22/02/2020 10:19
«Հրապարակ». Սամվել Բաբայանի կուսակցության ընտրացուցակում բավականին ուշագրավ անուններ կան
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 31-ին Արցախում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրություններին հայտ ներկայացրած Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության ընտրացուցակում բավականին ուշագրավ անուններ կան։
Արցախի մեր աղբյուրը ուշադրություն հրավիրեց․
«Չնայած բոլորը խոսում են, որ Արայիկ Հարությունյանի համար է օգտագործվում վարչական ռեսուրսը, բայց տեսեք, ովքեր են ընդգրկված Բաբայանի կուսակցությունում»։ Խոսքն արդարադատության փոխնախարար Սիրան Ավետիսյանի մասին է, ով ցուցակի չորրորդն է, իսկ 19-րդ հորիզոնականում պետական արխիվի տնօրեն Լեռնիկ Հակոբյանն է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: