17/02/2020 16:07
Շուշիում ԱԻՆ ծառայողներն այծյամի են փրկել (Լուսանկարներ)
Այսօր Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Շուշիի բաժնում ահազանգ է ստացվել է, որ Շուշի քաղաքի Կանաչ ժամ եկեղեցու հարակից տարածքում հայտնաբերվել է այծյամ՝ մետաղյա ցանկապատի ճաղերի արանքում արգելափակված: Հայտնում են Արցախի ԱԻ ծառայությունից։
Շուշիի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի փրկարարները մեկնել են դեպքի վայր, ազատել կենդանուն և համապատասխան օգնություն ցուցաբերելով՝ բաց թողել վայրի բնություն: