25/02/2020 11:57
Իմ կյանքը նվիրված է հենց այս կերպարի հաղթանակին. վարչապետը՝ թալինցի 16-ամյա տղայի մասին (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմել է թալինցի 16-ամյա Արման Բարսեղյանի մասին, ով մտադիր է ստեղծել հավելված, որը հնարավորություն կտա մարդկանց հայտնվել հետաքրքիր վայրերում, օրինակ՝ Մատենադարանի պահոցում։
«Խնդրում եմ նայեք թալինցի այս 16-ամյա տղային, լսեք, թե ինչի մասին է նա խոսում, տեսեք, թե ինչով է նա զբաղված, ուշադրություն դարձրեք թե ինչ բառապաշար է նա օգտագործում:
Այսպիսին է Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական քաղաքացու իմ պատկերացրած իդեալական կերպարը: Եվ իմ կյանքը նվիրված է հենց այս կերպարի հաղթանակին:
Ընդ որում, նկատի չունեմ հատկապես գործունեության տեսակը: Նկատի ունեմ մարդու վերաբերմունքն իր, իր անելիքի, միջավայրի և հնարավորությունների նկատմամբ:
Բարձր, ավելի բարձր, ավելի ու ավելի բարձր նշաձողեր դնենք մեր առաջ՝ թե՛ որպես անհատ, թե՛ որպես ժողովուրդ, թե՛ որպես պետություն:
Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի:
Ազատ և Երջանիկ Հայաստան», - Facebook-ի իր էջում գրել է վարչապետը։