17/02/2020 18:14
Հեղափոխությունից հետո զանգվածային հարձակումներ սկսվեցին փաստաբանների վրա. Ավետիք Իշխանյան (Տեսանյութ)
Հեղափոխությունից հետո զանգվածային հարձակումներ սկսվեցին փաստաբանների վրա, որոնք ստանձնել են նախկին քաղաքական գործիչների պաշտպանությունը, փաստաբանների քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
«Սա ես չգիտեմ ինչպես բնութագրել, որովհետև բնութագրելու բառեր չունեմ: Ընդհուպ մինչև իրեն եվրոպական արժեքներով, քաղաքակիրթ ներկայացնող մամուլը միանգամից երկրորդ օրը գրեց՝ «սատանայի փաստաբանները», ծաղրանկարներ նկարեց այդ փաստաբանների մասին», - ասաց Իշխանյանը:
Նա նկատեց՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամների մասին խոսելով՝ եվրոպական արժեքներ դավանող հայտնի քաղաքագետներից մեկը նրանց որակեց «տականքներ», ինչը ևս անընդունելի է: