20/02/2020 15:00
ՀՀ գլխավոր դատախազն ու ՊԲ հրամանատարը քննարկել են զինված ուժերում վերջին շրջանում տեղ գտած արտակարգ դեպքերը
Փետրվարի 20-ին՝ հայկական երկու հանրապետությունների փոխհամագործակցության շրջանակում, Արցախում գտնվող ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ՊԲ հրամանատարության, միավորումների և զորամասերի հրամանատարների ու ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ:
Քննարկվել են զինված ուժերում վերջին շրջանում տեղ գտած արտակարգ դեպքերին ու զորքերում կարգապահության ամրապնդմանը վերաբերող հարցեր: