Բանակը PR-ի տեղ չէ, այն մեր ողջ երկրի անվտանգության ողնաշարն է. Արթուր Վանեցյանը՝ վերջին դեպքերի մասին. «Առավոտ»

17/02/2020 12:12

Բանակը PR-ի տեղ չէ, այն մեր ողջ երկրի անվտանգության ողնաշարն է. Արթուր Վանեցյանը՝ վերջին դեպքերի մասին. «Առավոտ»


«Առավոտի» հարցազրույցը Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի նախաձեռնող Արթուր Վանեցյանի հետ, որը վերջերս հայտարարեց քաղաքականություն մտնելու որոշման մասին:

– Պարոն Վանեցյան, տարին սկսվեց ներբանակային մտահոգիչ սպանություն-ինքնասպանությունների շարքով, որոնց դեռևս իշխանությունները պատշաճ կերպով չեն արձագանքել։ Հասարակությունը շատ լարված է, պահանջում է գտնել և պատժել մեղավորներին, քայլեր ձեռնարկել բանակի առողջացման ուղղությամբ։ Որպես ուժային փակ համակարգում երկարամյա աշխատանքի փորձ ունեցող մարդ, որը նաև մեր նոր սերնդի գեներալներից է, կարո՞ղ եք Ձեր տեսանկյունը ներկայացնել՝ այսօրվա իրավիճակի պատճառների ու լուծման հնարավոր տարբերակների մասին։

– Նախ՝ թույլ տվեք մի խնդրանքով դիմել բոլորին, ովքեր այսօր հրապարակային խոսքի հնարավորություն ունեն։ Բանակում կորուստների թեման բոլորիցս պահանջում է լինել զուսպ և խնդրին մոտենալ մեծ պատասխանատվությամբ։ Որքան էլ մեծ լինի զգացմունքայնությունը, որքան էլ ծանր լինի վիշտը, ես բոլորին կոչ եմ անում, խնդրում եմ՝ հրապարակային խոսքում տուրք չտալ զգացմունքներին։ Առավել ևս՝ կոչ եմ անում՝ որևէ նեղ անձնական կամ քաղաքական շահի համար չօգտագործել այս թեման։ Ցավոք, նման միտումներ նկատվում են։ Դա ոչ միայն բարոյական չէ, այլև՝ ուղղակիորեն առնչվում է մեր պետության անվտանգությանը։ Պատճառների մասին. հասկանալի է, որ հրապարակային խոսքի ձևաչափն ինձ թույլ չի տալիս բաց խոսել որոշ հանգամանքների մասին։ Վստահ եմ, որ բանակի ղեկավարությունը տիրապետում է խնդրին և կանի ամեն ինչ։ Միաժամանակ կցանկանայի նշել այն գլխավոր հանգամանքը, որը պայմանավորում է ներբանակային զարգացումները։ Դա երկրում ստեղծված մթնոլորտն է։ Ասում են՝ բանակը հասարակության հայելին է, բանակում տիրող մթնոլորտն էլ հայելանման արտահայտությունն է հասարակության ներսում տիրող մթնոլորտի։ Ճամբարների կիսված, պառակտված, անընդհատ ներքին թշնամիներ փնտրող, արհեստականորեն «հնի» ու «նորի» բաժանվող հասարակության ներքին մթնոլորտը շատ արագ տեղ է գտնում բոլոր համակարգերում, այդ թվում՝ բանակում։ Միանգամայն հասկանալի ու արդարացի է հանրության կտրուկ պահանջը՝ գտնել և պատժել մեղավորներին։ Միևնույն ժամանակ՝ խիստ վտանգավոր և անկանխատեսելի կարող է լինել՝ հանրային ցասման այս մեծ ալիքն ուղղելը դեպի բանակի հրամկազմ, սպաներ և ենթասպաներ՝ առանց պատշաճ և սթափ հետաքննության։ Մենք ունենք կայացած սպայակազմ, որոնց թվում մեծամասնություն են կազմում բարձր պրոֆեսիոնալները, իրական հայրենասերները։ Խնդիրները պետք է ուսումնասիրել՝ հնարավորինս խուսափելով ընդհանրացումներից և ծայրահեղացումից։ Անզգույշ գործելով՝ կարող ենք շատ վնասներ տալ՝ այս պահին մարդկանց հանգստացնելու համար։

– Ինչպե՞ս է այդ մթնոլորտը հասնում բանակ։

Բացի մարդկային ու լրատվական պարզ խողովակները, կան նաև մթնոլորտից ծնված գործողություններ, որոնք ուղղակիորեն ազդում են ներբանակային կյանքի ու հարաբերությունների վրա։ Բանակը ինստիտուցիոնալ հիշողությամբ, մշտապես կատարելագործվող համակարգ է, որտեղ փորձը և մոդեռնիզացիան միասնական և փոխլրացնող սկզբունքներ են։ Կարող եմ նշել որոշակի օրինակներ, որոնք, թվում է, թե բանակից դուրս՝ հանրային կյանքում են ընթանում, սակայն ուղղակիորեն ներգործում են ներբանակային մթնոլորտի վրա։ Վստահաբար, ներբանակային մթնոլորտի վրա վատ է անդրադառնում ապրիլյան պատերազմի հանձնաժողովի գործունեությունը։ Իրական հրամանատարները, լուրջ կադրային սպաներ՝ իրենց լուրջ կենսագրությամբ, այսօր պարտադրված են՝ հաշվետու լինել բանակից, զինված ուժերից պատկերացում չունեցողների առջև։ Սա ևս բանակի ներքին բարոյալքման դանդաղ գործողության ռումբ է։ Կան համակարգեր, որոնց ախտորոշումն ու բուժումը պետք է արվեն՝ առավելագույնս խուսափելով սոցցանցային միջամտություններից։ Լուրջ, համակարգային հիվանդությունները բուժում են նեղ մասնագետների միջոցով, և ոչ՝ ժողովրդական բժշկության։ Քաղհասարակության ներկայացուցիչների հետ, մարդու իրավունքների ոլորտի մասնագետների հետ ներբանակային մթնոլորտի առողջացման ուղղությամբ անընդհատ ու նպատակային աշխատանք պետք է տարվի, բայց՝ ամեն կերպ խուսափելով էժան սոցցանցային ներգրավումից։ Բանակը PR-ի տեղ չէ, այն մեր ողջ երկրի անվտանգության ողնաշարն է։ Հաջորդը. չի կարելի դասալիքներին հնարավորություն տալ՝ մտնել զորամասեր, եթե նույնիսկ նրանք այսօր նախարար ու պատգամավոր են։ Իրական հրամանատարների, սպայական տարբեր օղակների համար ծայրահեղ դժվար է, երբ զորքի դիմաց կանգնում են բանակից խուսափածները և հերոսության ու հայրենիքին ծառայելու կոչեր անում, դասեր տալիս։ Նման բաներ եղել են նաև նախկինում, և իմ վերաբերմունքը դրա հանդեպ միշտ բացասական է։ Բանակն անձնական PR-ի համար երբեք չի կարելի ծառայեցնել։ Հաջորդ կարևորագույն պահը. չի՛ կարելի արժեզրկել և ուղղորդված արշավ տանել Արցախի գեներալների դեմ, նրանց անվան շուրջ դավադրության տեսություններ հորինել: Պատերազմ հաղթած, խաղաղություն ապահոված, լուրջ կենսագրություն ունեցող անհատներ են նրանցից շատերը, իրական հեղինակություն են վայելում՝ իրական զորքում, իրական զորամասում։ Երբ կոտրում ես այդ հեղինակության ինստիտուտը, առաջանում է սողացող անկառավարելիության վիճակ։ Սա շատ կարևոր է հասկանալ։ Այդպես է բոլոր բանակներում: (Իհարկե բոլոր ոլորտներում, այդ թվում` բանակում, միշտ էլ եղել են և կլինեն անբարեխիղճ կադրեր, սակայն չի կարելի մասնավոր մեկ-երկու դեպքերը ընդհանրացնել ամբողջ համակարգի համար, առավել ևս, երբ խոսքը գնում է մեր բանակի նման կայացած կառույցի մասին)։ Եվ վերջապես՝ ամենացավոտը. չի՛ կարելի սեպ խրել Հայաստանի և Արցախի մեջ. դա միմիայն մեր հակառակորդի երազանքն է։ Այսօր ուս ուսի Հայաստանի և Արցախի բոլոր ծայրերից զինվորներն ու սպաները ապահովում են մեր խաղաղությունը։ Դա մեր ընդհանուր անվտանգության գրավականն է, և սա պարզապես բառեր չեն։ Նորից եմ հորդորում՝ իսկապես շատ զգույշ լինել ցանկացած հրապարակային ձևակերպման մեջ։ Անձնական ողբերգություններ են ամեն դեպքի հետևում, բայց նաև՝ ընդհանուր մի խնդիր, որը պետք է հասկանալ՝ առանց խուսափելու ճշմարտությունից։

– Ինչպիսի՞ լուծումներ եք տեսնում, ունե՞ք առաջարկներ։

– Ես արդեն ասացի, որ այստեղ մասնագիտական և լուրջ մոտեցում է անհրաժեշտ, ընդ որում՝ շատ կարևոր է լրջությամբ մոտենալ ամեն առանձին դեպքին ու չտարածել դեպքերն ամբողջ բանակի վրա։ Առանձին վերցրած դեպքեր են, որոնք կարող են և՛ սիմպտոմատիկ նշանակություն ունենալ՝ օգնելով պարզել նաև համակարգային սխալները, և՛ թույլ տալ, որ կոնկրետ զորամասում, կոնկրետ միավորման ներսում մթնոլորտը փոխվի, և դեպքերը դադարեն։ Ես կուզեի, որ մենք ոչ թե պարզապես գնանք մեղավորներին գտնել-պատժելու ճանապարհով (դա, բնական է, պետք է արվի, այդ մասին խոսք չկա), և ոչ թե սոցցանցերում կենցաղային մակարդակի դատավճիռներ կայացնենք, այլ՝ խնդրի էությունը հասկանալու, արմատական լուծումներ տալու և, հետևաբար, հետագա դժբախտությունները կանխելու ուղղությամբ լուրջ գործողություններ սկսենք։ Այսօր Պաշտպանության նախարարության և Արցախի ՊԲ հրամկազմը՝ նախարարներից մինչև հանրության հետ աշխատող օղակներ, համալրված են պրոֆեսիոնալ և պարկեշտ մարդկանցով։ Վստահ եմ՝ ամեն նման պատահար նրանց համար անձնական ողբերգություն է, ինչպես և բոլորիս համար։ Բոլորիս խնդիրը նրանց օգնելն է, որպեսզի կարողանան նայել խնդիրների խորքը և լուծումներ գտնեն։ Բայց, որպեսզի դա ստացվի, երկրում մթնոլորտը պետք է փոխվի։ Սա արդեն անվտանգության խնդիր է։ Ես բոլորին խնդրում եմ մտածել այս ուղղությամբ։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:27 Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 66 հազարը (РИА Новости) Այսօր, 15:17 Առողջապահության նախարարությունը պնդում է, որ Մոսկվայից թռիչքների ձգձգումը կարանտինային վայրերի հետ կապ չունի, դրանց պակաս չկա Այսօր, 15:13 Դավիթաշենի ոստիկանության բաժանմունքում ԱԱԾ-ն գործողություն է իրականացրել հարուցված քրեական գործի շրջանակում Այսօր, 15:03 Դեսպանությունը կաջակցի ՀՀ քաղաքացիներին Ռուսաստանում շինարարական ոլորտում աշխատանքի տեղավորվելու հարցում Այսօր, 15:00 Արցախում մեկուսացման նպատակով տրամադրվել են հյուրանոցային ավելի քան 80 համարներ Այսօր, 14:49 Բակո Սահակյանը հանձնարարել է ուժեղացնել սահմանային հսկողությունն անցակետերում Այսօր, 14:44 Մեքսիկայում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 33 մարդ (РИА Новости) Այսօր, 14:40 Եթե դատավոր Աննա Դանիբեկյանի անաշխատունակության թերթիկի ժամկետը չերկարաձգվի, ապրիլի 17-ին նա կներկայանա աշխատանքի Այսօր, 14:32 Վրաստանը Միացյալ Նահանգներից տարհանում է վրացի և հայ աշակերտներին Այսօր, 14:29 ԱԱԾ մեծ թվով ծառայողներ այցելել են ոստիկանության բաժանմունք. նրանք թույլ չեն տալիս պետին, տեղակալին և օպերլիազորին դուրս գալ շենքից. Shamshyan.com Այսօր, 14:21 Նավթի գներն աճում են Այսօր, 14:17 Արցախի ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Դանիել Իոանիսյանի գրառման վերաբերյալ Այսօր, 14:12 Գերմանիայում կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 108 հազարը (РИА Новости) Այսօր, 14:07 Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 7-9 աստիճանով Այսօր, 14:04 Չիկագոյում կորոնավիրուսի պատճառով արգելել են ալկոհոլի վաճառքը 21.00-ից հետո (РИА Новости) Այսօր, 13:59 Տուրիստական ոլորտին սպասարկող ՏՏ ընկերությունները լրիվ «սկել» են. Սամվել Մարիրոսյան Այսօր, 13:54 Բռնության դեպքեր՝ ոստիկանության Սիսիանի բաժնում. Դատախազությունը նյութերն ուղարկել է ՀՔԾ Այսօր, 13:50 «Գազպրոմ»-ը դեռ չի պատասխանել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նամակին Այսօր, 13:46 Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1892-ի (RussiaToday) Այսօր, 13:40 Նախկին թվերը ձեր ձեռքի տակ են, նայեք ու կտեսնեք, որ առնվազն եռապատակել եք ԱԺ կողմից տրամադրվող պարգևավճարների գումարը․ Արսեն Բաբայան Այսօր, 13:35 Bloomberg. Համաշխարհային տնտեսությունը կորոնավիրուսի պատճառով կկորցնի 5 տրիլիոն դոլար (RussiaToday) Այսօր, 13:30 Ապրիլի 8-ին վարակազերծվել է 338 հանրային նշանակության վայր, որոնցից 161-ը առևտրային կազմակերպություն է Այսօր, 13:24 Քննիչ հանձնաժողովը Սերժ Սարգսյանին կտրամադրի իր մասնակցությամբ հատվածի տեսաձայնագրությունը Այսօր, 13:20 Պլան և շոու. Հայաստանի առաջիկա փուլի բնորոշիչները. Էլինար Վարդանյան Այսօր, 13:13 Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն արգելանք չի կիրառի կառավարության կողմից շահառուներին սոցիալական աջակցության համար տրամադրված դրամական միջոցների վրա Այսօր, 13:09 Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 1459 նոր դեպք (РИА Новости) Այսօր, 13:03 Չի բացառվում, որ Հայաստանում կարող է քննարկվել կոմունալ ծախսերի վճարի հարցը, սակայն որոշումը պետք է լինի թիրախային Այսօր, 12:57 Շուրջ 70 ավտոբուս ամեն օր անվճար տեղափոխում է ավելի քան 1800 բուժաշխատողի (Տեսանյութ) Այսօր, 12:50 Մսի, կարագի, ձեթի, բրնձի գինը կնվազի Այսօր, 12:46 Բրազիլիայում COVID-19-ով վարակված նորածին է մահացել (Gazeta.ru) Այսօր, 12:43 Ապրիլի 13-ին ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի Այսօր, 12:40 Մահացել է 25-ամյա ռեփ երգչուհի Չիննա Ռոջերսը Այսօր, 12:37 Հազար հոգի աշխատող կա, հո բոլորն ուզող չե՞ն. մեջները չուզողներ էլ կան. «Ալեքս տեքստիլ»-ի հաշվապահը հերքում է աշխատավարձ չվճարելու մասին լուրերը Այսօր, 12:31 60 շահառու ընտանիքի տրամադրվել է առաջին անհրաժեշտության մթերքների փաթեթներ․ դիմակներ են կարվել և բաժանվել բնակիչներին․ մարզպետ Այսօր, 12:25 2020-ի հունվարի 1-ից մաքսատուրքերի բարձրացումը կհետաձգվի մեկ տարով՝ բացառությամբ 87 ապրանքային խմբում ընդգրկված վերգետնյա տրանսպորտային միջոցների Այսօր, 12:20 «Քեթրին գրուպ» և «ԼԵՎՈ գրուպ» ՍՊ ընկերությունները խախտել են ՀՀ հողային օրենսգրքի պահանջները Այսօր, 12:11 Արարատի մարզում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել․ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը՝ 179 Այսօր, 12:08 Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին կատարվում են ընթացիկ ամառային սպասարկման աշխատանքներ Այսօր, 12:02 Ընտրությունների ընթացքում քվեաթերթիկը լուսանկարահանելու դեպքերի առթիվ Արցախում քրեական գործեր են հարուցվել Այսօր, 11:58 Երեք քաղաքացուց վերցվել է փորձանմուշ և ուղարկվել կորանվիրուսի թեստավորման․ Արցախի տեղեկատվական շտաբ Այսօր, 11:54 ՀԴՄ կտրոններ չթողարկած միկրոձեռնարկատերերն աջակցություն չեն ստանա. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:48 Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառումը Այսօր, 11:42 Այս գիշեր լարված էինք բավականին. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:37 Կորոնավիրուսից մահացած 80-ամյա պացիենտն ունեցել է ծանր աստիճանի թոքաբորբ․ ԱՆ խոսնակ Այսօր, 11:31 Կորոնավիրուսի դեպքերի հետ կապված 12 անճշտություն է հայտնաբերվել. Վարչապետ Այսօր, 11:18 Կառավարությանն արած առաջարկների հեղեղից կարելի է գլխապտույտ ստանալ. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:00 Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 921-ի, մահերի թիվը հասել է 10-ի Այսօր, 10:55 Աշխարհում ավելի քան 1,5 միլիոն մարդ է վարակվել COVID-19-ով (Интерфакс) Այսօր, 10:41 Չինաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի 63 դեպք (РИА Новости) Այսօր, 10:25 ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է գրեթե երկու հազար մարդ (RussiaToday) Այսօր, 10:12 Կորոնավիրուսով վարակված 4-ամյա փոքրիկի վիրահատությունը բարեհաջող է ավարտվել. վիճակը կայուն է Այսօր, 10:09 «Ժողովուրդ». Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքներում փոփոխություններ են եղել Այսօր, 10:07 «Հրապարակ». Ժամանակը կգա, ամեն ինչ կասեմ. Արցախի ԿԸՀ նախագահ Այսօր, 10:03 «Փաստ». Նիկոլ Փաշինյանը փորձում է Արցախում ամեն կերպ սանձել իրադարձությունների զարգացումները Այսօր, 09:59 «Ժողովուրդ». Կառավարությունը շարունակում է ՄԻԵԴ-ի վճռով գումարներ վճարել Այսօր, 09:54 «Հրապարակ». Արցախում այս օրերին անդորր է Այսօր, 09:50 «Փաստ». «Ալեքս տեքստիլի» աշխատակիցները խնդիրներ ունեն աշխատավարձերի ստացման հետ կապված Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Հարցաքննվել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը Այսօր, 09:40 «Հրապարակ». Ծառուկյանը խիստ հրահանգել է թիմին` խուսափել իշխանություններին քննադատելուց 08/04/2020 23:58 Հայաստնի ղեկավարությունը չի ուզում՝ մենք գանք Հայաստան, ասում են՝ տեղի խնդիր ունեն. Մոսկվայի օդանավակայանում մնացած հայերն անելանելի վիճակում են (Տեսանյութ) 08/04/2020 21:38 ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ 92 մլն եվրո 08/04/2020 21:29 Մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ գլխավոր տնօրենին. քրեական գործն ուղարկվել է դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ 08/04/2020 21:27 Կառավարությունը խնդրում է լրագրողներին ձեռնպահ մնալ ՀՀ կառավարությունում տեղի ունեցող միջոցառումները տեղից լուսաբանելու պրակտիկայից 08/04/2020 21:21 «Իմ քայլը» հիմնադրամը 100 մլն դրամ է տրամադրել բժշկական պարագաների ձեռքբերմանը 08/04/2020 20:37 Իշխանությունը փորձել է թաքցնել կորոնավիրուսով վարակակիրների և մահվան դեպքերի իրական քանակը. «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբ 08/04/2020 20:15 Ժամեր անց Չինաստանից Երևան կժամանի թոքերի արհեստական օդափոխման 120 սարք, 60 հազ. կորոնավիրուսի թեստ ու այլ բժշկական պարագաներ տեղափոխող ինքնաթիռը 08/04/2020 19:55 Նիդեռլանդներում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 20549-ի (РИА Новости) 08/04/2020 19:40 Սերժ Սարգսյանը կմասնակցի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստին, եթե նրան տրամադրվի դրա տեսաձայնագրությունը 08/04/2020 19:35 Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 3993-ի (РИА Новости) 08/04/2020 19:24 Հայաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը 08/04/2020 19:15 Թեև 3 երեխա ուներ՝ նետվում էր կռվի, որովհետև գիտեր՝ պատասխանատու է բոլորի խաղաղ ապագայի համար. ԳՇ պետի շնորհավորական ուղերձը՝ Ազգային հերոս Յուրի Պողոսյանի ծննդյան առթիվ 08/04/2020 19:02 Ռուսաստանից Հայաստան տեղափոխված կորոնավիրուսի ախտորոշման շարժական լաբորատորիան բացազատվել է. ՊՆ (Տեսանյութ) 08/04/2020 18:46 Իսպանիայի իշխանություննեը պատմել են, երբ երկիրը կկարողանա վերադառնալ բնականոն կյանքին (РИА Новости) 08/04/2020 18:25 Մոսկվայում անօթևան մնացած ՀՀ քաղաքացիներին ապահովել են ժամանակավոր կացարանով 08/04/2020 18:17 Ալեն Սիմոնյանը տեսակապով մասնակցել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին 08/04/2020 18:06 Պարենային որոշ ապրանքների և բժշկական նշանակության պարագաների ներմուծման դեպքում մաքսատուրքերը զրոյացվում են 08/04/2020 18:00 Այսօր Ապրիլյան Քառօրյա պատերազմի հերոս Կարեն Ներսիսյանի ծննդյան օրն է 08/04/2020 17:56 Արարատի մարզում կորոնավիրուսի 2 նոր դեպք ունենք, վարակակիրների ընդհանուր թիվն այս պահին 175 է․ մարզպետ 08/04/2020 17:38 Ավագ Հինգշաբթի դուրս կբերվի Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը 08/04/2020 17:28 Եթե այս վիճակը մի փոքր էլ շարունակվի, ՏՏ ոլորտում հետևանքներն անդառնալի կլինեն. Կարեն Վարդանյան 08/04/2020 17:22 Աֆղանստանի իշխանություններն ապրիլի 8-ին ազատ են արձակելու «Թալիբան» շարժման 100 անդամի 08/04/2020 17:12 Twitter-ի հիմնադիրն իր ունեցվածքի ավելի քան մեկ քառորդը հանգանակել է կորոնավիրուսի դեմ պայքարին (Интерфакс) 08/04/2020 17:02 Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարը 08/04/2020 16:50 Կապանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել 08/04/2020 16:42 Բելառուսական ԱԷԿ-ի ռուս շինարարների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել (РИА Новости) 08/04/2020 16:31 Իսպանիայում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 14,5 հազարը (РИА Новости) 08/04/2020 16:25 Ռուսաստանից Հայաստան ժամանած 178 քաղաքացիներն ԱԻՆ ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր (Տեսանյութ) 08/04/2020 16:14 Արտակարգ դրության պայմաններում Երևանի բուժհաստատությունների անձնակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով (Տեսանյութ) 08/04/2020 16:12 Բելգիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2240-ի (РИА Новости) 08/04/2020 16:05 Սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի առցանց ցուցադրությանը 08/04/2020 15:56 Մարդու իրավունքների պաշտպանը մշտադիտարկում է իրականացնում արտակարգ դրության ժամանակ ընտանիքում բռնության հարցերով 08/04/2020 15:54 Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովից ստացվել են ոչ պարզորոշ պատասխաններ. Սերժ Սարգսյանի դիրքորոշման մասին գրասենյակն այսօր կտեղեկացնի 08/04/2020 15:53 Իտալիայում փլուզվել է գետի վրայով անցնող ավտոմոբիլային կամուրջը 08/04/2020 15:48 Համոզված եմ, որ միասին հաղթահարելու ենք ամեն փորձություն. Պարետի ուղերձը (Տեսանյութ) 08/04/2020 15:43 Երեք թեմերից նվիրատվություններ են ստացվել ի զորակցություն հայրենիքի 08/04/2020 15:37 Ապրիլի 7-8-ն Արցախում ախտահանվել է ընդհանուր թվով 134 տրանսպորտային միջոց 08/04/2020 15:32 Հայաստանը Միացյալ Նահանգներից 2000 թեստ կստանա 08/04/2020 15:20 Բեռլինում Քաղաքային պալատի նոր շենքի շինհրապարակում հրդեհ է բռնկվել 08/04/2020 15:04 Մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսի 1175 նոր դեպք է հայտնաբերվել (Интерфакс) 08/04/2020 14:56 Ծրագրերի ծախսային թերակատարումները պետք է հասցնենք նվազագույնի և ազատված ֆինանսներն ուղղենք այլ նախագծերի իրականացմանը. վարչապետ

Տվյալ բաժնի վերջին նյութերը