15/02/2020 15:14
Սա հարձակում է ազատ խոսքի, տեղեկատվության ազատ ստացման ու տարածման վրա. Մելիք-Շահնազարյան (Տեսանյութ)
Սա հարձակում է խոսքի ազատություն ու տեղեկատվության ազատ տարածման վրա, լրագրողներին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին սուտ մատնության գործով որպես մեղադրյալ ներգրավելուն:
«Դա հարձակում է ոչ միայն Սամսոնյանի դեմ, այլ՝ ազատ խոսքի, տեղեկատվության ազատ ստացման ու տարածման վրա: Սա նախազգուշացում է, որ հրապարակելով ինֆորմացիա, որը կարող է դուր չգալ Նիկոլ Փաշինյանին կամ նրա քաղաքական թիմի ցանկացած անձի, կարող եք ենթարկվել հետապնդումների, մեղադրանքների, կալանավորումների: Դրան դիմադրելու միակ և գործուն ճանապարհը դրա դեմ հանդես գալն է», - ասաց նա:
Հիշեցնենք, որ այս պահին Սամսոնյանը որպես մեղադրյալ գտնվում է ՀՔԾ-ում: