17/02/2020 17:49
Փաստաբաններին գաղտնալսելը նոր քրեական քաղաքականություն է. Արա Ղազարյան
Փաստաբաններին գաղտնալսելը նոր քրեական քաղաքականություն է և գալիս է երկրում տիրող ընդհանուր իրավիճակից։ Գործադիրի կողմից եկող խտրական խոսքը գեներացվում է և մտնում իրավապահ մարմիններ, այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց իրավաբան Արա Ղազարյանը։
«Ո՞ր քննիչը չգիտի, որ փաստաբանին չի կարելի գաղտնալսել։ Նրան իր պետն է ասել, պետին՝ իր պետը։ Սա քաղաքականություն է, սա լրիվ նոր մոտեցում է։ Մենք կարող ենք մի քանի գործողություն անել, և վստահ եմ՝ իրենք կնահանջեն։ Կարելի է նրանց հրավիրել կլոր սեղանի, դատարաններ շրջաբերականներ ուղարկել, ի վերջո՝ դիմել փաստաբանների պաշտպանության միջազգային մարմիններին», - ասաց բանախոսը։
Արա Ղազարյանի համոզմամբ՝ ինչ վերաբերում է փաստաբանների նկատմամբ խտրական խոսքին, ապա այս մասով կարելի է առանձին կարգավորում սահմանել:
«Փաստաբանի թիրախավորման դեպքում նրանք հատուկ պաշտպանության տակ են վերցվում», - հիշեցրեց բանախոսը։