24/02/2020 12:54
ԳԱԱ կարգավիճակի հարցն ինձ համար պարզ չէ. Աշոտ Մելքոնյան
Ինձ համար պարզ չէ Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակի հարցը, Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումների թեմայով ԱԺ լսումների ժամանակ ասաց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը՝ մեջբերելով վրացի գործընկերների այն դիտարկումները, թե Վրաստանի ԳԱԱ վերակազմավորմամբ գիտությունն այդ երկրում մահացել է։
Նա մտավախություն հայտնեց, որ սխալ ընթացակարգերի հետևանքով նույնը կարող է տեղի ունենալ նաև Հայաստանում։
«Գիտությունների ազգային ակադեմիան այն կառույցն է, որտեղ գիտնականը գիտական արդյունք է տալիս, զբաղվում գիտությամբ։ Հիմա, եթե ակադեմիական ինստիտուտներն իրարից կտրենք և տանենք, միացնենք բուհերին, կհայտնվենք Վրաստանի և Ղազախստանի կարգավիճակում», - ասաց նա։