25/02/2020 14:07
Եթե ժողովուրդը որոշի, որ դատավորները պետք է ընտրվեն և հետ կանչվեն իր կողմից, պարտավոր կլինենք ենթարկվելու. Վճռաբեկ դատարանի նախագահ
Դատավորների մասնագիտացման քայլեր արել ենք, մենք տեղում կանգնած չենք մնացել և տարիներ ի վեր գնացել ենք դրան, Դատական օրենսգրքում փոփոխություների թեմայով ԱԺ լսումների ժամանակ ասաց ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը։
«Սակայն մեզնից չեք կարող ակնկալել այն հարցի պատասխանը, թե արդյոք պետք են մասնագիտացված դատարաններ», - ասաց նա։
Անդրադառնալով դատավորների հետկանչի վերաբերյալ հարցին՝ Վճռաբեկ դատարանի նախագահը նշեց, որ եթե սահմանադիրը՝ ժողովուրդը, կորոշի, որ դատավորները պետք է ընտրվեն և հետ կանչվեն իր կողմից, իրենք պարտավոր կլինեն ենթարկվելու այդ նորարարությունը։