25/02/2020 22:30
Սահմանադրական հանրաքվեի «Այո» քարոզչական կողմը դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքել է 205 մլն 560 հազար դրամ
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի իրականացրած դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքվել է 205 մլն 560 հազար դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դրամահավաքի ավարտին հայտարարեց քարոզչական կողմի շտաբի պետ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 9-րդ դրամահավաք-երեկոն արձանագրում է հետևյալ թիվը՝ 205 մլն 560 հազար դրամ: Օնլայն հարթակում դրամահավաքը շարունակվում է: Կան նաև փոխանցումներ արտարժույթի տեսքով, որոնց արտացոլումն առայժմ մեզ համար պարզ չէ, այսինքն՝ կարող է լինել այս թվի որոշակի փոփոխություն», - ասաց Պապիկյանը:
Դրահամավաքի արդյունքում ստացված գումարն ուղղվելու է քարոզարշավի անցկացմանը:
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: