15/02/2020 15:42
Ցուցմունքից, որից ես հրաժարվել եմ, ՀՔԾ-ն հարուցել է քրգործ. Նարեկ Սամսոնյան
Քրեական գործը հարուցվել է չեղած բանի վրա, ՀՔԾ-ից դուրս գալով՝ հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:
Նա հիշեցեց՝ նախորդ անգամ ՀՔԾ հարցաքննության ընթացքում ինքը հրաժարավել էր ստորագրել ցուցմունքի տակ՝ պնդելով, որ ցուցմունքը չի արտացոլում իր ասածները։
«ՀՔԾ-ն այդ ցուցմունքի հիման վրա, որրից ես հրաժարվել եմ, հարուցել է այս քրեական գործը, այսինքն՝ չեղած բանի վրա: Նույն օրը ՀՔԾ-ն տարածել է հայտարարություն, որտեղ ասում է, որ ես հրաժարվում եմ ցուցմունք տալուց: Այսինքն՝ նախ ֆիքսում են, որ ես ցուցմունք չեմ տվել, հետո ֆիքսում են, որ իմ ցուցմունի հիման վրա հարուցեն քրգործ: Ինձ համար սա իրավական խուլիգանություն է, որի գլխին ոչ թե քննիչ Լեռնիկ Ստեփանյանը կամ Սասուն Խաչատրյանն է կանգնած, այլ՝ Նիկոլ Փաշինյանը», - ասաց նա:
Նարեկ Սամսոնյանը նշեց, որ որպես սուտ մատնություն դիտարկվել է, ոչ թե իր հայտարարությունն այն մասին, որ վարչապետի ընտանիքի համար 1 կգ 3000 դոլարով «իկրա» է ձեռք բերվել, այլ հայտարարության այն հատվածի համար, որում պնդել է, թե վարչապետը հրահանգել է ՊԵԿ-ին զբաղվել «իկրա» վաճառող ռեստորանի հարցերով, այն բանից հետո, երբ անկանխիկ վճարելու համար 3000 դոլարի փոխարեն ռեստորանը 5000 դոլար է պահանջել:
Սամսոնյանի պաշտպան Գեորգի Մելիքյանն էլ նկատեց, որ Սամսոնյանը մեղադրյալի կարգավիճակ չունի: Պաշտպանները նաև ինքնաբացարկ են հայտնել քննիչին։
«Հայատարութայմբ հանդես եկանք, որ քննիչը ինքնաբացարկի միջնորդությունը պիտի քննարկի, պաշատպանության իրավունքի խախտումը վերացնի, որից հետո հնարավոր լինի հաջորդական փուլին անցնել, բայց քննիչը ոտնատակ տվեց և արհամարհեց հայոց քրեական դատավարության ամբողջ ընթացակարգը», - ասաց պաշտպանը: