17/02/2020 17:14
Դատավարության մասնակիցներն իրենց թույլ են տալիս կոնկրետ ատելության խոսք փոխանցել փաստաբաններին. Արամ Վարդևանյան
Փաստաբաների նկատմամբ փաստացի ճնշումներ են լինում, փաստաբանների մասնակցությամբ հրավիրված քննարկմանն ասաց Արամ Վարդևանյանը:
«Դրա վառ ապացույցը վերջին օրերին տեսանք, երբ դատավարության ընթացքում՝ դատարանի ակնհայտ անգործության պայմաններում, դատավարության մասնակիցներն իրենց թույլ են տալիս առնվազն ատելության խոսք փոխանցել փաստաբաններին:
Չխոսենք սպառնալիքի մասին՝ իրական էր, իրական չէր, բայց առնվազն փաստը կար, որ ատելության խոսք էր ասվում և զրո գործողություն դատարանի կողմից», - ասաց նա: