19/02/2020 12:35
Պետեկամուտների կոմիտեն գտնվում է հաշվեքննության փուլում. Հաշվեքննիչ պալատի անդամ
Պետեկամուտների կոմիտեն գտնվում է հաշվեքննության փուլում՝ ոչ միայն եկամուտների ձևավորման, այլև ծախսերի կատարման տեսանկյունից, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում ասաց Հաշվեքննիչ պալատի անդամ Դավիթ Չիբուխչյանը։
Բանախոսի ներկայացմամբ՝ նախատեսվում է իրականացնել համապատասխան ուսումնասիրություն ոչ միայն պարգևավճարների մասով, այլընդհանուր ծախսերի տեսանկյունից, և համապատասխան եզրակացություն ներկայացնել։