21/02/2020 00:17
Երվանդ Մանարյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական թատրոնում
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Երվանդ Մանարյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով: Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 21-ին՝ ժամը 18:00-20:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Վերջին հրաժեշտը` փետրվարի 22-ին` ժամը 12:00-14:00-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ):
Հիշեցնենք, որ կյանքի 96-րդ տարում մահացել է դերասան, ՀՀ Ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը: