17/02/2020 15:03
Հունվարի 8-ից մինչև փետրվարի 15-ի բացակայությունները կհամարվեն հարգելի` կզրոյացվեն. նախարար
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հունվարի 8-ից մինչև փետրվարի 15-ի բացակայությունները կհամարվեն հարգելի.
«Լավ լուր` այս օրերին դպրոցից հիվանդության պատճառով բացակայած աշակերտի համար.
1. հունվարի 8-ից մինչև փետրվարի 15-ի բացակայությունները կհամարվեն հարգելի` կզրոյացվեն մեխանիկորեն,
2. փետրվարի 17-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում բացակայությունները կհամարվեն հարգելի՝ բժշկական տեղեկանքի առկայության պայմաններում», - գրել է նա: