17/02/2020 15:39
Իշխանության որոշ ներկայացուցիչներ խնամքով թաքցված տեղեկատվության հրապարակումը համարում են վիրավորանք. իրավաբան
Եթե նախարարն ունի դատվածություն, դրա վերաբերյալ հասարակության տեղեկացվածությունը պետք է դիտարկել հանրային գերակա իրավունքի պաշտպանության համատեքստում, այսօր «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները՝ սպասելիքներ և անելիքներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։
«Ես այդպես էլ չհասկացա, թե իրավական որ համատեքստում է տեղավորվում նախարար Սուրեն Պապիկյանի հորդորն իրավապահ մարմիններին։ Նրա դատվածության մասին նյութում չկար որևէ զրպարտող կամ պիտակավորող տեղեկատվություն։
Մենք հստակ նախադեպ ունենք, թե որ դեպքում պետք է լրատվամիջի հրապարակումը դիտարկել վիրավորանք կամ զրպարտություն։ Ակներև է, որ իշխանությունը չի տիրապետում այդ նախադեպին կամ մեկնաբանում է կամայականորեն։
Իշխանության որոշ ներկայացուցիչներ խնամքով թաքցված տեղեկատվության հրապարակումը դիտարկում են վիրավորանքի և զրպարտության պրիզմայով», - ասաց նա՝ ավելացնելով, որ այսօր առկա է մի շարք լրատվամիջոցների նկատմամբ խտրական վերաբերմունք։