Միջազգային հանրությունն անտարբեր է, թե ինչ է տեղի ունեցել 28 տարի առաջ Խոջալուում, եթե դա որևէ կերպ չի առնչվել իրենց շահերին. Արմինե Ադիբեկյան

26/02/2020 13:54

Միջազգային հանրությունն անտարբեր է, թե ինչ է տեղի ունեցել 28 տարի առաջ Խոջալուում, եթե դա որևէ կերպ չի առնչվել իրենց շահերին. Արմինե Ադիբեկյան


Aysor.am-ի հարցազրույցը սոցիոլոգ, xocali.net կայքի համակարգող Արմինե Ադիբեկյանի հետ:

- Այսօր 1992թ. Խոջալուի և Աղդամի մերձակայքում տեղի ունեցած իրադարձությունների օրն է, ինչ եք կարծում, կարելի՞ է կրկին Ադրբեջանի կողմից սպասել մեծ մանիպուլյացիաների:

- Ավանդույթի համաձայն, Ադրբեջանի տարածքում տեղի կունենան հուշարձաններին ծաղկեպսակներ դնելու արարողություններ, այցելություն «Շեհիդների պուրակ», ուսումնական հաստատություններում՝ մանկապարտեզներից սկսած մինչև ԲՈՒՀ-եր, դասընթացներ տեղի կունենան օրվա խորհրդով, հասարակական, մշակութային, կրոնական հաստատություններում էլ տեղի կունենան միջոցառումներ, որոնց կփորձեն նաև մասնակից դարձնել դեսպանատների աշխատակիցների և կապ չունի, թե ինչ մակարդակի։ Ադրբեջանից դուրս հիմնականում իրենց դեսպանություններում, հյուպատոսական ծառայություններում, համայնքային կառույցներում տեղի կունենան միջոցառումներ, Ադրբեջանից սնվող լրատվամիջոցներում կլինեն հրապարակումներ, որոնք տարվա ընթացքում էլ են լինում, իսկ դրանց բովանդակությունն էլ, ինչպես միշտ, կրելու է հակահայկական բնույթ։

Բարեկամական քաղաքներում ու երկրներում արդեն իսկ հայտարարված են տարբեր միջոցառումներ՝ գլխավոր քարոզչական ֆիլմի դիտում, որը նկարահանվել է 2013 թվականին և այս կարգի տարբեր միջոցառումներ։ Փորձեր կարվեն տարբեր երկրների խորհրդարաններում բանաձևեր առաջ քաշել։ Սա արդեն ավանդույթ է։ Այս բոլոր միջոցառումների հաջողությունը պայմանավորված է այն հանգամանքով, թե որքանով հայկական սփյուռքի և մեր դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները կկարողանան հակազդել դրանց։ 

Ի դեպ, Թուրքիայում, օրինակ, լինելու է ադրբեջանական զինուժի արշավ, որը կավարտվի Արարատ լեռան գագաթին ադրբեջանական դրոշ և Խոջալուի զոհերի լուսանկար դնելով։ Հաշվի առնելով անցած հինգ տարիներին, այսինքն՝ ֆինանսական ճգնաժամից ու ադրբեջանական մանաթի արժեզրկումից հետո, այս թեմայով միջոցառումները էկոնոմ ռեժիմով են ընթանում և արդեն վարձույթով գովազդային մեծ վահանակներ չեն պատվիրում Թայմս Սքուերում, Նյու Յորքի մետրոյում, եվրոպական թանկարժեք քաղաքներում չեն անցկացվում ցուցահանդեսներ, այդուհանդերձ, պետք է պատրաստ լինել իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի, հատկապես հայկական կողմի պասիվության ֆոնին։

- Ի վերջո, ի՞նչ է տեղի ունեցել, որո՞նք են հայկական կողմի փաստարկները:

- Իրականում արդեն նույնիսկ հոգնեցուցիչ է ամեն տարի պատմել, թե ինչ է տեղի ունեցել։ Այս խնդրին նվիրված կան մասնագիտական կայքեր, ֆիլմեր, գրքեր, որոնցից կարելի է մանրամասնորեն ծանոթանալ ինչպես պատմությանն, այնպես էլ՝ նախապատմությանը և ինքնուրույն ենթադրություններ անել։

Տարիներ շարունակ այս հարցի ուսումնասիրությունը և թեմայի շուրջ ագրեսիվ քարոզչությունն ինձ մոտ փոխել են հարցի դիտարկման տեսանկյունը։ Ըստ էության սա պատմություն է ոչ թե մեղադրանքի ու դրա ժխտման, այլ դավաճանության, զեղծարարության, սպեկուլյացիաների ու ինդուլգենցիաների պատմություն է։ Մարդկան կանխամտածված տեղավորել ու թողել են ռազմական գործողությունների կենտրոնում, սառնասրտորեն չեն տարհանել և կրակի տակ են թողել, իսկ այդ ամենի հետևանքներով փորձ են անում իրենց համար դրախտի տոմսեր գնել՝ նկատի ունեմ բարոյական իրավունք ձեռք բերել՝ սպանելու հայերին՝ այն անվանելով «ցեղասպանության» համար վրեժ։ Այն, ինչ տեղի ունեցավ հենց Ռամիլ Սաֆարովի պարագայում։ Բավական է միայն լսել ադրբեջանական ղեկավարության ու մտավորականության ելույթները։

- Իսկ ինչ հիմնական թեզեր է շրջանառում Ադրբեջանը, արդյո՞ք դրանք ամբողջությամբ իրականությունից կտրված են:

- Այս պատմության մեջ միայն մեկ ճշմարտություն կա. այն, որ մարդիկ են զոհվել։ Մնացյալ ամեն բան մեկնաբանություններ են, սպեկուլյացիաներ են, զեղծարարություն է, առևտուր, քարոզչություն և ամենագլխավորը՝ ազգակերտման ֆունդամենը։ Չէ, որ հենց խոջալուի իրադարձությունների հիման վրա են թշնամու կերպար ձևավորում, ձևավորում են ընդհանուր ցավի հայեցակարգը։ Այս համատեքստում էլ շահարկում են կեղծ թեզ այն մասին, որ «նրանց սպանել են ադրբեջանցի լինելու համար»։ Ու այդպես էլ ոչ ոք չի հետաքննի ու բացահայտի, որ սպանվածների 80 տոկոսը թուրք-մեսխեթցիներ են։ Ադրբեջանին շատ բան էլ պետք չէ, նրանք չեն էլ մտահոգվում՝ արդյոք իրենց թեզերն իրականությանը համապատասխանում են, թե՝ ոչ։ Հանրության էմոցիաների վրա ազդելու և համապատասխան տրամադրություններ առաջացնելու համար նրանք բավականաչափ նյութեր ունեն։ Արտաքին լսարանը մեծ հաշվով անտարբեր է, իսկ ներքինին բավական է միայն պատառոտված աղջնակի դիակի լուսանկար ցույց տալ ու նա կհավատա, որ քարոզվող թեզերը ճշմարտություն են։

- Ինչ դիրքորոշում ունի միջազգային հանրությունն այս հարցի շուրջ: Հայկական կողմի աշխատանքները ինչ ուղղությամբ պետք է ընթանան, արդյոք որևէ փոփոխություններ նկատելի են այս առումով:

- Ինչպես և նշեցի, միջազգային հանրությունը մեծ հաշվով անտարբեր է, թե ինչ է տեղի ունեցել 28 տարի առաջ անհայտ մի երկրում, եթե դա որևէ կերպ չի առնչվել իրենց շահերին։ Ուզում եմ նշել, որ նրանց հետաքրքրում են «այստեղ և հիմա» կատարվող իրադարձություններն ու դրանց ազդեցությունը հետոյի վրա, բայց հիշեցի Եվրոպայի արձագանքը Ռամիլ Սաֆարովի «հերոսացմանը», երբ նրան 2012 թվականին արտահանձնեցին Ադրբեջանին։ Կարելի է և հիշել միջազգային հանրության արձագանքը ապրիլյան պատերազմին, երբ ամբողջ աշխարհով մեկ տարածվեցին կադրեր այն մասին, թե ինչպես են ադրբեջանցիները՝ մեծ ու մանուկ, բնակելի վայրերով տանում հայ զինվորի կտրված գլուխը՝ ծաղր ու ծանակի ենթարկելով այն։

Այս ամենն իմանալով, դժվար է ենթադրել, որ միջազգային հանրության կողմից կլինի այնպիսի ռեակցիա, ինչպիսին Ադրբեջանն է ակնկալում։ Ես միտումնավոր անտեսում եմ Ադրբեջանից սնվող լրատվամիջոցներում հրապարակումները, քանի որ դրանք բացի այդ գործընթացի մասնակիցներից, որևէ այլ օգտակարություն չունեն։ Ընթերցողներին, առավել ևս որոոշում ընդունողների համար դրանք միևնույնն են, քանի որ իրենց շահերից ու կոմպետեցիաներից դուրս է։ Միակ արձագանքը, որը կարող է հետևանքներ ունենալ և բերել Ադրբեջանի համար ցանկալի արդյունքի՝ դատարանի վճիռն է։ Դա կարող է լինել ՄԻԵԴ-ը, Միջազգային ռազմական տրիբունալը կամ որևէ այլ կոմպետենտ միջազգային դատարան։ Բայց այդ ուղին Ադրբեջանի համար փակ է։

Առաջին հերթին, այն պատճառով, որ նրանք այնտեղ ներկայացնելու բան չունեն։ Մամուլի ու ելույթներ ունենալու համար օգտագործվող ծիծաղաշարժ փաստարկները դատարանի համար բացարձակ կիրառելի չեն, և նրանք շատ լավ գիտեն, որ այդ առումով հայկական կողմն ավելի ծանրակշիռ հակափաստարկներ ունի՝ սկսած փաստերի կեղծումներից մինչև այդ ողբերգությանը զոհ գնացածների ու մեղավորների ցուցակներ։

Երկրորդ՝ հարց է, թե ում պետք է ներգրավեն որպես մեղադրյալ. Հայաստանի Հանրապետությա՞նը, բայց որևէ փաստաթղթով Հայաստանի մասին խոսք անգամ չկա, դրանցում Արցախի պաշտպանական բանակն է ու ռուսական 366-րդ գունդը։ Չեմ կարծում, որ ադրբեջանական կողմը պատրաստ է ներգարվել Ռուսաստանին կամ Արցախի Հանրապետությանը։ Առաջինի դեպքում հետևանքները չափազանց խոսուն են լինելում, իսկ երկրորդի դեպքում դա կնշանակի Արցախի ճանաչում։

Երրորդ՝ մեղադրանքի բովանդակությունն ինչպիսի՞ն է ցեղասպանությո՞ւն, ապա պետք է պատասխանել այն հարցին, թե ինչու զոհավծների ճնշող մեծամասնությունը ադրբեջանցիներ չեն։ Խաղաղ բնակչության սպանությո՞ւն, ապա պետք է պատասխանեն հարցին, թե նրանք ինչպես են այնտեղ հայտնվել, ինչու չեն տարհանվել, ինչու են նրանց դիակները գտնվել Աղդամի ադրբեջանական դիրքերից մոտ 5 րոպեի հեռավորության վրա ու բուն քաղաքից 10 կմ հեռավորության վրա։

Չորրորդ՝ ինչպես են նրանք դատարանին բացատրելու զոհվածների դիակների «կերպարանափոխությունները», որոնք միանգամայն նորմալ տեսք են ունեցել, երբ նրանց դեպքերից երկու օր անց նկարահանել է ադրբեջանցի լրագրող Չինգիզ Մուստաֆաևը, իսկ արդեն երեք օր անց (այսինքն ողբերգությունից արդեն 5 օր անց) այնտեղ բերված միջազգային լրագրողներին ցուցադրել են այլանդակված դիակներ։ Եվ դա ևս Մուսատաֆաևի կողմից նկարված է։

Այս բոլոր հարցրեն այս կամ այն կերպ կարող են ներկայացվել պրոպագանդիսատական թեզերում, բայց պիտանի չեն լուրջ դատական գործընթացների համար։ Բացի այդ էլ կա մեծ հավանականություն, որ Ադրբեջանն ի դեմ իր իշխանությունների հենց դառնան այդ ամենի մեղավորները։ Մենք հետաքրքրված ենք, որ Ադրբեջանը գնա իրավական ճանապարհով։ Եվ ամենագլխավորը՝ Ադրբեջանին ճշմարտությունն անհրաժեշտ չէ, միջազգային հանրության կարծիքը անհրաժեշտ չէ, ոչ էլ նրա կողմից Հայաստանին պատժելը։ Նրանք ուզում են պատժել հայերին՝ ահա սա է նրանց գործողությունների պլանը։ Այս կերպ նրանք արդարացնելու են այն վայրագությունները, որոնք կարող են տեղի ունենալ պատերազմի սկսվելուն պես և 2016 թվականի ապրիլը դա ցույց տվեց։

- Օրերս Մյունխենում տեղի ունեցավ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ քննարկում, որում կարծես Հայաստանի վարչապետը տեղի տվեց Ալիևի խայծին ու բավական նվազ փաստական բազայով արձագանքեց Խոջալուի շուրջ Ալիևի թեզերին: Ի՞նչ կասեք այս առումով:

- Մեր փաստական բազան այնքան հարուստ ու ուժեղ է, որ Մութալիբովի հարցազրույցն այդ շարքում ամենավերջին տեղը կարող է զբաղեցնել բազմաթիվ վկայություններից հետո։ Ուղղակի բանավեճի մեջ մտնելուց առաջ, խելամիտ կլինի ուսումնասիրել բոլոր նյութերը։ Ինչ վերաբերվում է հարցազրույցին, ապա առաջին հերթին պետք է նշել, որ 1992 թվականին ադրբեջանական կողմը բազմաթիվ վկայություններ է հրապարակել այդ իրադարձությունների ոչ անմիջական մասակիցների կողմից՝ չպատկերացնելով, որ դրանք օգուտ կարող են լինել հայկական կողմին։ Այդ ամենը հավաքված, արխիվացված է ու տեղադրված է համացանցում։ Կա փաստագրական ժամանակագրություն ինչպես զոհվածների մասին կադրերով այնպես էլ այդ մասին տրված վկայություններով։ Ու սա դեռ այն փոքր մասն է, որ պահպանվում է Խոջալուի ողբերգությունն ուսումնասիրող հանձնաժողովի արխիվներում, որն ի դեպ փակեցին Հեյդար Ալիևի հրամանով, այդպես էլ չհրապարակելով արդյունքները։

Հետ գալով Փաշինյանին՝ պետք է նշեմ, որ որևէ իմաստ չկա նույն փաստը մի քանի անգամ նշել, ինչպիսին էլ որ այն լինի, նման անողոք օգտագործումը բերում է այդ փաստի արժեզրկմանը։ Մութալիբովին նա ավելի վաղ էլ էր հիշատակել, Ալիևին պետք էր այլ փաստեր ներկայացներ, որպեսզի նա հասկանար, որ հայկական կողմը հսկայական արխիվներ ունի ու դրա իրականություն է, ուղղակի պետք է կարդալ ու իմանալ։

- Կարելի՞ է ասել, որ գործող իշխանությունը պատրանք ունի, թե Հայաստանի ու Արցախի դեմ քարոզչական պատերազմ չի ընթանում, ու ոչինչ չի նախաձեռնում այդ ուղղությամբ։ Թե՞ նախաձեռնում է, պարզապես մարդիկ չեն նկատում։

- Քարոզչական պատերազմը ոնց եղել է այդպես էլ կա ու դեռ կլինի։ Դա ավարտ չունեցող գործընթաց է և միամտություն է կարծել, որ այն դադարել է։ Քարոզչական պատերազմի ամենացցուն օրինակներից է, որն ի դեպ ադրբեջանական կողմի հաղթանակն է նաև, Գարեգին Նժդեհի շուրջ պատմությունն է, որն Ադրբեջանը հրամցրել է միջազգային հանրությանը։ Նրանք 10 տարի անարդյունք փորձել են այդ թեզն առաջ տանել ու արժանացել են մեր կողմից լուրջ հակազդեցության։ 10 տարի «ֆաշիստ Նժդեհը»-ի մասին թեզն այդպես էլ մնացել է որպես ներքին սպառման թեզ և հաջողության հասան միայն բոլորովին վերջերս, երբ այդ առումով հայակական կողմը սկսեց անգործություն ցուցաբերել՝ չհաշված անհայտ կայքերում հայերեն լեզվով մի քանի հոդվածները, գրեթե ոչ մի այլ բան չի արվել ու դա այն դեպքում, երբ մասնագետից մի քանի շաբաթ կարող է պահանջվել այդ թեման ի վնաս Ադրբեջանի շրջելու համար։ Բայց նման բաներ անելու համար պետք է նախ պրոֆեսիոնալների թիմ հավաքել, ովքեր գիտեն ու կարող են աշխատել, այլ ոչ թե «փողոցային ակցիաների եղբայրներին», ովքեր հավատարմությունից բացի առաջարկելու այլ բան չունեն։ Ըստ էության կատարվում է այն, ինչի մասին ես խոսել էի 2018 թվականի ամռանը։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:42 ԱՀԿ-ն կանխատեսել է, որ առաջիկա օրերին կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարում կհասնի միլիոնի (РИА Новости) Այսօր, 21:04 Գազի սակագնի շուրջ հայկական կողմի քայլերը Հայաստանի համար կարող են ոչ շահեկան նախադեպ ստեղծել. փորձագետ Այսօր, 20:48 Ներդրումների աջակցման կենտրոնն ստացել է 11 հայտ. քննարկվել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների ընթացքը Այսօր, 20:21 Ոստիկանական ուժերին ավելանում են ԱԱԾ, ՌՈ և ԱԻՆ ուժերը, որ ավելի արդյունավետ վերահսկողություն իրականացվի. պարետատան նիստ է կայացել Այսօր, 19:56 «Նորք» ինֆեկցիոնում մահացել է կորոնավիրուսով վարակված 89-ամյա պացիենտ. ԱՆ Այսօր, 19:10 «Slayer»-ի կիթառահար Հերի Հոլթի մոտ կորոնավիրուս են հայտնաբերել (Gazeta.ru) Այսօր, 19:04 Ի՞նչ է սա, եթե ոչ ցինիզմ՝ աղքատության, արտագաղթի ու հուսահատության ֆոնին. Արսեն Բաբայան Այսօր, 18:56 COVID-19-ի պատճառով Ադրբեջանում մեկուսացվածները գոյատևման պայքար են մղում Այսօր, 18:45 Պորտուգալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է ութ հազարը (РИА Новости) Այսօր, 18:39 Ադրբեջանում զորամասերի հրամանատարներն ուշացնում են տուրքերը Այսօր, 18:34 Ռուստամ Մախմուդյանը նշանակվել է վարչական դատարանի դատավոր Այսօր, 18:29 Համացանցում շրջանառվող ծանրաբեռնված երթուղայինի լուսանկարի ավտոբուսն աշխատել է վարորդի անձնական որոշման հետևանքով. պարետատուն Այսօր, 18:23 Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն անակնկալ է մատուցել Ոսկեվանում վիրավորում ստացած տղային ու Գյումրիում ծեծի ենթարկված աղջկան Այսօր, 18:17 Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի եզրափակիչները կարող են անցկացվել առանց հանդիսատեսի (Sports.ru) Այսօր, 18:03 Պետդուման դեղամիջոցների հեռավար վաճառքի մասին օրենք է ընդունել (RussiaToday) Այսօր, 17:45 Սանկտ Պետերբուրգում դադարեցվել է ծխախոտային գործարանների աշխատանքը (Gazeta.ru) Այսօր, 17:41 Անզեն աչքով անգամ տեսանելի է՝ մայրաքաղաքում օդը մաքրվել է, շնչելն՝ ավելի հեշտացել. մասնագետ Այսօր, 17:18 Սոմալիի նախկին վարչապետը մահացել է կորոնավիրուսից (РИА Новости) Այսօր, 17:09 Իրանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի (РИА Новости) Այսօր, 17:01 Ուկրաինայում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 669-ի (RussiaToday) Այսօր, 16:43 Ավստրիայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 146-ի (РИА Новости) Այսօր, 16:40 Վրաստանի կառավարությունը կվճարի քաղաքացիների կոմունալները (Aliq.ge) Այսօր, 16:32 Մահացել է օպերային թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը Այսօր, 16:30 Սիրիական զինված ընդդիմությունը հրետակոծել է Իդլիբում Սարակիբ քաղաքը Այսօր, 16:24 Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 359-ի (РИА Новости) Այսօր, 16:21 Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ Այսօր, 16:16 Բելառուսում գրանցվել է կորոնավիրուսից երկրորդ մահը (Gazeta.ru) Այսօր, 16:10 Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է երեք հազարը (РИА Новости) Այսօր, 16:07 Վստահ եմ՝ Արցախի ընտրությունները որևիցե պարագայում որևէ կասկածի նշույլ չեն ունենալու և չեն կարող ունենալ․ Ալեն Սիմոնյան Այսօր, 15:54 Պեսկովը հայտարարել է, որ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթը տեղի կունենա (Gazeta.ru) Այսօր, 15:37 Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը բուժաշխատողների կարիք ունի. ԱՆ Այսօր, 15:34 Չինացի գիտնականները գտել են կորոնավիրուսը բուժելու նոր միջոց (Gazeta.ru) Այսօր, 15:28 Իսպանիայում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է հարյուր հազարը (РИА Новости) Այսօր, 15:24 Հայկական ԱԷԿ-ն իրականացնում է կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումներ Այսօր, 15:20 WTI տեսակի նավթի համաշխարհային գինն աննշան նվազել է Այսօր, 15:19 Օգնելը պարտադիր պետք է պաշտո՞ն լինի. Արայիկ Հարությունյանը՝ Բակո Սահակյանին պաշտոն առաջարկելու մասին Այսօր, 15:16 Երկու զինծառայողի և Ոսկեվանի բնակչի վիրավորումը խիստ անհանգստություն է առաջացնում. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 15:10 Ես Արցախում թշնամի չունեմ. Արայիկ Հարությունյան Այսօր, 15:00 Կոալիցիա կկազմենք այն ուժերի հետ, որոնք կընդունեն՝ Արցախը Հայաստան է և վերջ. Արայիկ Հարությունյան Այսօր, 14:40 «Թումո»-ն հեռավար կրթության կազմակերպման համար ԿԳՄՍՆ հավաքագրման կետ կուղարկի 50 համակարգիչ Այսօր, 14:26 Արդյունքներն այսօր պարզ են, և դրանց վրա որևէ միջամտություն չի եղել. Արայիկ Հարությունյան Այսօր, 14:25 Արցախի Հանրապետության խորհրդարանում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ Այսօր, 14:18 Թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել ձայների 50+1 տոկոսը. Արցախի ԿԸՀ նախագահ Այսօր, 14:11 «Օտ Մարտինա» ապրանքանիշով հայտնի «Մարտին» ընկերությունը 100 մլն դրամ է փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հաշվեհամարին Այսօր, 14:03 Subaru-ն կդադարեցնի Ճապոնիայում բոլոր գործարանների աշխատանքը (Gazeta.ru) Այսօր, 13:58 Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի Այսօր, 13:50 Իսրայելում գրանցվել է պանդեմիայի ողջ ժամանակահատվածում վարակվածների թվի ամենամեծ աճը (Интерфакс) Այսօր, 13:44 Իտալիայում կարանտինը կերկարաձգվի մինչև ապրիլի 13-ը (РИА Новости) Այսօր, 13:36 «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում է բարձրացնել գազի սակագինը, սակայն բնակչության համար նախատեսվում է նվազեցում 1000 խմ դիմաց 3 հազար դրամով Այսօր, 13:29 Ռուսաստանի 35 շրջանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 440 նոր դեպք (Интерфакс) Այսօր, 13:19 Շրջակա միջավայրի նախարարությունը կոչ է անում օգտագործված բժշկական դիմակներն ու ձեռնոցները չնետել չնախատեսված վայրերում Այսօր, 13:04 Թրամփը ԱՄՆ-ի համար կանխատեսել է COVID-19-ի դեմ պայքարի «տանջալից երկու շաբաթ» (Интерфакс) Այսօր, 12:50 Լրագրողների համար գործատուն տեղեկանքը տալիս է մեկ անգամ. վարչապետի խոսնակ Այսօր, 12:35 Ամբողջ աշխարհում ավելի քան 40 հազար մարդ է դարձել կորոնավիրուսի զոհ (Интерфакс) Այսօր, 12:24 Փաստաբանների պալատի նախագահը դիմել է պարետին՝ փաստաբանական գործունեության սահմանափակման հարցով պարզաբանում ստանալու նպատակով Այսօր, 12:07 Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին՝ ասորական Նոր տարվա առթիվ Այսօր, 11:54 Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ծայրահեղական է․ Թևանյան Այսօր, 11:45 «Facebook»-ում հայտնվել են էջեր, որոնց միջոցով քաղաքացիներից գումար են շորթում Այսօր, 11:37 ԱՄՆ 1 դոլարի վաճառքի գինը 510 դրամ է Այսօր, 11:30 Երևանի մետրոպոլիտենը փակ է Այսօր, 11:21 Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 115-ի (РИА Новости) Այսօր, 11:08 ԵԱՏՄ երկրները պանդեմիայի պատճառով արգելելու են հնդկաձավարի և սխտորի արտահանումը (Интерфакс) Այսօր, 10:58 Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակված 39 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 571 է Այսօր, 10:56 Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում քաղաքացիներին չանտեսել նոր կորոնավիրուսի տարածման վտանգը և մնալ տանը Այսօր, 10:45 Բժշկական դիմակով անհայտ անձը հրաձգություն է իրականացրել Նոր Մոսկվայում Այսօր, 10:33 ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 4 հազարը (РИА Новости) Այսօր, 10:24 Չինաստանում մեկ օրում 36 մարդ է վարակվել կորոնավիրուսով, յոթը՝ մահացել (РИА Новости) Այսօր, 10:13 «Ժողովուրդ». Արցախի ընտրությունների մասնակցությանը 72,7 տոկոս. Նախնական արդյունքներ Այսօր, 10:11 «Հրապարակ». Արցախի ժողովուրդը ոչ պատերազմից ու թշնամուց է վախենում, ոչ աշխարհը ահուսարսափի մեջ պահող վիրուսից Այսօր, 10:08 «Ժողովուրդ». Հանրաքվեն կանցկացվի ամռանը, թերևս, հունիսի վերջ կամ հուլիսի սկիզբ Այսօր, 10:04 «Հրապարակ». Իշխանությունը վճռական է համայքների խոշորացման ծրագրի իրականացման համար Այսօր, 10:02 «Փաստ». Որոշել են անդրադառնալ դեռ 1991-ին սեփականաշնորհված գյուղատնտեսական որոշ վարելահողերի վերանայման հարցին Այսօր, 10:00 «Հրապարակ». «Ժուչոկների» մի ամբողջ հավաքածու՝ թաղման բյուրոյում Այսօր, 09:56 «Փաստ». Իշխանության «արևմտյան թևի» ներկայացուցիչները առիթը բաց չեն թողնում 102-րդ ռազմաբազայի հարցը շահարկելու համար Այսօր, 09:54 «Հրապարակ». Ավինյանը հետ կանչել իր նախկին օգնականին՝ Ժորիկին, որը ժամանակին եղել է Հովիկ Աբրահամյանի օգնականը Այսօր, 09:50 «Ժողովուրդ». Պետք է գիշեր-ցերեկ բոլորովս քրտնաջան աշխատենք. Պողոսյան Այսօր, 09:45 «Փաստ». Իշխանությունները ձեռնամուխ են եղել «ինտելեկտուալ մոբիլիզացիայի» Այսօր, 09:40 «Հրապարակ». Օենսդիրում, անվերահսկելի վիճակ էր՝ պատգամավորների մեծ մասը նիստին ներկայացել էր առանց դիմակ ու ձեռնոց Այսօր, 02:07 Ապրիլի 1-12-ը դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը` բացառությամբ երկաթուղային տրանսպորտի և տաքսիների Այսօր, 01:53 Ընտանիքի անդամներն ու նույն ընկերության աշխատողները կարող են երթևեկել մեկ ավտոմեքենայում Այսօր, 01:43 ԱԱԾ և ոստիկանության կողմից տեղադրվելու են հատուկ անցակետեր` անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով Այսօր, 01:14 Աշխատանքի գնալիս այսուհետ անհրաժեշտ է լինելու ներկայացնել գործատուի կողմից լրացված ձևաթուղթ 31/03/2020 23:32 Միայն «մենք» չենք կարող կոտրել այս տեմպը, դա կարող ենք անել «մենք բոլորս». նախարար 31/03/2020 23:23 Մարզահամերգային համալիրն օգտագործելու անհրաժեշտություն կարող է և չառաջանալ. Վարչապետի խոսնակ. Լուսանկարներ 31/03/2020 23:02 Թուրքմենստանում արգելել են «կորոնավիրուսի» հիշատակումը (РИА Новости) 31/03/2020 22:57 Այո, դիլեմաներ առաջանում են, բայց մենք չենք ուզում վերահսկել մարդկանց. Տիգրան Ավինյան 31/03/2020 22:48 Խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց անձնական տվյալների պաշտպանության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու նախագիծը 31/03/2020 22:36 Բոլոր ապանձնավորված և անձնավորված տվայլներն արտակարգ դրության ավարտից հետո ոչնչացվելու են․ Բադասյան 31/03/2020 22:01 «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի երկրորդ ընթերցման քննարկումներին 31/03/2020 21:11 Զոհրաբ Մնացականյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը 31/03/2020 20:52 Շվեյցարիայում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 700-ով (РИА Новости) 31/03/2020 20:44 Խնդրում եմ՝ մի արեք, չի կարելի. Մկրտիչ Արզումանյան 31/03/2020 20:37 Բելառուսում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով առաջին մահը (Gazeta.ru) 31/03/2020 20:27 ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է մարտի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպով 31/03/2020 20:12 Միշուստին. Կառավարությունը կակտիվացնի բիզնեսին տրվող աջակցությունը (Gazeta.ru) 31/03/2020 20:08 Չեմ հավատում ձեր հավաստիացումներին, թե արտակարգ դրությունից հետո չեք կիրառելու «մտքի ոստիկանության» գործիքը. Արսեն Բաբայան 31/03/2020 19:58 Իշխանությունն այսօր ցույց տվեց, որ թքած ունի թե՛ պառլամենտարիզմի գաղափարի, թե՛ խորհրդարանական կառավարման գաղափարի վրա. Իվետա Տոնոյան 31/03/2020 19:52 Վիետնամի կառավարությունը քաղաքացիների ինքնամեկուսացման ռեժիմ է սահմանել (ТАСС) 31/03/2020 19:47 Անհրաժեշտ են իրավիճակային ճիշտ քայլեր. Էլինար Վարդանյան 31/03/2020 19:40 Քննարկվել են տնտեսության առանձին ճյուղերում նպատակային ներդրումային ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու քայլերը

Տվյալ բաժնի վերջին նյութերը