Բանակը բացարձակ և անառարկելի հեղինակություն է. ո՛չ Հայաստանում, ո՛չ Արցախում չի կարող լինել բանակի հետ կապված որևէ քննարկում և որևէ թեմա. ՀՀ վարչապետ

22/02/2020 13:17

Բանակը բացարձակ և անառարկելի հեղինակություն է. ո՛չ Հայաստանում, ո՛չ Արցախում չի կարող լինել բանակի հետ կապված որևէ քննարկում և որևէ թեմա. ՀՀ վարչապետ


Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում տեղի է ունենում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Նիստին ներկա են նաև Հայաստանի և Արցախի խորհրդարանների նախագահներ՝ Արարատ Միրզոյանը և Աշոտ Ղուլյանը:

«Այսօր մենք անցկացնում ենք Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ երրորդ նիստը, ինչը նշանակում է, որ այսպիսի ֆորմատներով նիստերի անցկացումն այլևս դառնում են անշրջելի ավանդույթ և խնդիրն այստեղ միայն ավանդույթի մեջ չէ: Սա բացարձակ անհրաժեշտություն է, որպեսզի Հայաստանի և Արցախի իշխանությունները լինեն միևնույն էջի վրա և Հայաստանի ու Արցախի փոխգործակցությունը մեր երկրի, հայրենիքի, ժողովրդի անվտանգության կարևորագույն բաղադրիչն է:

Ընդհանրապես, կարծում եմ, որ վերջին շրջանում մենք այս առումով բավականին արդյունավետ աշխատանք ենք իրականացրել և այդ աշխատանքը հասել է մի կուլմինացիայի, երբ մենք հնարավորություն ենք ունեցել արձանագրել, որ Արցախի և Հայաստանի իշխանությունների պատկերացումներն Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են: Սա ամենևին չի նշանակում, թե Արցախի հարցի կարգավորման ամբողջ համատեքստի բոլոր դետալների հետ կապված կան միևնույն պատկերացումները, սա նշանակում է, որ ռազմավարության, վեկտորի ուղղությամբ մենք իսկապես ունենք նույնական պատկերացում և այդ նույնական պատկերացումներն ունեն մի քանի անհրաժեշտ հենասյուներ: Այդ հենասյուներից կարևորագույնը ես համարում եմ արձանագրումն այն բանի, որ Արցախի Հանրապետությունը բանակցային գործընթացի լիարժեք մասնակից է և առանց Արցախի Հանրապետության հետ բանակցությունների` հնարավոր չէ Ղարաբաղի հարցի կարգավորում:

Այս առումով, շատ կարևոր եմ համարում, որ ըստ էության, մեր համատեղ աշխատանքի ընթացքում ձևավորվում է, եթե չասենք ձևավորվել է, Ղարաբաղի հարցի բանակցային նոր բովանդակություն և կարծում եմ, որ այդ բովանդակությունը առաջինը` ավելի համապարփակ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շահերը և երկրորդը` այդ բովանդակությունը կառուցողական է` հարցի կարգավորման հնարավորություններ ստեղծելու տեսանկյունից: Եվ այս առումով, ես նույնպես կարևորում եմ այն դիսկուրսը և քննարկումը, որ տեղի ունեցավ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում, որտեղ այդ նույն բովանդակությունը միս ու արյուն ստացավ, հստակ ձևակերպվեց և այն մենք պայմանականորեն անվանեցինք մյունխենյան սկզբունքներ:

Իհարկե, Արցախի և Հայաստանի Հանրապետության համագործակցության անկյունաքարային թեմաներից մեկն անվտանգությունն է, որովհետև Արցախը և Հայաստանն անվտանգության ընդհանուր տարածք են, անվտանգային ընդհանուր միջավայր են և այստեղ մեր օրակարգը որևէ ձևով չի կարող տարանջատված և տարբերակված լինել: Այդ առումով, մենք բնականաբար շատ ենք կարևորում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Զինված ուժերի մարտունակությունը և Զինված ուժերում հաստատված բարոյահոգեբանական մթնոլորտը:

Ընդհանուր առմամբ կարող եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերջին շրջանում, մասնավորապես 2019 թվականին, հսկայական միջոցներ է ձեռնարկել և հսկայական միջոցներ հատկացրել բանակում էական ու շոշափելի փոփոխություններ իրականացնելու համար` սկսած սպառազինությունների ձեռքբերումից, վերջացրած սպայական, շարքային կազմերի սոցիալական երաշխիքներից, այնպես էլ դրամական բավարարումների չափից: Եվ այս ամենի արդյունքում բնականաբար բոլորիս ակնկալիքն այն է, որ բանակում նաև կարգապահությունը, բարոյահոգեբանական մթնոլորտը և հարաբերությունները բերվեն բոլորովին նոր մակարդակի վրա և ես համարում եմ, որ այդ խնդիրն իրապես լուծելի է:

Վերջին շրջանի քննարկումներում ես մի այսպիսի արձանագրում եմ արել, որ կա դիսոնանս բանակի հեղինակության և ծառայության հեղինակության միջև: Հայաստանի Հանրապետությունում և Արցախում բանակը բացարձակ և անառարկելի հեղինակություն է: Այսինքն, բանակի հետ կապված ոչ Հայաստանի Հանրապետությունում, ոչ Արցախում չի կարող լինել որևէ քննարկում և որևէ թեմա, որովհետև Հայաստանում և Արցախում, ընդհանրապես հայ ժողովրդի համար բանակը բացարձակ, անքննելի արժեք է, բայց ցավոք սրտի մենք ունենք այսպիսի մի երևույթ, որ բանակում ծառայության հեղինակությունն այնուամենայնիվ որոշակիորեն զիջում է բանակի հեղինակությանը և մեր գործնական խնդիրն է բանակում ծառայության հեղինակությունը հավասարեցնել բանակի հեղինակությանը և այսօր մենք իհարկե կքննարկենք, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք:

Անվտանգային միջավայրի առումով կարծում եմ, որ մենք պետք է արձանագրենք ևս մի այսպիսի իրողություն: Իհարկե, Զինված ուժերը մեր անվտանգության ամենաառաջնային երաշխիքը և երաշխավորն են, բայց ուզում եմ ասել, որ այդ առաքելության իրականացման մեջ բանակին երբեք միայնակ պետք չէ թողնել և պետք է բանակի գործառույթային ծանրաբեռնվածությունը որոշակիորեն թեթևացնել: Կարծում եմ, որ մենք ի վերջո պետք է արձանագրենք, որ նաև ժողովրդավարությունն այն կարևոր երաշխիքներից է, որը պետք է ամրացնի ու ամրապնդի Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգությունը:

Այս առումով գիտենք, որ առաջիկայում Արցախում տեղի են ունենալու համապետական ընտրություններ և կարծում եմ, որ ընդհանրապես Արցախի գոյության ողջ ընթացքում տեղի ունեցած ընտրություններն ի ցույց են դրել ժողովրդավարական առումով Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև բոլորովին տարբեր իրողությունների գոյությունը, ինչը ևս մեկ անգամ գալիս է հիմնավորելու, որ Արցախը և Ադրբեջանը երբևէ որևէ պարագայում չեն կարող լինել ընդհանուր քաղաքական տարածքում, որովհետև Արցախում արդեն 3, 5, 10 տարի առաջ ժողովրդավարության մակարդակն անգամներով անհամեմատելի ավելի բարձր է եղել, քան հարևան երկրում և այդ իրողությունը ոչ միայն անշրջելի է, այլ ես կարծում եմ, որ այդ իրողությունը ևս մեկ անգամ շատ ավելի վառ ու արտահայտված կերպով կարտահայտվի Արցախի առաջիկա համապետական` նախագահական և խորհրդանարանական ընտրություններում: Եվ ես շատ կարևոր եմ համարում, որ այս հարցում նույնպես Արցախի և Հայաստանի իշխանություններն ունեն նույնական պատկերացումներ ու մոտեցումներ:

Եվ, իհարկե, մեր անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը մեր երկրների տնտեսությունների մրցունակությունն է: Տնտեսությունն է, որ պետք է Հայաստանի ու Արցախի Զինված ուժերին ապահովի անհրաժեշտ ռեսուրսներով` իրենց գործառույթներն իրականացնելու համար, և այսօրվա օրակարգում մենք կքննարկենք նաև տնտեսական ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր: Բայց մյուս կողմից մենք պետք է արձանագրենք, որ մեր տարածաշրջանում անվտանգային վիճակը ցավոք սրտի գնալով ավելի է լարվում և մենք այստեղ ավելի շատ նոր սրացումներ ենք տեսնում, քան լուծումներ և այս համատեքստը նույնպես անվտանգության խորհուրդների համատեղ նիստում կքննարկվի:

Այս առումով, ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել մի հետևյալ խնդրի վրա: Կարծում եմ` այսօր տարածաշրջանում ստեղծված աշխահաքաղաքական իրողությունների պայմաններում մենք պետք է արձանագրենք, որ ունենք համատեղ պատասխանատվություն ոչ միայն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության առումով, այլև ունենք առանձնահատուկ պատասխանատվություն` մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման և գլոբալ անվտանգության ապահովման առումով:

Եվ ես ուրախ եմ արձանագրել, որ այս հարցում նույնպես Հայաստանի և Արցախի իշխանությունների մոտեցումները նույնական են և մեր առաքելությունն ու պարտավորությունն է` ապահովել մեր ազգային անվտանգությունը, տարածաշրջանային անվտանգությունը և մեր ներդրումն ունենալ գլոբալ անվտանգության մեջ: Սա նույնպես մեր օրակարագային կարևոր խնդիրն է և մեր համագործակցության կարևոր առարկաներից մեկը, որտեղ մենք կարծում ենք՝ արդյունավետ համագործակցում ենք և, իհարկե, այդ համագործակցությունը գնալով ավելի արդյունավետ կդառնա:

Հարգելի գործընկերներ, մեզ այսօր մաղթում եմ հաջողություն և արդյունավետ աշխատանք», - իր ելույթում ասել է ՀՀ վարչապետը։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:00 Ոսկեվանում վիրավորված 15-ամյա տղայի կյանքին վտանգ չի սպառնում Այսօր, 20:47 Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումը՝ նվիրված բուժաշխատողներին (Տեսանյութ) Այսօր, 20:42 Հակառակորդի կրակոցից Ոսկեվանում երեխա է վիրավորվել. նրան վիրահատում են Այսօր, 20:09 Մարտի 31-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա երկու չվերթ Այսօր, 19:29 Փաստաբաններ Հայկ Ալումյանի, Հովհաննես Խուդոյանի և Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ Այսօր, 19:16 Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկն արդեն կարողանում է քայլել Այսօր, 19:12 Արցախում նախընտրական քարոզարշավի ընթացքում առերևույթ հանցագործությունների վերաբերյալ 12 հրապարակումներից մեկով հարուցվել է քրեական գործ Այսօր, 18:44 Մեծ Բրիտանիայում հակահետախուզական ՄԻ-5 ծառայության նոր ղեկավար են նշանակել Այսօր, 18:28 Ուկրաինայի Գերագույն ռադան աշխատանքից հեռացրել է Առողջապահության և Ֆինանսների նախարարներին Այսօր, 18:13 Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդներին հասանելի են հեռավար ուսուցման համար ՀՀ ԿԳՄՍՆ կրթական հարթակներ Այսօր, 18:03 Երգիչ Ջոն Փրայնը հոսպիտալացվել է կորոնավիրուսով վարակի կասկածով (Gazeta.ru) Այսօր, 17:49 Սերբիայում ուղղափառ եպիսկոպոս է մահացել կորոնավիրուսից (РИА Новости) Այսօր, 17:33 Ոչ մի դեպքում թույլ մի տվեք ներքին պառակտում և թշնամանք՝ անկախ ընտրությունների արդյունքից. Վանեցյանն՝ Արցախի ընտրությունների մասին Այսօր, 17:26 Արքայազն Չառլզը լքել է ինքնամեկուսացման ռեժիմը (RussiaToday) Այսօր, 17:15 Դանիայի առողջապահության նախարարության ներկայացուցիչը կտրել է մազերն ու գումարն ուղարկել իր վարսավիրին (Gazeta.ru) Այսօր, 17:02 ՄՕԿ-ը և Ճապոնիան որոշել են՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերը կբացվեն 2021 թ. հուլիսի 23-ին (Sports.ru) Այսօր, 16:51 Իսպանիայում ավելի քան 12 հազար բժիշկ վարակվել է կորոնավիրուսով (РИА Новости) Այսօր, 16:41 Սպանության փորձ՝ Վանաձորում. մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում Այսօր, 16:26 Սանկտ Պետերբուրգում կորոնավիրուսով վարակված պացիենտ է մահացել (Gazeta.ru) Այսօր, 16:13 Բելգիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 11899-ի (РИА Новости) Այսօր, 16:11 Դժվար է պատկերացնել աշխարհն առանց նրա. Ստեփան Ռոստոմյանը՝ Քշիշտոֆ Պենդերեցկու մասին Այսօր, 15:54 Գործարկվել է iUniversity հայկական առաջին համալսարանական առցանց հարթակը Այսօր, 15:40 ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց անձնական տվյալների պաշտպանության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու նախագիծը Այսօր, 15:35 Իսպանիայում մեկ օրում կորոնավիրուսից ավելի քան 800 մարդ է մահացել (Интерфакс) Այսօր, 15:32 Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 9-ի (RussiaToday) Այսօր, 15:29 Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 41 հազարը (РИА Новости) Այսօր, 15:26 «Իմ քայլը» 20 րոպե ընդիմիջում վերցրեց ԱԺ արտահերթ նիստում քննարկված նախագծերի քվեարկությունից առաջ Այսօր, 15:20 Եվրահանձնաժողովը 140 միլիոն եվրո է վերահասցեավորում Արևելյան գործընկերության երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, կորոնավիրուսի հարվածը մեղմելու համար (Интерфакс) Այսօր, 15:13 Ղազախստանը վավերացրել է Հայաստանի հետ պաշտոնական փաստաթղթերի ճանաչման կարգի մասին համաձայնագիրը Այսօր, 15:02 Քաղաքական վերահսկողության տեսանկյունից սա լավ գործիք է. Սամվել Մարտիրոսյանն՝ ԱԺ-ում քննարկվող նախագծի մասին Այսօր, 14:55 Իշխանությունը գնում է դեպի կառավարման ավտորիտար համակարգ. Արթուր Ղազինյան Այսօր, 14:47 ՈՒԵՖԱ-ն մտադիր է ավարտել մրցաշրջանն օգոստոսին (Football.ua) Այսօր, 14:44 Ռեժիսոր Նորա Գրիգորյանն ու դերասան Էրվին Ամիրյանն ամուսնալուծվել են Այսօր, 14:38 Դեռ հստակ չէ՝ մարտի 31-ից կհանվի մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումը, թե՝ ոչ. Փոխվարչապետ Այսօր, 14:25 Անընդհատ պետք են լինելու ճիշտ քայլեր՝ իրավիճակային և հեռանկարային. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Այսօր, 14:16 Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 2-ից Այսօր, 14:15 Նավթի համաշխարհային գները նվազում են Այսօր, 14:07 Աշխարհում գազի գնի փոփոխություն է տեղի ունենում. Երևանը կարող է քննարկումներ սկսել Մոսկվայի հետ Այսօր, 14:00 Թուրքիայում COVID-19 զոհերի թիվը հասնել 131-ի (Unian.net) Այսօր, 13:57 Հունական Alpha հեռուստաալիքի նախկին նախագահը կորոնավիրուսից մահացել է (РИА Новости) Այսօր, 13:51 Կոմունարկայի հիվանդանոցում մեկ օրում մահացել է 2 պացիենտ (Интерфакс) Այսօր, 13:45 Կորոնավիրուսով վարակված զինծառայողների թիվը հասավ 6-ի. մտահոգվելու որևէ խնդիր չկա. ՊՆ Այսօր, 13:38 Ադրբեջանի խորհրդարանը քվեարկել է զորակոչի ժամկետը երկարաձգելու օգտին (РИА Новости) Այսօր, 13:30 Հետ տարեք այս նախագիծը․ կարևոր գործերը թողած՝ չի կարելի թիթեռ նկարել․ Զոհրաբյանը՝ Բադասյանին Այսօր, 13:22 Չգրանցված աշխատողները սովի են մատնվում, կոմունալների վճարները վճարելու խնդիր ունեն մարդիկ, մենք աում ենք՝ եկեք քաղաքացիներին տեղորոշենք. Մարուքյան Այսօր, 13:17 Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ միջոցառումը Այսօր, 13:12 Եթե օրական 3 տուփ սիգարետ ծխող 30 տարեկան մարդ ունենանք, ինքը պոտենցիալ չփրկվող պացիենտ է. նախարար Այսօր, 13:02 Մոտ 250 մարդ դուրս է եկել մեկուսացումից Այսօր, 12:55 Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի ընտանիքին Այսօր, 12:47 Կորոնավիրուսի հաստատված վերջին 58 դեպքից մեկը գրանցվել է բանակում Այսօր, 12:40 Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել ֆրանսահայ ականավոր գործիչ Պատրիկ Դևեջյանի անժամանակ մահվան կապակցությամբ Այսօր, 12:33 Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման յոթերորդ միջոցառումը Այսօր, 12:29 Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման վեցերորդ միջոցառումը Այսօր, 12:24 Էպիդեմիոլոգիական վերահսկողության տեսակետից անձնական տվյալների մասին նախագիծը ձգտում է զրոյի․ Նարեկ Զեյնալյան Այսօր, 12:23 Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 97-ի (РИА Новости) Այսօր, 12:15 Իրավապաշտպանը մտահոգություն է հայտնել ԱԺ-ում քննարկվող նախագծի վերաբերյալ Այսօր, 12:12 Տասնյակ զինծառայողներ մեկուսացումից ու ինքնամեկուսացումից վերադառնում են ծառայության. Դավիթ Տոնոյան Այսօր, 12:09 Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերից երկուսն է, որ նոր արտերկրից ժամանած դեպքեր են Այսօր, 12:06 Տեսականորեն այս օրինագիծը արդեն իսկ ուշացած է․ ներկայացրած փաստարկները՝ նվազագույնն անհասկանալի․ Արման Աբովյանը՝ Բադասյանին Այսօր, 12:03 Հասկանալի չէ, թե ինչ է տալու պետությանը տվյալն այն մասին, թե երկու մարդ երբ և քանի անգամ են իրար հետ հեռախոսով խոսել. Միրզոյանը՝ Բադասյանին Այսօր, 11:59 Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 58 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 482 Այսօր, 11:50 Խոսքը լսելու մասին չէ, խոսքը հեռախոսազրույց ունենալու փաստի մասին է՝ առանց դրա բովանդակությանը ծանոթանալու․ Բադասյան Այսօր, 11:46 Պլասիդո Դոմինգոն դուրս է գրվել հիվանդանոցից՝ COVID-19- ի հետ բարդություններից հետո (Gazeta.ru) Այսօր, 11:42 Զանգերի սկիզբն ու ավարտը տեղորոշելը կարևոր է պոտենցիալ վարակակիրների քանակը հասկանալու համար․ Ռուստամ Բադասյան Այսօր, 11:35 Այս դրակոնյան սահմանափակումների կողքին կարելի էր մի քիչ էլ կալանավորվածների մասին մտածել. Ռուբեն Մելիքյան Այսօր, 11:27 Կարող է միջամտություն իրականացվել նաև անձնական տվյալների պաշտպնության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին. Բադասյան Այսօր, 11:20 Կառավարությունն առաջարկում է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում չիրականացնել հերձում Այսօր, 11:13 Կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել Այսօր, 11:10 Չինաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի 31 նոր դեպք (RussiaToday) Այսօր, 11:02 Աֆղանստանի հարավում որոտացել է պայթյուն Այսօր, 10:58 Գերմանիայում մեկ օրում ավելի քան 65 մարդ է մահացել կորոնավիրուսի պատճառով (РИА Новости) Այսօր, 10:45 Պլասիդո Դոմինգոն հոսպիտալացվել է Մեքսիկայում (RussiaToday) Այսօր, 10:36 Արցախը մարտի 31-ին նոր նախագահ և խորհրդարան է ընտրելու. Ովքեր և ինչ ուժեր են առաջադրված Այսօր, 10:30 Թրամփը մինչև ապրիլի 30-ը երկարաձգել է կորոնավիրուսի տարածման դեմ ուղղված միջոցառումները (РИА Новости) Այսօր, 10:22 Բաց մի թողեք և ոչ մի դաս, այսօրվա կրթությամբ կանխում ենք վաղվա աղքատությունը. Նիկոլ Փաշինյան Այսօր, 10:16 Նյու Յորքում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է հազարը (Интерфакс) Այսօր, 10:00 Հայաստանում հավաքագրում են թոքերի օդափոխման սարքերի նախագծման, արտադրության գաղափարներ և առաջարկներ Այսօր, 09:15 ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար 29/03/2020 23:28 Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում բոլոր բնակիչների համար կարանտին է սահմանվում, դրա պահպանմանը կհետևի «տնային հսկողության խելացի համակարգը» (BBC) 29/03/2020 21:50 Չինաստանի իշխանությունները հայտարարել են երկրում կորոնավիրուսով վարակի համաճարակի ավարտի մասին (РИА Новости) 29/03/2020 21:22 Վրաստանը և Ռուսաստանը Հայաստանի բեռների համար կապահովեն «կանաչ գոտի». վարչապետը հանդիպել է խոշոր ընկերությունների ղեկավարներին 29/03/2020 21:12 Վաղն ԱԺ-ում կքննարկվի օրենսդրական փաթեթ, որը թույլ կտա օնլայն ռեժիմով պարզել վարակակիր անձանց շփման շրջանակը. Ավինյան 29/03/2020 17:22 ՀՀ Պարետի որոշմամբ 6 ժամով կասեցվել է Սիսիանի, Գորիսի, Արմավիրի, Վանաձորի և Երևանի մոտ 1 տասնյակ տնտեսվարողների գործունեությունը 29/03/2020 15:51 Անուրանալի է Պենդերեցկու ավանդը հայ-լեհական մշակութային կապերի ամրապնդման և զարգացման գործում. Սերժ Սարգսյան 29/03/2020 15:47 Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել լեհ մեծանուն կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան կապակցությամբ 29/03/2020 15:43 Դևեջյանի մահը, կարելի է ասել, մեծն Ազնավուրից հետո, անամոքելի վիշտ է հայ-ֆրանսիական բարեկամության համար. Վարչապետի ցավակցականը 29/03/2020 14:44 Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի 14 աշխատակիցներ վարակվել են կորոնավիրուսով. ԱՆ 29/03/2020 13:54 Կոչ ենք անում բժիշկներին քաղաքական կամ մեկ այլ կարգի ակցիաների մեջ չներքաշել. Արցախի ԱՆ 29/03/2020 12:38 Հայաստանի օդային երթևեկության կարգավարները դեռ կմնան ինքնամեկուսացման մեջ «Զվարթնոց» օդանավակայանի պահպանվող տարածքում 29/03/2020 12:21 Վստահ եմ՝ միասնականությամբ կհաղթահարենք այսօրվա մարտահրավերները. Ռոբերտ Քոչարյանի ուղերձը Արցախի ժողովրդին 29/03/2020 11:48 Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացել է հայազգի քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը. LePoint 29/03/2020 11:05 Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 424-ի 29/03/2020 05:44 Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով երկու քաղաքացի է մահացել. ԱՆ 28/03/2020 21:41 Կազմակերպվել է Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում ուսանող ՀՀ 15 քաղաքացու և Այովա նահանգում սովորող 3 ուսանողի վերադարձը Հայաստան 28/03/2020 21:37 Սննդի ներկրումը Հայաստան իրականացվում է բնականոն ռեժիմով. Նիկոլ Փաշինյան 28/03/2020 21:30 Լարսում բեռնատարների շատ մեծ կուտակումներ կան. Նիկոլ Փաշինյան 28/03/2020 21:19 ՌԴ սահմանափակումների որոշումը որևէ կերպ չի ազդելու հայաստանյան բեռների վրա. ՀՀ վարչապետ 28/03/2020 21:12 Կորոնավիրուսի վարակվածության 35 նոր դեպք է հաստատվել. Փաշինյան 28/03/2020 20:22 Սահմանափակվել է Ռուսաստանի սահմանով տեղաշարժը (РИА Новости) 28/03/2020 20:13 Ռուսաստանում կորոնավիրուսի վարակի բուժման դեղամիջոց են ստեղծել (РИА Новости)

Տվյալ բաժնի վերջին նյութերը