24/02/2020 16:38
Մեր հանդեպ վերաբերմունքի փոփոխություն կա. Արսեն Խառատյան (Տեսանյութ)
«Ակնհայտորեն մեր հանդեպ վերաբերմունքի փոփոխություն կա` հատկապես ժողովրդավարությունը կարևորող երկրներում», - այս մասին «Առաջին հայացքից» հաղորդման ընթացքում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ղարաբաղյան կարգավորման համար առաջարկած նոր մոտեցմանն, ասել է «Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը:
«Սա այլևս անդառնալի է, որովհետև այն, ինչ տեղի է ունեցել, մեծ հաշվով դրել է սահմանը, թե մինչև ուր կարող ենք թույլ տալ մեր երկրում ազատությունների սահմանափակման և ժողովրդավարական զարգացման հեռանկարի տեսանկյունից: Սա կայուն լինելու է և մնալու է: Թե որքանով ենք մենք դա կապիտալիզացնում, երևում է նաև արտաքին պարտնյորների ակտիվությամբ։ Այն, որ օրինակ Շվեդիան, Հոլանդիան դեսպանություններ են բացում, այստեղ սկսում են ակտիվորեն ներգրավվել ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացում, ընդ որում` և' ֆինանսական, և' մտավոր կարողությունների տեսանկյունից: Այն, որ տարբեր խորհրդարաններից, տարբեր ամբիոններից, տարբեր մակարդակներում Հայաստանը որպես խաղաղ փոփոխությունների օրինակ է բերվում` սկսած ՄԱԿ-ից, վերջացրած ԵԱՀԿ-ով, սա նախադեպ է, օրինակ է նրա, թե ինչպես կարող է քաղաքական փոփոխությունները խաղաղ ճանապարհով լինել», - ասել է Խառատյանը:
Վերջինիս խոսքով` մենք ինչքանով հաջողակ կլինենք, առաջինը մեր խնդիրն է, բայց ժողովրդավարությունը կարևորող երկրների համար էլ այս նախադեպը պահելը, դրա հաջողությունն ապահովելն առանցքային է:
Մանրամասները` տեսանյութում: