Բանակում բռնության մակարդակը հնարավոր է նվազեցնել, բայց ինքնաթիռների ֆոնին սելֆի անելով չի լուծվում. Ավետիք Չալաբյան

17/02/2020 10:00

Բանակում բռնության մակարդակը հնարավոր է նվազեցնել, բայց ինքնաթիռների ֆոնին սելֆի անելով չի լուծվում. Ավետիք Չալաբյան


«Ազգային օրակարգ» կուսակցության համանախագահ Ավետիք Չալաբյանը Facebook-յան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով բանակում զինծառայողների մահացության դեպքերին։  

«Այս տարվա հունվարի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իրեն հատուկ սենսացիոն ոճի մեջ, հայտարարեց որ 2019 թվականին հայոց բանակում կորուստների «պատմական ամենացածր» մակարդակ է արձանագրվել։ Ու թեև սա նրա հերթական կեղծարարությունն էր (2013-14 թվականներին կորուստները բանակում ավելի քիչ են եղել), իրականությունը շատ ավելի դաժան գտնվեց, այս ինգնագոհ և փուչ խոսքերին հաջորդած տառացիորեն մեկ ամսվա ընթացքում տասից ավելի կորուստներ գուժելով, և բոլորիս կագնեցնելով ծանր մտատանջության առաջ՝ ինչ է տեղի ունենում մեր բանակում։

Որպեսզի հասկանանք, թե ինչու մենք վերջին ամսվա ընթացքում ականատես եղանք սպանությունների և ինքնասպանությունների այսպիսի ալիքի, պետք է մի քանի քայլ ետ նայենք։ Բանակում սպանությունները և հարկադրված ինքնասպանությունները շարունակական ծանր խնդիր են, և ոչ միայն մեր, այլև աշխարհի ցանկացած բանակի համար, մանավանդ երբ այնտեղ կա պարտադիր ժամկետային ծառայություն։ Խաղաղ կյանքից բանակ եկող երիտասարդները խիստ տարբեր են իրենց հոգեբանությամբ և արժեհամակարգով՝ ոմանք ագրեսիվ են և դաժան, ոմանք՝ թույլ և խոցելի, ոմանք բերում են իրենց հետ քրեական բարքեր, իսկ ոմանք՝ դրանց երբեք չեն առնչվել ու չգիտեն, ինչպես դիմագրավել, ոմանց մեջքին կանգնած են ազդեցիկ ծնողներ, իսկ ոմանք ընդհանրապես առանց ծնող են մեծացել։

Այս տարբերությունները, դժբախտաբար, ստեղծում են լարման կետեր, որոնք սկսում են զարգանալ իրենց տրամաբանության մեջ, և եթե չեն կանխվում, ի վերջո բերում են սուր կոնֆլիկտների և բռնության։ Մասնավորապես, նույն այդ «աննախադեպ» 2019 թվականին, բանակում սպանությունների և ինքնասպանությունների զոհ էին դարձել 14 զինծառայող, նախորդ տարում՝ ևս 12-ը, երկու դեպքում էլ այս թիվը գերազանցել էր զուտ մարտական կորուստները։ Ինչը պակաս ակնհայտ է՝ ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով ամեն տարի հարյուրավոր զինծառայողներ են վիրավորվում, շատերը լուրջ հոգեբանական խեղումներ են ստանում, մեծ թվով սպաներ են ենթարկվում կարգապահական պատասխանատվության և հաճախ թողնում են ծառայությունը՝ այս ամենը ներսից քանդում է բանակը, և հոգեմաշ անում հասարակությունը։

Բռնության վերջին ալիքը այս միտումների կուլմիանցիան է։ Մասամբ այն բացատրվում է զուգադիպություններով (դեպքերը տեղի են ունեցել տարբեր զորամասերում), բայց մեծ չափով, այն երկու հստակ պատճառ ունի՝ դա հասարակության մեջ աճած ատելության և ամենաթողության մակարդակն է, և բանակի դեմ տարվող մեթոդիկ քարոզը, զուգորդված բանակի խրոնիկ թերֆինանսավորման հետ։ Առաջինի ակնհայտ դրսևորումն այն է, որ անցած տարի երկրում ընդհանրապես աճել է հանցավորության մակարդակը, աճել են ծանր հանցագործությունները և սպանությունները, և դա նոր իշխանության հռետորաբանության և անհեռատես գործողությունների անմիջական հետևանքն է։ Բավական է հիշել, որ երկիրն արդեն վեց ամիս ոստիկանապետ և ԱԱԾ պետ չունի, իրավապահ համակարգը կենտրոնացած է գործող իշխանության հակառակորդների դեմ պայքարի վրա, իսկ 2018 թվականին նոր իշխանության հապճեպ համաներումով ազատվածների զգալի մասն էլ այս ընթացքում հասցրել է կրկին հանցագործություններ գործել։ Միամիտ է կարծել, որ այս ամենը չի ներթափանցելու բանակ, մանավանդ այսօրվա պայմաններում, երբ բանակի և հասարակության միջև սահմանները ավելի քան թափանցիկ են դարձել։

Երկրորդ պատճառը բանակի դեմ տարվող մեթոդիկ քարոզչական պատերազմն է։ Դեռ մինչև իշխանափոխությունը, տարբեր «իրավապաշտպաններ» տարիներով աշխատել են ապացուցելու, որ բանակի սպայական կազմը բաղկացած է կաշառակերներից և հրեշներից, որ նրանք ուտում են մեր զինվորի հացը, գողանում են տանկերի վառելիքը, ճնշում են մեր երեխաներին։ Իրականությունը այն է, որ վերջին տաս տարիներին, բանակը խրոնիկ թերֆինանսավորվել է, սպաների վարձատրությունը չի համապատասխանում նրանց կատարած ծանր աշխատանքին, սպաների ճնշող մեծամասնությունը ծանր սոցիալական խնդիրների է բեռի տակ է հայտնվել, և սպայական մասնագիտության հարգը կտրուկ ընկել է՝ սակայն մեզ դա չի հետաքրքրում, մենք շարունակում էինք նրանցից պահանջել, դիմացը որևէ բան չառաջարկելով։ Ասածի ողջ սրությունը ընկալելու համար բավական է վերլուծել Վ․Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի տարեկան դիմումների թիվը, որն այնքան է նվազել վերջին տասնամյակում, որ բանակը ստիպված է սպաների պակասը լրացնել արդեն զորակոչի միջոցով, ինչը սակայն, խնդիրը էլ ավելի է բարդացնում։

Վերջին տարիների ընթացքում, դրան ավելացել է նաև հասարակության մեջ տարածվող այն մտայնությունը, որ բանակ գնացող երիտասարդ ժամկետային զինվորը համարյա «սուրբ» է, սպաները պետք է հարգեն նրա իրավունքները, և ըստ հնարավորի մեղմ վարվեն նրա հետ, անկախ նրա իրական վարքագծից։ Սպաների զգալի մասը, գտնվելով այդ ծանր հոգեբանական ճնշման և կքած սեփական սոցիալական բեռի տակ, նախընտրում են այլևս ակտիվորեն չմիջամտել զինվորների ներսում տեղի ունեցող կոնֆլիկտներին, արդյունքում դրանք շարունակում են սրվել և բարդանալ, և բերել ողբերգական հետևանքների։

Այս ամենը ունի իր լուծումները, և բանակում բռնության մակարդակը հնարավոր է նվազեցնել, բայց դա հեշտ չի, և առավել ևս, մեծ-մեծ խոսելով և ինքնաթիռների ֆոնին սելֆի անելով չի լուծվում։ Իսրայելի բանակը, օրինակ, վերջին 15 տարում բանակում ինքնասպանությունների մակարդակը կարողացել է նվազեցնել ավելի քան երկու անգամ (տարեկան միջինում 31-ից 15-ի), և իրականացված գործողությունների ծրագիրը լավ հայտնի է և կարող է տեղայնացվել նաև մեզ մոտ։ Սակայն այն էական միջոցներ է պահանջում, առաջին հերթին սպայական ծառայության գրավչությունը բարձրացնելու և որակյալ սպայական կադրեր ներգրավելու, նրանց մասնագիտական կարողությունները մշտապես կատարելագործելու, բանակում հոգեբանական ծառայության ռեսուրսները էապես ընդլայնելու, պրոբլեմային զինծառայողների հետ անհատապես աշխատելու, արագ արձագանքման խմբեր ունենալու, դեռ դպրոցներում ապագա զորակոչիկներին ծառայության պատրաստելու, և բազմաթիվ այլ միջոցների համար, որոնք կիրառելով, Իսրայելի բանակը կարողացավ հասնել ցանկալի արդյունքի։ Այս նպատակով, բանակի ֆինանսավորումը պետք է նպատակային ավելացնել, բարձրացնել սպայական մասնագիտության հարգը հասարակության մեջ, և ներգրավել երկրի լավագույն մասնագիտական ռեսուրսները առկա խնդիրների լուծման մեջ, առավել ևս, որ այդ միջոցները հիմա բյուջեում կան։

Անցյալ տարի, Կառավարությունը հրաժարվեց ավելացնել 2020 թ․ պաշտպանական ծախսերը, պատճառաբանելով, թե եղածը բավարար է, և որ ինքը բազմաթիվ այլ գերակայություններ ունի։ Սակայն մեր երեխաների կյանքից ավելի թանկ բան չկա, և եթե մենք չենք ցանկանում, որ այս ամենը շարունակվի՝ բարոյալքելով բանակը և հասարակությունը, սա պետք է դառնա նաև Կառավարության առաջնային գերակայությունը, և մենք բոլորս այսօր պետք է պահանջատեր դառնանք այս թնջուկի իրական լուծման համար», -գրել է նա։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:00 Տնտեսության ռեալ սեկտորին օժանդակելու փոխարեն, իշխանությունը գնաց բանկերին օգնելու ճանապարհով՝ առաջարկելով տնտեսվարողներին ավելացնել անտանելի դարձած պարտքային բեռը. Ղազինյան Այսօր, 15:51 Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 150 հազարը (ТАСС) Այսօր, 15:42 «Միասնություն» համազգային շարժումն առաջարկում է մեծ փորձառություն ունեցող տնտեսագետներից ձևավորել աշխատանքային խմբեր Այսօր, 15:38 Ջալալ Հարությունյանի նախագահությամբ անցկացվել է ռազմական խորհրդի հեռավար նիստ Այսօր, 15:27 Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 66 հազարը (РИА Новости) Այսօր, 15:17 Առողջապահության նախարարությունը պնդում է, որ Մոսկվայից թռիչքների ձգձգումը կարանտինային վայրերի հետ կապ չունի, դրանց պակաս չկա Այսօր, 15:13 Դավիթաշենի ոստիկանության բաժանմունքում ԱԱԾ-ն գործողություն է իրականացրել հարուցված քրեական գործի շրջանակում Այսօր, 15:03 Դեսպանությունը կաջակցի ՀՀ քաղաքացիներին Ռուսաստանում շինարարական ոլորտում աշխատանքի տեղավորվելու հարցում Այսօր, 15:00 Արցախում մեկուսացման նպատակով տրամադրվել են հյուրանոցային ավելի քան 80 համարներ Այսօր, 14:49 Բակո Սահակյանը հանձնարարել է ուժեղացնել սահմանային հսկողությունն անցակետերում Այսօր, 14:44 Մեքսիկայում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 33 մարդ (РИА Новости) Այսօր, 14:40 Եթե դատավոր Աննա Դանիբեկյանի անաշխատունակության թերթիկի ժամկետը չերկարաձգվի, ապրիլի 17-ին նա կներկայանա աշխատանքի Այսօր, 14:32 Վրաստանը Միացյալ Նահանգներից տարհանում է վրացի և հայ աշակերտներին Այսօր, 14:29 ԱԱԾ մեծ թվով ծառայողներ այցելել են ոստիկանության բաժանմունք. նրանք թույլ չեն տալիս պետին, տեղակալին և օպերլիազորին դուրս գալ շենքից. Shamshyan.com Այսօր, 14:21 Նավթի գներն աճում են Այսօր, 14:17 Արցախի ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Դանիել Իոանիսյանի գրառման վերաբերյալ Այսօր, 14:12 Գերմանիայում կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 108 հազարը (РИА Новости) Այսօր, 14:07 Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 7-9 աստիճանով Այսօր, 14:04 Չիկագոյում կորոնավիրուսի պատճառով արգելել են ալկոհոլի վաճառքը 21.00-ից հետո (РИА Новости) Այսօր, 13:59 Տուրիստական ոլորտին սպասարկող ՏՏ ընկերությունները լրիվ «սկել» են. Սամվել Մարիրոսյան Այսօր, 13:54 Բռնության դեպքեր՝ ոստիկանության Սիսիանի բաժնում. Դատախազությունը նյութերն ուղարկել է ՀՔԾ Այսօր, 13:50 «Գազպրոմ»-ը դեռ չի պատասխանել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նամակին Այսօր, 13:46 Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1892-ի (RussiaToday) Այսօր, 13:40 Նախկին թվերը ձեր ձեռքի տակ են, նայեք ու կտեսնեք, որ առնվազն եռապատակել եք ԱԺ կողմից տրամադրվող պարգևավճարների գումարը․ Արսեն Բաբայան Այսօր, 13:35 Bloomberg. Համաշխարհային տնտեսությունը կորոնավիրուսի պատճառով կկորցնի 5 տրիլիոն դոլար (RussiaToday) Այսօր, 13:30 Ապրիլի 8-ին վարակազերծվել է 338 հանրային նշանակության վայր, որոնցից 161-ը առևտրային կազմակերպություն է Այսօր, 13:24 Քննիչ հանձնաժողովը Սերժ Սարգսյանին կտրամադրի իր մասնակցությամբ հատվածի տեսաձայնագրությունը Այսօր, 13:20 Պլան և շոու. Հայաստանի առաջիկա փուլի բնորոշիչները. Էլինար Վարդանյան Այսօր, 13:13 Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն արգելանք չի կիրառի կառավարության կողմից շահառուներին սոցիալական աջակցության համար տրամադրված դրամական միջոցների վրա Այսօր, 13:09 Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 1459 նոր դեպք (РИА Новости) Այսօր, 13:03 Չի բացառվում, որ Հայաստանում կարող է քննարկվել կոմունալ ծախսերի վճարի հարցը, սակայն որոշումը պետք է լինի թիրախային Այսօր, 12:57 Շուրջ 70 ավտոբուս ամեն օր անվճար տեղափոխում է ավելի քան 1800 բուժաշխատողի (Տեսանյութ) Այսօր, 12:50 Մսի, կարագի, ձեթի, բրնձի գինը կնվազի Այսօր, 12:46 Բրազիլիայում COVID-19-ով վարակված նորածին է մահացել (Gazeta.ru) Այսօր, 12:43 Ապրիլի 13-ին ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի Այսօր, 12:40 Մահացել է 25-ամյա ռեփ երգչուհի Չիննա Ռոջերսը Այսօր, 12:37 Հազար հոգի աշխատող կա, հո բոլորն ուզող չե՞ն. մեջները չուզողներ էլ կան. «Ալեքս տեքստիլ»-ի հաշվապահը հերքում է աշխատավարձ չվճարելու մասին լուրերը Այսօր, 12:31 60 շահառու ընտանիքի տրամադրվել է առաջին անհրաժեշտության մթերքների փաթեթներ․ դիմակներ են կարվել և բաժանվել բնակիչներին․ մարզպետ Այսօր, 12:25 2020-ի հունվարի 1-ից մաքսատուրքերի բարձրացումը կհետաձգվի մեկ տարով՝ բացառությամբ 87 ապրանքային խմբում ընդգրկված վերգետնյա տրանսպորտային միջոցների Այսօր, 12:20 «Քեթրին գրուպ» և «ԼԵՎՈ գրուպ» ՍՊ ընկերությունները խախտել են ՀՀ հողային օրենսգրքի պահանջները Այսօր, 12:11 Արարատի մարզում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել․ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը՝ 179 Այսօր, 12:08 Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին կատարվում են ընթացիկ ամառային սպասարկման աշխատանքներ Այսօր, 12:02 Ընտրությունների ընթացքում քվեաթերթիկը լուսանկարահանելու դեպքերի առթիվ Արցախում քրեական գործեր են հարուցվել Այսօր, 11:58 Երեք քաղաքացուց վերցվել է փորձանմուշ և ուղարկվել կորանվիրուսի թեստավորման․ Արցախի տեղեկատվական շտաբ Այսօր, 11:54 ՀԴՄ կտրոններ չթողարկած միկրոձեռնարկատերերն աջակցություն չեն ստանա. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:48 Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառումը Այսօր, 11:42 Այս գիշեր լարված էինք բավականին. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:37 Կորոնավիրուսից մահացած 80-ամյա պացիենտն ունեցել է ծանր աստիճանի թոքաբորբ․ ԱՆ խոսնակ Այսօր, 11:31 Կորոնավիրուսի դեպքերի հետ կապված 12 անճշտություն է հայտնաբերվել. Վարչապետ Այսօր, 11:18 Կառավարությանն արած առաջարկների հեղեղից կարելի է գլխապտույտ ստանալ. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:00 Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 921-ի, մահերի թիվը հասել է 10-ի Այսօր, 10:55 Աշխարհում ավելի քան 1,5 միլիոն մարդ է վարակվել COVID-19-ով (Интерфакс) Այսօր, 10:41 Չինաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի 63 դեպք (РИА Новости) Այսօր, 10:25 ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է գրեթե երկու հազար մարդ (RussiaToday) Այսօր, 10:12 Կորոնավիրուսով վարակված 4-ամյա փոքրիկի վիրահատությունը բարեհաջող է ավարտվել. վիճակը կայուն է Այսօր, 10:09 «Ժողովուրդ». Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքներում փոփոխություններ են եղել Այսօր, 10:07 «Հրապարակ». Ժամանակը կգա, ամեն ինչ կասեմ. Արցախի ԿԸՀ նախագահ Այսօր, 10:03 «Փաստ». Նիկոլ Փաշինյանը փորձում է Արցախում ամեն կերպ սանձել իրադարձությունների զարգացումները Այսօր, 09:59 «Ժողովուրդ». Կառավարությունը շարունակում է ՄԻԵԴ-ի վճռով գումարներ վճարել Այսօր, 09:54 «Հրապարակ». Արցախում այս օրերին անդորր է Այսօր, 09:50 «Փաստ». «Ալեքս տեքստիլի» աշխատակիցները խնդիրներ ունեն աշխատավարձերի ստացման հետ կապված Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Հարցաքննվել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը Այսօր, 09:40 «Հրապարակ». Ծառուկյանը խիստ հրահանգել է թիմին` խուսափել իշխանություններին քննադատելուց 08/04/2020 23:58 Հայաստնի ղեկավարությունը չի ուզում՝ մենք գանք Հայաստան, ասում են՝ տեղի խնդիր ունեն. Մոսկվայի օդանավակայանում մնացած հայերն անելանելի վիճակում են (Տեսանյութ) 08/04/2020 21:38 ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ 92 մլն եվրո 08/04/2020 21:29 Մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ գլխավոր տնօրենին. քրեական գործն ուղարկվել է դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ 08/04/2020 21:27 Կառավարությունը խնդրում է լրագրողներին ձեռնպահ մնալ ՀՀ կառավարությունում տեղի ունեցող միջոցառումները տեղից լուսաբանելու պրակտիկայից 08/04/2020 21:21 «Իմ քայլը» հիմնադրամը 100 մլն դրամ է տրամադրել բժշկական պարագաների ձեռքբերմանը 08/04/2020 20:37 Իշխանությունը փորձել է թաքցնել կորոնավիրուսով վարակակիրների և մահվան դեպքերի իրական քանակը. «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբ 08/04/2020 20:15 Ժամեր անց Չինաստանից Երևան կժամանի թոքերի արհեստական օդափոխման 120 սարք, 60 հազ. կորոնավիրուսի թեստ ու այլ բժշկական պարագաներ տեղափոխող ինքնաթիռը 08/04/2020 19:55 Նիդեռլանդներում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 20549-ի (РИА Новости) 08/04/2020 19:40 Սերժ Սարգսյանը կմասնակցի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստին, եթե նրան տրամադրվի դրա տեսաձայնագրությունը 08/04/2020 19:35 Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 3993-ի (РИА Новости) 08/04/2020 19:24 Հայաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը 08/04/2020 19:15 Թեև 3 երեխա ուներ՝ նետվում էր կռվի, որովհետև գիտեր՝ պատասխանատու է բոլորի խաղաղ ապագայի համար. ԳՇ պետի շնորհավորական ուղերձը՝ Ազգային հերոս Յուրի Պողոսյանի ծննդյան առթիվ 08/04/2020 19:02 Ռուսաստանից Հայաստան տեղափոխված կորոնավիրուսի ախտորոշման շարժական լաբորատորիան բացազատվել է. ՊՆ (Տեսանյութ) 08/04/2020 18:46 Իսպանիայի իշխանություննեը պատմել են, երբ երկիրը կկարողանա վերադառնալ բնականոն կյանքին (РИА Новости) 08/04/2020 18:25 Մոսկվայում անօթևան մնացած ՀՀ քաղաքացիներին ապահովել են ժամանակավոր կացարանով 08/04/2020 18:17 Ալեն Սիմոնյանը տեսակապով մասնակցել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին 08/04/2020 18:06 Պարենային որոշ ապրանքների և բժշկական նշանակության պարագաների ներմուծման դեպքում մաքսատուրքերը զրոյացվում են 08/04/2020 18:00 Այսօր Ապրիլյան Քառօրյա պատերազմի հերոս Կարեն Ներսիսյանի ծննդյան օրն է 08/04/2020 17:56 Արարատի մարզում կորոնավիրուսի 2 նոր դեպք ունենք, վարակակիրների ընդհանուր թիվն այս պահին 175 է․ մարզպետ 08/04/2020 17:38 Ավագ Հինգշաբթի դուրս կբերվի Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը 08/04/2020 17:28 Եթե այս վիճակը մի փոքր էլ շարունակվի, ՏՏ ոլորտում հետևանքներն անդառնալի կլինեն. Կարեն Վարդանյան 08/04/2020 17:22 Աֆղանստանի իշխանություններն ապրիլի 8-ին ազատ են արձակելու «Թալիբան» շարժման 100 անդամի 08/04/2020 17:12 Twitter-ի հիմնադիրն իր ունեցվածքի ավելի քան մեկ քառորդը հանգանակել է կորոնավիրուսի դեմ պայքարին (Интерфакс) 08/04/2020 17:02 Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարը 08/04/2020 16:50 Կապանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել 08/04/2020 16:42 Բելառուսական ԱԷԿ-ի ռուս շինարարների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել (РИА Новости) 08/04/2020 16:31 Իսպանիայում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 14,5 հազարը (РИА Новости) 08/04/2020 16:25 Ռուսաստանից Հայաստան ժամանած 178 քաղաքացիներն ԱԻՆ ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր (Տեսանյութ) 08/04/2020 16:14 Արտակարգ դրության պայմաններում Երևանի բուժհաստատությունների անձնակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով (Տեսանյութ) 08/04/2020 16:12 Բելգիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2240-ի (РИА Новости) 08/04/2020 16:05 Սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի առցանց ցուցադրությանը 08/04/2020 15:56 Մարդու իրավունքների պաշտպանը մշտադիտարկում է իրականացնում արտակարգ դրության ժամանակ ընտանիքում բռնության հարցերով 08/04/2020 15:54 Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովից ստացվել են ոչ պարզորոշ պատասխաններ. Սերժ Սարգսյանի դիրքորոշման մասին գրասենյակն այսօր կտեղեկացնի 08/04/2020 15:53 Իտալիայում փլուզվել է գետի վրայով անցնող ավտոմոբիլային կամուրջը 08/04/2020 15:48 Համոզված եմ, որ միասին հաղթահարելու ենք ամեն փորձություն. Պարետի ուղերձը (Տեսանյութ) 08/04/2020 15:43 Երեք թեմերից նվիրատվություններ են ստացվել ի զորակցություն հայրենիքի 08/04/2020 15:37 Ապրիլի 7-8-ն Արցախում ախտահանվել է ընդհանուր թվով 134 տրանսպորտային միջոց

Տվյալ բաժնի վերջին նյութերը