24/02/2020 10:30
Խնդրում ենք խուճապի չմատնվել. Կապանի ԲԿ-ն՝ կորոնավիրուսով վարակված հիվանդներ ունենալու լուրերի մասին
Կապանի բժշկական կենտրոնը հայտարարություն է տարածել։
«Համացանցում տարածված կեղծ լուրերը՝ իբր Կապանի ԲԿ֊ում կորոնավիրուսով հիվանդներ են մեկուսացրել, չի համապատասխանում իրականությանը։
Պաշտոնապես հայտնում ենք, որ առ այսօր ոչ մի նման կասկածելի հիվանդ մեզ չի դիմել, չի հոսպիտալացվել և առավել ևս չի մեկուսացվել։
Խնդրում ենք խուճապի չմատնվել և հետևել միայն պաշտոնական լրահոսին», - ասված է հայտարարությունում։