25/02/2020 12:10
Ինչո՞ւ միայն դատական համակարգում, իրավական համակարգում էլ նույն խնդիրն ունենք. նախարարը՝ քրեական ենթամշակույթի մասին
Ինչո՞ւ միայն դատական համակարգում, իրավական համակարգում էլ նույն խնդիրն ունենք, և քրեական ենթամշակույթը բացառելու համար պետությունը բոլոր ուղղություններով միասնական քաղաքականություն է վարելու, Դատական օրենսգրքում փոփոխություների թեմայով ԱԺ լսումների ժամանակ այսօր ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Պայքարն ավելի արդյունավետ կազմակերպելու համար Քրեական օրենսգրքում քրեական նոր պատասխանատվության տեսակներ են ավելացվել։ Տարբեր նախարարությունների ռազմավարություններում կլինեն միջոցառումներ, որոնք ավելի շատ կունենան կրթական, մշակութային բնույթ։ Սա երկրատև պայքար է», - ասաց նախարարը։