17/02/2020 15:33
Լրագրողներն առավել պաշտպանված պետք է լինեն կոնվենցիոնալ ստանդարտներով և Սահմանադրությամբ. Սիրանուշ Սահակյան
Մամուլին տրված է հանրային հսկիչի դերը, և որպեսզի մամուլը կարողանա այս խնդիրը լիարժեքորեն իրականացնել, անհրաժեշտ են նախադրյալներ, «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները՝ սպասելիքներ և անելիքներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը։
«Այդ նախադրյալներն են հաշվետվողականությունը, հանրային պաշտոնյաները պետք է պատրաստակամ լինեն ինֆորմացիա տալ և հաշվետվություն ներկայացնել իրենց գործունեության արդյունքների հետ կապված։ Կարևոր սկզբունք է թափանցիկությունը և լրագրողական աղբյուրի գաղտնիությունը», - ասաց Սահակյանը։
Նրա խոսքով՝ լրագրողներն առավել պաշտպանված պետք է լինեն կոնվենցիոնալ ստանդարտներով և Սահմանադրությամբ։
«Այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք չեն բխում իրավունքից, այլ առաջ են տանում որոշակի քաղաքական խմբերի շահեր, այս օրենքները ևս իրենց հետագա վիճարկման հնարավորությունն ունեն թե՛ ՍԴ-ում, թե՛ մարդու իրավունքների եվրոպական դատարանում»։