24/02/2020 17:39
Գործարարներն «այո»-ի քարոզարշավի դրամահավաքին մասնակցելու հրավերներ են ստանում, դա կարող է դիտարկվել որպես «պարտադիր-կամավոր» նվիրատվություն. Ռուբեն Մելիքյան
Գործող քաղաքական իշխանության անունից դրամահավաքի հրավիրատոմս ստացող գործարարները կարող են այն ընկալել որպես «պարտադիր-կամավոր» սկզբունքով նվիրաբերություն կատարելու առաջարկ, Facebook-ում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Այլ կերպ՝ սա կարող է հասկացվել, որ նվիրաբերություն չկատարողների նկատմամբ, հնարավոր է, «միջոցներ ձեռնարկվեն» հարկային և այլ ոլորտներում։
Բոլոր անցակալի մեկնաբանությունները բացառելու նպատակով իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներին հորդորում եմ սեղմ ժամկետում, հրապարակավ և աներկբա հայտարարել, որ հրավերը չընդունող, նվիրաբերություն չկատարող գործարարների նկատմամբ որևէ խտրական վերաբերմունք չի դրսևորվելու», - գրել է Մելիքյանը։