18/02/2020 15:28
Տիգրան Ավինյանը մեկնում է արձակուրդ
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մեկնում է արձակուրդ, համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետը։
«Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2020 թվականի մարտի 2-ին և 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2020 թվականի մարտի 3-ին», - ասված է վարչապետի ստորագրած որոշման մեջ։