հակառակը»: