19/02/2020 17:23
«More for Metsamor» կրթական նախագծի շրջանակում Մեծամորում անցկացվել է Գիրք նվիրելու օրը
Փետրվարի 19-ին «Ռոսատոմ» պետկորպորացիայի «More for Metsamor» կրթական նախագծի շրջանակում Մեծամորի թիվ 2 ավագ դպրոցում կայացել է «Գիրք նվիրելու օր» խորագրով միջոցառումը։ Գիրք նվիրելու օրվան տրվել է հայկական համազգային նշանակություն․ այն անցկացվում է հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։
«Անցած տարեվերջին մենք Հայաստանում սկիզբ դրեցինք կրթական նոր նախագծի՝ այդպիսով նպաստելով երիտասարդության գիտական պոտենցիալի զարգացմանը, բարձրացնելով նրանց հետաքրքրվածությունը գիտելիքի և գիտության հանդեպ։ Գիրք նվիրելու օրը գերազանց հնարավորություն է հայկական ԱԷԿ-ի մոտակայքում գտնվող քաղաքի դպրոցականներին մատուցել մասնագիտական գրականություն՝ ատոմային տեխնոլոգիաների, էներգետիկայի վերաբերյալ, և, իհարկե, գեղարվեստական
գրականություն և այլ գրքեր, որոնք պիտանի կլինեն նրանց ուսման ընթացքում», - նշել է հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ռուսական կողմի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն։
Դպրոցական գրադարանի գրադարակները համալրվեցին հայ, ռուս, եվրոպացի և ամերիկացի գրողների գեղարվեստական
ստեղծագործություններով, ինչպես նաև գիտահանրամատչելի գրականությամբ և ատոմային էներգետիկայի և տեխնոլոգիաների մասին գրքերով։ «More for Metsamor» նախագիծն ուղղված է ժամանակակից կրթական ձևաչափերին հասու լինելու կազմակերպմանն ու դպրոցը քաղաքի համար «կրթական մասնաճյուղի» վերափոխմանը։
«Գիրքն առաջին հերթին խելքի մշակույթ է սովորեցնում, մարզում է հիշողությունը և ուշադրությունը։ Ընթերցանությունը ամենահասու և օգտակար զբաղմունքն է ինտելեկտուալ ու զգացմունքային-հոգեբանական զարգացման համար։ Չնայած, որ տեղեկությունն այսօր, ինչպես երբեք, հասու է բոլորին, ոչին, բացի գրքից, լավագույնս չի կարող զարգացնել երևակայությունը և աբստրակտ մտածողությունը», - նշել է Ռուսաստանի գիտության ու մշակույթի երևանյան կենտրոնի կրթական ծրագրերի
ղեկավարի տեղակալ Աննա Մարգարյանը։
Միջոցառման ընթացքում պաշտոնապես տրվել է նաև դպրոցի բարեկարգման նախագծի մրցույթի մեկնարկը։ Մեկ ամսվա ըթնացքում, մինչև մարտի 19-ը ներառյալ, սովորողները կարող են ներկայացնել իրենց գաղափարները։ Դրանից հետո, 2020 թվականի մայիսին, ժյուրին, որի կազմում կընդգրկվեն «Ռոսատոմ» պետկորպորացիայի և Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչները, կհայտարարեն հաղթողի կամ հաղթողների անունները, որոնց գաղափարները կիրագործվեն։
Նշենք, որ «More for Metsamor» կրթական նախագիծը մեկնարկել է 2019 թվականի նոյեմբերի 21-ին։ Նախագծի շրջանակում դպրոցականները հանդիպել են նախագծի առաջին բանախոս, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ, որը դպրոցականներիին պատմել է իր մասնագիտական փորձի մասին ու ներկայացրել Հայաստանում գիտական պոտենցիալի զարգացման մասին։