17/02/2020 15:19
Հայաստանին շատ չարագուշակ օրեր են սպասվում. սրանք ընդամենը ծաղիկներ են. Վահան Իշխանյան (Տեսանյութ)
Եթե դատարանները պետք է այսքան բիրտ ձևով կախվածոթյուն ունենան իշխանությունից, իսկ հանրաքվեն միայն դրա համար է, Հայաստանին շատ չարագուշակ օրեր են սպասվում։ Սրանք ընդամենը ծաղիկներ են այն բանի, թե ինչ է լինելու Հայաստանի հետ, «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները. սպասելիքներ և անելիքներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց լրագրող, հրապարակախոս Վահան Իշխանյանը։
Խոսելով Հանրային հեռուստաընկերության մասին՝ բանախոսը տվյալ ալիքի գործունեությունն ահավոր որակեց։
«Լինում է անմեղության կանխավարկիածի խախտում, ինչպես տեսանք ՍԴ նախագահ Հրայր Թովմասանին վերաբերող ռեպորտաժում, լինում են բացահայտ սուտ հաղորդումներ... Եթե մի կազմակերպություն լիներ, որի միջոցով Հանրայինի լրագրողները կդիմադրեին իշխանության ճնշումներին, իշխանությունը չէր կարողանա նրանց աշխատանքից հանել», - ասաց բանախոսը։