Մեր ազգային և պետական նպատակն է՝ մինչև 2050 թ. ունենալ առնվազն 25 օլիմպիական ոսկե մեդալ. ՀՀ վարչապետ

21/02/2020 15:03

Մեր ազգային և պետական նպատակն է՝ մինչև 2050 թ. ունենալ առնվազն 25 օլիմպիական ոսկե մեդալ. ՀՀ վարչապետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է 2019 թվականի տարվա 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, հայկական սպորտի բազմաթիվ ներկայացուցիչներ:

«Ուրախ եմ այսօրվա մեր հանդիպման համար: Սա գործնական մեկնարկն է մեր քաղաքական այն հայտարարության, թե սպորտի զարգացումը Հայաստանի Հանրապետության համար ունի ռազմավարական նշանակություն: Երեկ կառավարության նիստում ասացի, բայց չեմ զլանա կրկնել, որ մենք հիմա մշակում ենք Հայաստանի մինչև 2050 թ. զարգացման ռազմավարությունը և այդ զարգացման տեսլականի մեջ առանձնահատուկ տեղ ենք տալիս սպորտին՝ արձանագրելով մեր ազգային և պետական նպատակը՝ մինչև 2050 թ. ունենալ առնվազն 25 օլիմպիական ոսկե մեդալ:

Իհարկե, շատերին այս նշաձողը թվում է չափազանց բարձր, բայց դա մեզ ոչ թե հուսահատեցնում է, այլ ընդհակառակը, ոգևորում է, որովհետև չեմպիոն լինելու համար կա մի շատ կարևոր նախապայման՝ տրամադրված լինել անել ոչ թե այն, ինչ հնարավոր է, այլ տրամադրված լինել անել այն, ինչ անհնար է: Եվ հետևաբար, ես այսօրվա մեր միջոցառումը համարում եմ մարդկանց հավաքույթ՝ մի մասը՝ գուցե մարզական բնագավառում, մյուս մասը՝ քաղաքական բնագավառում, որոնք իրենց առաջ ոչ թե խնդիրներ դնում են ըստ դրանց հնարավորության, այլ խնդիրներ դնում են ըստ դրանց անհնարինության: Եվ կարևորը նրանց մեծագույն առաքելությունն անհնարինը հնարավորին դարձնելն է և ոչ միայն անհատապես, ոչ այնքան անհատապես, այլև ընդհանրապես պետության, ժողովրդի, հանրության համար: Այս առումով եմ ես շատ կարևոր համարում Հայաստանում մեծ սպորտի զարգացումը, որովհետև կարծում եմ, որ մեր մարզիկների հաղթանակները միջազգային ասպարեզում ոչ միայն նրանց անհատական հաջողություններն են, ոչ միայն նրանց մարզիչների և մարզադպրոցների հաջողություններն են, այլև նրանք մեծացնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, հայ ժողովրդի վստահությունը սեփական ուժերի նկատմամբ:

Սա է մեզ համար սպորտի և մարզական հաջողությունների առանցքային նշանակությունը: Եվ մենք ուզում ենք, որ մեր համատեղ աշխատանքի արդյունքում կարողանանք մեծացնել մեր ժողովրդի վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, կարողանանք մեծացնել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու վստահությունը սեփական ուժերի նկատմամբ: Եվ սա ասելով ուզում եմ արձանագրել, որ մեր մարզիկների առաքելությունը, լինելով շատ կարևոր մարզական առաքելություն, նաև ազգային և պետական առաքելություն է: Համենայնդեպս, մենք այդպես ենք ընկալում, և սա է պատճառը, որ մենք ունենք քաղաքական որոշում, որ պետք է ամուր և պինդ կանգնենք սպորտի կողքին, մեր մարզիկների կողքին և մեզնից կախված առավելագույնն անենք Հայաստանում սպորտի զարգացման համար:

Եվ կարևոր եմ համարում սերունդների դաստիարակության և արժեհամակարգային փոփոխություններն անելու իմաստով նաև սպորտի դերը, որովհետև բազմիցս եմ առիթ ունեցել ասելու, որ, ցավոք, այսօր Հայաստանում երիտասարդության շրջանում քրեական պսևդոմշակութային ազդեցությունները շատ մեծ են: Ես մեր չեմպիոնների դերը տեսնում եմ նաև սրա մեջ, որ նրանք դառնան ընդօրինակելի կերպար, պատանիներին վստահություն կներշնչեն սեփական ուժերի նկատմամբ և ցույց կտան, թե մարդու նպատակաուղղվածությունը, աշխատասիրությունը, թիմային լինելու ընդունակությունն ինչպիսի բարձրունքների կարող է հասցնել ոչ միայն յուրաքանչյուր անհատի, այլև մի ամբողջ ժողովրդի, պետության:

Համոզված եմ՝ ձեզնից յուրաքանչյուրը գիտի, թե Հայաստանում մարդիկ ինչպիսի հուզմունք են ապրում, երբ ձեր հաղթանակների շնորհիվ բարձրանում է հայոց պետական դրոշը, և հնչում է հայոց պետական հիմնը: Ես ուզում եմ այս տեսարանի մեջ նկարագրել մեր քաղաքական մի շատ կարևոր կարգախոս. մենք ասում ենք, որ մենք պայքարում ենք և աշխատում ենք հանուն ազատ և երջանիկ Հայաստանի: Ընդհանրապես մեզ հարցնում են՝ ի՞նչն է երջանկությունը, ի՞նչ նկատի ունեք երջանկություն ասելով: Կարծում եմ, որ երջանկությունը ոչ թե մշտական, անընդհատ գոյություն ունեցող պրոցես է, երջանկությունը, այդ թվում՝ հանրային երջանկությունն այն բերկրանքի պահերն են, որ մենք՝ որպես ամբողջություն, որպես պետություն, որպես ժողովուրդ, ապրում ենք: Եվ, վստահաբար, ձեր հաղթանակների և այդ հաղթանակներին հետևած պաշտոնական արարողությունների, դրանց նախորդող և հաջորդող շրջանի ինքնազգացողությունն ազգային և պետական երջանկության կարևոր դրսևորումներ են: Եվ նաև այս առումով եմ կարևորում Հայաստանում սպորտի զարգացումը և մեր մարզիկների հաղթանակները հայաստանյան ու միջազգային ասպարեզներում: Իհարկե, մենք հասկանում ենք, որ չեմպիոնները չեմպիոն չեն ծնվում, նրանք դառնում են: Եթե նույնիսկ ծնվում են չեմպիոնական հատկանիշներով, շատ կարևոր է, որ կարողանանք Հայաստանում զարգացնել մարզական, սպորտային ենթակառուցվածքները, ունենալ լավ մարզադպրոցներ, մարզագույք, խրախուսել լավ մարզիչներին, ունենալ կրթական այնպիսի համակարգ, որը կմատակարարի լավ մարզիչներ: Եվ շատ կարևոր է ընդգծել, որ մեր կառավարությունը նաև այս թեմային է հատուկ ուշադրություն դարձնում: Նախորդ տարի կառավարության մի որոշմամբ որոշում կայացրեցինք գնել այնքան մարզագույք, որքան չէր գնվել վերջին 4-5 տարիների ընթացքում: Եվ դա արվել է ի նշանավորումն մեր քաղաքական հայտարարությունների, որ Հայաստանում սպորտն ունի ռազմավարական նշանակություն:

Եվ ես ուզում եմ ասել, թե մենք ընդհանրապես ի՞նչ ենք ակնկալում այս ամենից: Մենք ակնկալում ենք, որ դուք՝ ՀՀ մարզական հանրությունըը և կառավարությունը դառնան դաշնակից, գործընկեր ՀՀ զարգացման ռազմավարական տեսլականը իրագործելու հարցում: Ուզում եմ հավաստիացնել, որ ՀՀ կառավարությունն իրենից կախված ամեն ինչ կանի, որ դուք զգաք պետության աջակցությունը, և համոզված եմ, որ դուք ձեր գործունեության ամեն օր, ամեն վայրկյան, ամեն ժամ գիտակցում եք, որ առաքելությունը, որ դուք կատարում եք, ազգային, պետական ռազմավարական առաքելություն է: Եվ ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել այդ առաքելությանը այդպիսի նվիրումով տրվելու համար և ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր բոլոր ձեռքբերումների համար, որով ևս մեկ աստիճանով մեծացրել եք մեր ազգային և պետական հպարտությունը, և, թույլ տվեք, հավատ և վստահություն ներշնչել, արտահայտել, որ մենք այդպիսի բերկրանքի, երջանկության, հպարտության և հզորության բազմաթիվ ակնթարթների ականատես կլինենք:

Շնորհավորում եմ 2019 թվականի լավագույն մարզիկ ճանաչված մեր մարզիկներին, շնորհավորում եմ նրանց մարզիչներին, ընդհանրապես շնորհավորում եմ և շնորհակալություն եմ հայտնում ՀՀ մարզական, սպորտային ողջ հանրությանը՝ հայրենիքին մատուցած ծառայությունների համար: Եվ ուզում եմ համոզմունք հայտնել, հույս հայտնել, որ ՀՀ կառավարությունն ի վիճակի կլինի, կկարողանա այդ ծառայությունները գնահատել ըստ արժանվույն: Ինչի՞ եմ ասում՝ հույս ունեմ և չեմ ասում՝ վստահ եմ, որովհետև այդ ծառայություններն անգին են, անգնահատելի են, և այդ առումով ինչպիսին էլ լինի կառավարության արձագանքը, այնուամենայնիվ, այն չի լինի համարժեք: Շնորհակալ եմ և մաղթում եմ մեզ բոլորիս նորանոր հաջողություններ»,-հայտարարել է ՀՀ վարչապետը։

Վարչապետը տարվա 10 լավագույն մարզիկներին՝ հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին, Սլավիկ Գալստյանին, ծանրորդներ՝ Ռուբեն Ալեքսանյանին, Սիմոն Մարտիրոսյանին, Գոռ Մինասյանին, Հակոբ Մկրտչյանին, մարմնամարզիկ՝ Արթուր Ավետիսյանին, բռնցքամարտիկ՝ Հովհաննես Բաչկովին, սամբիստ՝ Տիգրան Կիրակոսյանին, ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանին անձամբ է հանձնել պարգևները:

Նիկոլ Փաշինյանը Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի վեցակի, Աշխարհի եռակի չեմպիոն, Սպորտի վասատակավոր վարպետ Արմեն Նազարյանին պարգևատրել է հայրենիքին մատուցած ծառայությունների համար Առաջին աստիճանի շքանշանով։

Կառավարության ղեկավարի կողմից սպորտի բնագավառում ներդրած ավանդի համար պարգևատրվել են նաև մի խումբ մարզիչներ:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 00:30 Չարենցավան համայնքում այս պահին գրանցված է կորոնավիրուսի՝ պաշտոնապես հաստատված 81 դեպք Այսօր, 00:08 Ու՞ր է քաղաքապետը. Հայկ Մարությանը պատասխանել է հարցերին 03/04/2020 23:56 Վանաձորում գրանցվել են կորոնավիրուսով հաստատված վարակակիրներ 03/04/2020 23:00 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ից «Նաիրի» տեղափոխված հիվանդներից մեկը կոմայի մեջ է եղել և կարճ ժամանակ անց մահացել է. Factor 03/04/2020 22:47 «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը ապրիլի 6-ին կիրականացնի Մոսկվա-Երևան չվերթը 03/04/2020 21:11 Ծնվել է Արման Նշանյանի առաջնեկը. փոքրիկը կրում է տատիկի՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի Շաքե Թուխմանյանի անունը 03/04/2020 20:56 «Human Rights Watch». Հայաստանի իշխանությունների կողմից հեռախոսազանգերի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը սահմանափակում է քաղաքացիների անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը 03/04/2020 20:02 Ավստրիայում 38 միլիարդ եվրո են հատկացնելու COVID-19-ից տուժած ընկերություններին (РИА Новости) 03/04/2020 19:59 ՌԴ ԿԲ ղեկավարը հայտարարել է, որ համաշխարհային ՀՆԱ-ն կտրուկ անկում է ապրում կարանտինի պատճառով (Gazeta.ru) 03/04/2020 19:52 Սերբիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին կորոնավիրուսի դեմ պայքարում օգնության համար 03/04/2020 19:45 Համաճարակի հետևանքով Նիկոլ Փաշինյանին վերջապես հաջովեց Հայաստանում ստեղծել իր երազած «աննախադեպ» իրավիճակը. Աղասի Ենոքյան 03/04/2020 19:32 Միշուստին. Ռուսաստանում կորոնավիրուսի համաճարակը դեռևս չի հասել գագաթնակետին (RussiaToday) 03/04/2020 19:23 Մերկելը կարանտինից հետո վերադառնում է աշխատանքի (RussiaToday) 03/04/2020 19:18 Մեսիի մասնավոր օդանավը վթարային վայրէջք է կատարել Բրյուսելում 03/04/2020 19:14 Դեսպանությունը մշտական կապի մեջ է Իսրայելում 9 հայ ուսանողների հետ. ՀՀ ԱԳՆ 03/04/2020 19:09 Բեռլինում տուգանքներ են սահմանվել փողոցում 1.5 մ հեռավորությունը չպահպանելու համար (Интерфакс) 03/04/2020 19:02 Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ կալանքի տակ գտնվող երկու անձ ազատ է արձակվել. Գոռ Աբրահամյան 03/04/2020 19:00 Մոսկվայում COVID-19-ով վարակվածների լուսանկարների բազա են ստեղծել (Gazeta.ru) 03/04/2020 18:54 5-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են մարտական հերթապահության նախապատրաստման պարապմունքներ 03/04/2020 18:37 Իսպանիան կորոնավիրուսի դեպքերի քանակով աշխարհում երկրորդն է (Интерфакс) 03/04/2020 18:23 Արարատի մարզում արձանագրվել է կորոնավիրուսի 158 դեպք. մարզպետը վիճակագրություն է ներկայացրել 03/04/2020 18:15 12-ամյա տղայի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 03/04/2020 18:01 Տնտեսավարող սուբյեկտը թերհայտարարագրել է իրացման շրջանառությունը. ՊԵԿ 03/04/2020 17:52 Արտակարգ դրության մեջ գտնվող քաղաքի քաղաքապետը չի կարող նման վարքագիծ ունենալ. Մարինե Սուքիասյան 03/04/2020 17:45 «Գառնի-Երևան» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված ապրիլի 6-ից 7-ը կդադարեցվի ջրամատակարարումը 03/04/2020 17:38 ՀՀ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել ՌԴ բնակչուհու նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու համար 03/04/2020 17:26 Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 942-ի (Интерфакс) 03/04/2020 17:20 2020թ.-ի տնտեսության զարգացումները և ընթացիկ հաշվի պակասուրդի ակնկալվող փոփոխությունը. ՏԶՆԿ 03/04/2020 17:02 Կենտրոնական բանկը «Վարկս Էյ Էմ» ՓԲԸ դեմ ներկայացված բազմաթիվ դիմում-բողոքների վերաբերյալ հայտարարություն է տարածել 03/04/2020 16:54 Օպերատորները պնդում են՝ անհնար է հեռախոսներով նման ճշգրտությամբ տեղորոշելը․ ի՞նչ նպատակով ընդունվեց աղմկահարույց օրենքը․ Մարուքյան 03/04/2020 16:51 Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 2715 նոր դեպք (РИА Новости) 03/04/2020 16:48 Բագրատաշենի անցումային կետում աշխատանքներ են տարվում կուտակումները նվազեցնելու ուղղությամբ. ՊԵԿ 03/04/2020 16:40 Հայաստանը ռուսական ընկերության հետ որևէ բանակցություն չի վարում՝ կորոնավիրուսի դեմ փորձարկվող «Տրիազավիրին» դեղամիջոցը ներկրելու հարցով 03/04/2020 16:37 Ավագանու անդամը ծաղրում է վրացիներին, մեր քաղաքացիները՝ քաղաքապետին, քաղաքապետարանն էլ սլաքներն ուղղում է պարետատուն. Մելիք-Շահնազարյան 03/04/2020 16:30 ՀՀ քաղաքացիների երրորդ խումբը Վրաստանից մեկնել է Հայաստան 03/04/2020 16:28 Սպասվում է կարճատև անձրև 03/04/2020 16:26 ՄԱԿ-ի առաքելության աշխատակիցն Աֆղանստանում վարակվել է կորոնավիրուսով (РИА Новости) 03/04/2020 16:20 Ազգային ժողովն իր տարեկան բյուջեից 500 մլն դրամ հետ կուղղի պետական բյուջե՝ կորոնավիրուսի դեմ պայքարին հատկացնելու նպատակով 03/04/2020 16:18 Արցախում զինծառայողի մահվան կապակցությամբ քրեական գործ է հարուցվել անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով 03/04/2020 16:15 Եթե ոսպի ու հնդկաձավարի գինը բարձրանում է, մենք կարող ենք ընտրել դրանց այլ փոխարինիչները. ՀՀ էկոնոմիկայի նախարար 03/04/2020 16:12 Իսրայելից 9 հայ աշակերտ ուզում է վերադառնալ Հայաստան, սակայն չի կարողանում. արտակարգ ավիաչվերթը կարժենա մոտ 20 պատգամավորական «պարգևավճար» 03/04/2020 16:02 ՀՌՀ նախագահին զայրացրել է Երևանի ավագանու անդամի ծաղրական գրառումը Թբիլիսիում կատարված ախտահանման աշխատանքների մասին 03/04/2020 15:59 Արցախի դատախազությունը 17 հաղորդումից 7-ի առթիվ հարուցել է քրեական գործեր. Արցախի ՄԻՊ 03/04/2020 15:42 Թբիլիսին լվանում է փողոցները, իսկ վերջում կառուցելու է քամու գործարան, որ փչի ու վրացական հողերից քշի տանի էդ չարիքը. Երևանի ավագանու անդամ 03/04/2020 15:39 Ադրբեջանական կողմը փորձում է քողարկել սեփական գործողությունները, որոնց նպատակն է ապակայունացնել իրավիճակը սահմանին. ՊՆ 03/04/2020 15:32 Եվրահանձնաժողովի ղեկավարը գնահատել է կորոնավիրուսի տարածման իրավիճակը (РИА Новости) 03/04/2020 15:30 Մեկիդ մտքով մի կես անգամ գոնե անցե՞լ է զանգել և տներում ինքնամեկուսացված մեր տարեց հանճարներին հարցնել` ինչի՞ կարիք ունեք. Նիաիրա Զոհրաբյանը՝ Երևանի քաղաքապետին 03/04/2020 15:16 Կառավարության կողմից բերված նախագիծը չի կարող լուծել խնդիրն, ինչի համար նախատեսված էր. ԼՀԿ պատգամավոր 03/04/2020 15:08 Վրաստանի վարչապետը հայտարարել է երկրում COVID-19- ի հետ կապված իրավիճակի վատթարացման մասին (РИА Новости) 03/04/2020 15:01 Մարդու իրավունքների պաշտպանը Ռուսաստանի հանձնակատարի հետ քննարկել է COVID-19-ի համաճարակի ընթացքում համագործակցությանը վերաբերող հարցեր 03/04/2020 14:35 Փրկարար ծառայության բոլոր ստորաբաժանումները գործում են ուժեղացված կարգով 03/04/2020 14:31 Նավթի համաշխարհային գները նվազում են 03/04/2020 14:25 Ժողովուրդը հոգնել էր «հին» Հայաստանից, և, դատելով ընթացքից, ժողովուրդը հոգնում է «նոր» Հայաստանից. Վահե Հովհաննիսյան 03/04/2020 14:16 Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 2,3 հազարը (РИА Новости) 03/04/2020 14:05 Վաշինգտոնի նահանգում ինքնամեկուսացման ռեժիմը երկարաձգվել է մինչև մայիսի 4-ը (Интерфакс) 03/04/2020 13:59 «Մեդսինթեզ» ձեռնարկությունը բանակցություններ է վարում կորոնավիրուսի դեմ ռուսական «Տրիազավիրին» դեղամիջոցը Հայաստան մատակարարելու վերաբերյալ (ТАСС) 03/04/2020 13:53 Արցախում կորոնավիրուսի տարածման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը 03/04/2020 13:46 Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը մոտեցել է 53 հազարի (Интерфакс) 03/04/2020 13:38 Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված 13-ամյա աղջնակին տեսակցելու է եկել նրա եղբայրը 03/04/2020 13:31 Վարչապետը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին 03/04/2020 13:27 Պատուհան լվանալու փչիկը ամբողջովին բավարար ա. Թեհմինա Վարդանյանը՝ Երևանի փողոցները չախտահանելու մասին 03/04/2020 13:27 Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ 03/04/2020 13:21 Ունենք իրավիճակ, երբ լրատվականների հարցերն անտեսվում են. Մեդիա պաշտպան 03/04/2020 13:13 ՀՀ բանկերում ԱՄՆ դոլարի գինը նախորդ օրվա համեմատ ընկել է 03/04/2020 13:00 Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 443-ի (РИА Новости) 03/04/2020 12:53 40 երթուղիներով կիրականացվի Երևանի 30 բուժհաստատության աշխատակիցների ամենօրյա անվճար երկկողմանի տեղափոխումը 03/04/2020 12:45 Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից 4 մարդ է մահացել (РИА Новости) 03/04/2020 12:32 «Ռոսատոմ» Պետկորպորացիայի ձեռնարկությունները սկսել են բժշկական դիմակների մանրէազերծումը 03/04/2020 12:21 Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով տուժածների թիվը գերազանցել է վեց հազարը (РИА Новости) 03/04/2020 12:12 Թբիլիսիի կենտրոնական փողոցներն ախտահանվել են հատուկ լուծույթով (Տեսանյութ) 03/04/2020 12:06 Արցախում զինվոր է զոհվել 03/04/2020 12:02 Կորոնավիրուսով վարակի դեմ Վրաստանի պայքարն անսպասելիորեն հաջող էր. Foreign Policy 03/04/2020 11:55 Չինաստանից 10 հազար պաշտպանիչ, բժշկական դիմակներն են ուղարկվել Շիրակի մարզ 03/04/2020 11:46 Հրդեհ՝ Դալար գյուղի թռչնանոցում. կա մոտ 4500 ծխահարված ճուտ 03/04/2020 11:38 Ոստիկանությունը վերջին մեկ օրում բացահայտել է հանցագործության 26 դեպք 03/04/2020 11:25 Համաշխարհային բանկը 3 մլն դոլար է տրամադրում Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու նպատակով 03/04/2020 11:21 Չինաստանում համազգային սգի օր է հայտարարվել կորոնավիրուսի պատճառով (РБК) 03/04/2020 11:12 Կորոնավիրուսից առաջին մահն է գրանցվել Ղրղզստանում (RussiaToday) 03/04/2020 11:02 Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 73 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 736-ի 03/04/2020 10:58 Կիևում անհայտ անձինք հարձակվել են երկու հեռուստաալիքի նկարահանող խմբերի վրա (РИА Новости) 03/04/2020 10:51 Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 148-ի (Gazeta.ru) 03/04/2020 10:37 Չինաստանում մեկ օրում 31 մարդ է վարակվել կորոնավիրուսով, յոթը մահացել է (РИА Новости) 03/04/2020 10:27 Երևանում և մարզերում հոսանքազրկումներ են սպասվում 03/04/2020 10:20 «Փաստ». Եթե սոցիալ-տնտեսական դժվարությունների խնդրին էլ գումարենք գազի թանկացումը, կարելի է կանխատեսել բնակչության ապրելակերպի կտրուկ վատացում 03/04/2020 10:16 «Իրատես». Անհանգստություն կա, որ թեստերն իրական պատկերը չեն տալիս 03/04/2020 10:14 «Հրապարակ». Արայիկ Հարությունյանը Երևան է եկել՝ հանդիպելու Նիկոլ Փաշինյանին 03/04/2020 10:11 «Ժողովուրդ». Հանրային հնչեղություն ունեցող գործերով մեղադրանքները դատարանում պաշտպանում են Արթուր Դավթյանի սանիկները 03/04/2020 10:08 «Փաստ». Իշխանության կենտրոնական համակարգը չի կարողանում բացարձակ վերահսկողություն իրականացնել 03/04/2020 10:06 «Հրապարակ». Արարատի մարզպետը «գույքագրում» է, Ավշարի սեփականատեր Գրիգորյան եղբայրները օգնում են 03/04/2020 10:04 «Ժողովուրդ». «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների նպատակով կատարվող մի քանի աշխատանք դադարեցվել է կառավարության կողմից 03/04/2020 10:01 «Փաստ». Մեկ շաբաթ անց պարզվում է՝ Հայաստանում օրավարձով աշխատող, այնուամենայնիվ, կա 03/04/2020 09:58 «Իրատես». Դժգոհ են նաև սորոսականները, որովհետև նրանց զանգերը ևս հայտնվում են տեղորոշման «լույսին ներքո» 03/04/2020 09:54 «Հրապարակ». Ստեփանավանի թիվ 3 դպրոցի նախկին տնօրենը մեկ տարվա պայքարից հետո շահել է դատը՝ անվավեր է ճանաչվել մարզպետի որոշումը 03/04/2020 09:48 «Ժողովուրդ». Ընտրական օրենսգրքում նոր փոփոխություններով համայնքային ընտրությունների դեպքում այլևս չի լինի բոնուսային համակարգի կիրառումը 03/04/2020 09:43 Հայաստանում կորոնավիրուսից առողջացել է ևս 10 քաղաքացի 03/04/2020 09:40 «Հրապարակ». Մասիս Մայիլյանը երկմտում է պայքարը շարունակելու հարցում 03/04/2020 00:08 «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսի հետևանքով այսօրվա մեջ 3-րդ մարդն է մահացել 02/04/2020 23:42 1 միլիոն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակվածների ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում 2-րդ երկիրն է Իրանից հետո. Worldometers.info 02/04/2020 21:50 Արդեն երկրորդ ասուլիսի ընթացքում AntiFake.am-ի առցանց ուղարկված հարցերը չեն հնչեցվում. խմբագիր 02/04/2020 21:33 «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսի հետևանքով 78-ամյա կին է մահացել

Տվյալ բաժնի վերջին նյութերը