25/02/2020 13:10
Դատական համակարգում առկա են տարիներով կուտակված, նաև՝ քրոնիկ խնդիրներ. ՄԻՊ
Դատական համակարգում պետք է կատարել շատ սկզբունքային փոփոխություններ։ Հստակ իրավական վերլուծությունների միջոցով պետք է ապահովել դատական իշխանության արդյունավետ աշխատանքը, Դատական օրենսգրքում փոփոխություների թեմայով ԱԺ լսումների ժամանակ այսօր ասաց ՀՀ մարդու իրավուքնների պաշտպան Արման Թաթոյանը։
«Հայաստանի Հանրապետությունում դատարանները պետք է լինեն իրապես անկախ։ Այդ անկախությունը պետք է լինի ոչ թե միայն թղթի վրա, այլև լինի իրական։ Միայն իրական անկախ դատական համակարգի պայմաններում կարող է լինել արդյունավետ դատական իշխանություն։
Իհարկե, կան դատավորներ, որոնք գործում են անկախ, ջանքեր ուղղում մարդու իրավունքների պաշտպանությանը։ Դրանով հանդերձ՝ այս համակարգում առկա են տարիներով կուտակված, նաև՝ քրոնիկ խնդիրներ։ Դատարանների նկատմամբ վստահությունը ցածր է», - ասաց բանախոսը։