Իրավապահ համակարգի ամենավերին օղակներում եղել են դավաճաններ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

26/02/2020 14:53

Իրավապահ համակարգի ամենավերին օղակներում եղել են դավաճաններ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ, որի շրջանակում քննարկվել են հակակոռուպցիոն պայքարի ընթացքը և հետագա քայլերը: Խորհրդակցությանը մասնակցել են իրավապահ մարմինների ղեկավարները:

«Այսօր ձեզ հրավիրել եմ՝ հերթական անգամ քննարկելու կոռուպցիայի դեմ պայքարում մեր գործերի ընթացիկ վիճակը: 2018 թվականի մայիսից Հայաստանում հայտարարվել է կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար, ինչն արժանացել է ոչ միայն հայաստանյան հանրության հավանությանը, այլև միջազգային հանրության ուշադրությանը: Այս ընթացքում, սակայն, մի քանի առիթներով հայտարարել եմ, որ չնայած կոռուպցիայի դեմ պայքարի ծավալներն աննախադեպ են, ես բավարարված չեմ դրա արդյունքներով: Համոզված եմ՝ դրա արդյունքներով բավարարված չէ նաև հանրությունը: Ընդ որում՝ հարկ եմ համարում ընդգծել, որ տվյալ դեպքում նկատի ունեմ ոչ միայն և ոչ այնքան կոռուպցիոն գործերով դատավճիռների կայացումը, որքան պետությունից ու ժողովրդից գողացված միջոցների վերադարձը Հայաստանի պետական գանձարան: Բայց նախ թույլ տվեք այս առումով նույնպես հիմնավորել կոռուպցիայի դեմ տարվող պայքարի ծավալների աննախադեպ լինելը:

Հատկանշական է այն վիճակագրությունը, որ հրապարակել է Հատուկ քննչական ծառայությունը: Ըստ այդմ, 2019 թվականի գործունեության ընթացքում քրեական գործերով վերականգնված գումարը կազմել է 4 մլրդ 331 մլն դրամ, որը 7 անգամ ավելի է, քան Հատուկ  քննչական ծառայության ողջ նախորդ ընթացքում ծառայությունում քննված գործերով վերականգնված գումարը՝ միասին վերցրած: Նույն կամ մոտավորապես նույն իրավիճակն է նաև այլ իրավապահ մարմիններում: Ազգային անվտանգության ծառայության 2019 թվականի վերականգնված գումարը 2017 թվականի համեմատ ավելի է, ուշադրություն դարձրեք,  1371 տոկոսով: Քննչական կոմիտեում 2019 թվականի վերականգնումները 2017 թվականի համեմատ ավելի են 462 տոկոսով: Ոստիկանությունում 2019 թվականի վերականգնումները 2017 թվականի համեմատ ավելի են, թվին ուշադրություն դարձրեք, 10767 տոկոսով: Այս վիճակագրությունը և տոկոսային աճն, իհարկե, տպավորիչ են, եթե չասենք՝ սենսացիոն: Բայց եթե այս տոկոսները վեր ենք ածում բացարձակ թվերի, պիտի արձանագրենք, որ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո մենք, ամենալավատեսական հաշվարկով, կոռուպցիոն գործերով վերականգնել ենք 150 մլն դոլարի վնաս, ներառյալ նաև Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող վարույթների շրջանակում տեղի ունեցած վերականգնումները: Իմիջիայլոց, մենք այստեղ էլ վիճակագրական հաշվարկների խնդիր ունենք, և ստիպված եմ հենվել մոտավոր թվերի վրա:

Բայց, այնուամենայնիվ, եկեք որպես հաշվարկի հիմք ընդունենք հենց 150 մլն դոլարը: Եթե Պետեկամուտների կոմիտեի կողմից իրականացված վերականգնումները հանենք հաշվարկից, մեր այս թվաբանությունը կիսով չափ կկրճատվի: Ինչո՞ւ եմ առանձնացնում Պետեկամուտների կոմիտեի հատվածը, որովհետև այստեղ շատ դժվար է տարանջատել չկատարված, ապա վերականգնված զուտ հարկային պարտավորությունների հատվածը մաքուր կոռուպցիոն եկամուտների հաշվարկից: Ահա, ուրեմն, եթե հիմնվենք միայն Հատուկ քննչական ծառայության, Քննչական կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության կողմից վերականգնումների վիճակագրության վրա, կարո՞ղ ենք արդյոք պնդել, թե 1.5 տարվա ընթացքում 70, 80 մլն դոլարի վերականգնումները համամասնորեն արտահայտում են այն վնասը, որը Հայաստանի Հանրապետությունը վերջին 30 տարիների ընթացքում կրել է կոռուպցիոն հանցագործությունների հետևանքով: Իմ պատասխանը միանշանակ է՝ ո՛չ,  կրկին ու կրկին՝ ո՛չ: Այս ողջ ընթացքում ես ընդունել եմ գործերի քննության համար առկա օբյեկտիվ և սուբյեկտիվ դժվարությունների, փորձագիտական կարողությունների սակավության ու պրոցեսի տևական լինելու, քննիչների ծանրաբեռնվածության մասին բացատրությունները: Չեմ կարող չխոստովանել, որ այդ բացատրությունների մի մասն իրոք օբյեկտիվ են ու արդարացված:

Բայց, մյուս կողմից, ժամանակն անցնում է, և մեր իրավապահ համակարգի դանդաղկոտությունը կոռուպցիոներների մի մասին հնարավորություն է տալիս փախչել Հայաստանից, մյուս մասի համար հանցանշանները և ապացույցները թաքցնելու, քողարկելու պատուհան է բացում: Կան ավելի աղաղակող իրավիճակներ, երբ կոռուպցիոն գործարքների մեջ ներքաշված ընկերություններ կամ կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գույքեր ակնհայտորեն պատկանում են այս կամ այն նախկին կամ ներկա բարձրաստիճան պաշտոնյաների, բայց մեր իրավապահ մարմիններն այդ կապերն ապացուցող փաստեր չեն գտնում: Սա կատարելապես վարկաբեկում է մեր իրավապահ մարմինների համակարգը և կոռուպցիայի դեմ պայքարն ընդհանրապես: Սրան գումարվում է այն փաստը, որ մի շարք գործերով առանցքային վկաներ, նույնիսկ կասկածյալներ ու մեղադրյալներ, լքել են հանրապետության տարածքը,  ինչի արդյունքում այդ գործերով քննությունը մտել է  փակուղի, կամ այդ ճանապարհին է, կամ նման սպառնալիքի առաջ է կանգնած: Ես չեմ թաքցնի իմ գնահատականը և հստակ կասեմ, որ նման իրավիճակի առանցքային պատճառներից մեկն այն է, որ իրավապահ համակարգի ամենավերին օղակներում եղել են բառիս բուն իմաստով դավաճաններ, որոնք կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարի ծխածածկույթի տակ առաջնորդվել են այլ հաշվարկներով և այլ հանձնարարություներով: Բայց հարցս հետևյալն է. արդյոք կարո՞ղ ենք երաշխավորել, որ հենց այսօր իրավապահ համակարգը լիարժեք և լիաթոք՝ սկսած քննչական գործողություններից, շարունակած օպերատիվ-հետախուզական գործողություններով, իրականացնում է իր գործառույթները կոռուպցիայի դեմ պայքարում: Ցավոք, չեմ կարող վստահաբար դրան դրական պատասխան տալ:

Եկել է ժամանակը, որ մենք խորը վերլուծենք և գնահատենք այն արդյունքները, որ վերջին 1.5 տարվա ընթացքում արձանագրել ենք կոռուպցիայի դեմ պայքարում և հատկապես պետությունից գողացված միջոցների վերադարձի և պատճառված վնասների վերականգնման առումով: Այո՛, զուտ տոկոսային վիճակագրությամբ մենք այստեղ ունենք աննախադեպ ծավալներ և ձեռքբերումներ: Բայց աննախադեպ նշանակում է մինչև այժմ ոչ մի անգամ չգրանցված, ոչ մի անգամ տեղի չունեցած: Եվ այստեղ պետք չէ սեթևեթել և պետք է հստակ ասել, որ Հայաստանում երբեք, կրկնում եմ՝ երբեք, կոռուպցիայի դեմ իրական պայքար չի տարվել, և ուրեմն համեմատությունը ոչնչի հետ որևէ կերպ չի կարող շահեկան և օբյեկտիվ համեմատություն համարվել: Հայաստանի Հանրապետությունը բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիոն գործունեության արդյունքում կրել է միլիարդավոր դոլարների վնասներ, և ես՝ որպես Հայաստանի ղեկավար, ժողովրդից մանդատ եմ ստացել նաև այդ միլիարդները ետ բերելու խոստումների համար: Եվ ուրեմն, իմ ակնկալիքն է, որ իրավապահ մարմինները՝ քննչական և օպերատիվ-հետախուզական ողջ պոտենցիալի ներգրավմամբ, իրականացնեն մեր ժողովրդի արդար ակնկալիքը:

Ասեմ նաև, որ Հայաստանի Հանրապետության տուժած լինելը կոռուպցիայից միջազգայնորեն ճանաչված փաստ է: Վերջերս բավական սկանդալային պայմաններում հրապարակվեց Համաշխարհային բանկի՝ «Էլիտաների կողմից օտարերկրյա օգնությունների յուրացումը» զեկույցը, որտեղ նշված են այն երկրները, որտեղ օտարերկրյա օգնությունների մի զգալի բաժինը յուրացվել է էլիտաների կողմից և տեղափոխվել օֆշորային գոտիներ: Ինչպես և կարելի էր կռահել, Հայաստանը հայտնվել է այդ երկրների առաջատար քսանյակում: Այդ ցանկում են հայտնվել, օրինակ, Բուրկինա Ֆասոն, Բուրունդին, Գանան, Գայանան, Գվինեա-Բիսաուն, Զամբիան, Մավրիտանիան, Նիգերը, Ուգանդան և այլ երկրներ, որոնց ժողովուրդների՝ կոռուպցիայի պատճառով կրած տառապանքները հանրահայտ են աշխարհում: Բայց մենք միջազգային փորձագետների զեկույցից չէ, որ պետք է այս ամենի մասին պատկերացում կազմենք, որովհետև այդ ամենի մի շատ մեծ մասի թալանը տեղի է ունեցել բոլորիս աչքի առաջ, և մեր իրավապահ համակարգը պետք է ի վիճակի լինի բոլորիս հայտնի ճշմարտություններին գրագետ իրավական ձևակերպումներ տալ: Այսօր հենց այս թեմաները քննարկելու համար եմ ձեզ հրավիրել, հարգելի գործընկերներ, և հույս ունեմ, որ մենք ի վիճակի կլինենք գտնել կոնկրետ պատասխաններ:

Բայց մի կարևոր պարզաբանում ևս. այս ամենը որևէ կերպ չի կարող մեկնաբանվել և չպետք է մեկնաբանվի որպես Հայաստանում օրինական ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ որևէ նեգատիվ երանգ ունեցող ասելիք: Հայաստանում բիզնեսը, տնտեսական գործունեությունը պետք է լինի լիարժեք պաշտպանված որևէ ապօրինի միջամտությունից: Մենք օրինական բիզնեսի առաջ միայն խնդիր ենք դնում՝ վճարել օրինական հարկերը: Այս կետից հետո մեր ասելիքը ձեռնարկատերերին շարունակում է մնալ նույնը՝ հարստացե՛ք և հարստացրե՛ք, և մենք սրա համար կստեղծենք բոլոր անհրաժեշտ պայմանները», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:04 Գազի սակագնի շուրջ հայկական կողմի քայլերը Հայաստանի համար կարող են ոչ շահեկան նախադեպ ստեղծել. փորձագետ Այսօր, 20:48 Ներդրումների աջակցման կենտրոնն ստացել է 11 հայտ. քննարկվել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների ընթացքը Այսօր, 20:21 Ոստիկանական ուժերին ավելանում են ԱԱԾ, ՌՈ և ԱԻՆ ուժերը, որ ավելի արդյունավետ վերահսկողություն իրականացվի. պարետատան նիստ է կայացել Այսօր, 19:56 «Նորք» ինֆեկցիոնում մահացել է կորոնավիրուսով վարակված 89-ամյա պացիենտ. ԱՆ Այսօր, 19:10 «Slayer»-ի կիթառահար Հերի Հոլթի մոտ կորոնավիրուս են հայտնաբերել (Gazeta.ru) Այսօր, 19:04 Ի՞նչ է սա, եթե ոչ ցինիզմ՝ աղքատության, արտագաղթի ու հուսահատության ֆոնին. Արսեն Բաբայան Այսօր, 18:56 COVID-19-ի պատճառով Ադրբեջանում մեկուսացվածները գոյատևման պայքար են մղում Այսօր, 18:45 Պորտուգալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է ութ հազարը (РИА Новости) Այսօր, 18:39 Ադրբեջանում զորամասերի հրամանատարներն ուշացնում են տուրքերը Այսօր, 18:34 Ռուստամ Մախմուդյանը նշանակվել է վարչական դատարանի դատավոր Այսօր, 18:29 Համացանցում շրջանառվող ծանրաբեռնված երթուղայինի լուսանկարի ավտոբուսն աշխատել է վարորդի անձնական որոշման հետևանքով. պարետատուն Այսօր, 18:23 Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն անակնկալ է մատուցել Ոսկեվանում վիրավորում ստացած տղային ու Գյումրիում ծեծի ենթարկված աղջկան Այսօր, 18:17 Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի եզրափակիչները կարող են անցկացվել առանց հանդիսատեսի (Sports.ru) Այսօր, 18:03 Պետդուման դեղամիջոցների հեռավար վաճառքի մասին օրենք է ընդունել (RussiaToday) Այսօր, 17:45 Սանկտ Պետերբուրգում դադարեցվել է ծխախոտային գործարանների աշխատանքը (Gazeta.ru) Այսօր, 17:41 Անզեն աչքով անգամ տեսանելի է՝ մայրաքաղաքում օդը մաքրվել է, շնչելն՝ ավելի հեշտացել. մասնագետ Այսօր, 17:18 Սոմալիի նախկին վարչապետը մահացել է կորոնավիրուսից (РИА Новости) Այսօր, 17:09 Իրանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի (РИА Новости) Այսօր, 17:01 Ուկրաինայում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 669-ի (RussiaToday) Այսօր, 16:43 Ավստրիայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 146-ի (РИА Новости) Այսօր, 16:40 Վրաստանի կառավարությունը կվճարի քաղաքացիների կոմունալները (Aliq.ge) Այսօր, 16:32 Մահացել է օպերային թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը Այսօր, 16:30 Սիրիական զինված ընդդիմությունը հրետակոծել է Իդլիբում Սարակիբ քաղաքը Այսօր, 16:24 Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 359-ի (РИА Новости) Այսօր, 16:21 Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ Այսօր, 16:16 Բելառուսում գրանցվել է կորոնավիրուսից երկրորդ մահը (Gazeta.ru) Այսօր, 16:10 Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է երեք հազարը (РИА Новости) Այսօր, 16:07 Վստահ եմ՝ Արցախի ընտրությունները որևիցե պարագայում որևէ կասկածի նշույլ չեն ունենալու և չեն կարող ունենալ․ Ալեն Սիմոնյան Այսօր, 15:54 Պեսկովը հայտարարել է, որ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթը տեղի կունենա (Gazeta.ru) Այսօր, 15:37 Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը բուժաշխատողների կարիք ունի. ԱՆ Այսօր, 15:34 Չինացի գիտնականները գտել են կորոնավիրուսը բուժելու նոր միջոց (Gazeta.ru) Այսօր, 15:28 Իսպանիայում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է հարյուր հազարը (РИА Новости) Այսօր, 15:24 Հայկական ԱԷԿ-ն իրականացնում է կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումներ Այսօր, 15:20 WTI տեսակի նավթի համաշխարհային գինն աննշան նվազել է Այսօր, 15:19 Օգնելը պարտադիր պետք է պաշտո՞ն լինի. Արայիկ Հարությունյանը՝ Բակո Սահակյանին պաշտոն առաջարկելու մասին Այսօր, 15:16 Երկու զինծառայողի և Ոսկեվանի բնակչի վիրավորումը խիստ անհանգստություն է առաջացնում. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 15:10 Ես Արցախում թշնամի չունեմ. Արայիկ Հարությունյան Այսօր, 15:00 Կոալիցիա կկազմենք այն ուժերի հետ, որոնք կընդունեն՝ Արցախը Հայաստան է և վերջ. Արայիկ Հարությունյան Այսօր, 14:40 «Թումո»-ն հեռավար կրթության կազմակերպման համար ԿԳՄՍՆ հավաքագրման կետ կուղարկի 50 համակարգիչ Այսօր, 14:26 Արդյունքներն այսօր պարզ են, և դրանց վրա որևէ միջամտություն չի եղել. Արայիկ Հարությունյան Այսօր, 14:25 Արցախի Հանրապետության խորհրդարանում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ Այսօր, 14:18 Թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել ձայների 50+1 տոկոսը. Արցախի ԿԸՀ նախագահ Այսօր, 14:11 «Օտ Մարտինա» ապրանքանիշով հայտնի «Մարտին» ընկերությունը 100 մլն դրամ է փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հաշվեհամարին Այսօր, 14:03 Subaru-ն կդադարեցնի Ճապոնիայում բոլոր գործարանների աշխատանքը (Gazeta.ru) Այսօր, 13:58 Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի Այսօր, 13:50 Իսրայելում գրանցվել է պանդեմիայի ողջ ժամանակահատվածում վարակվածների թվի ամենամեծ աճը (Интерфакс) Այսօր, 13:44 Իտալիայում կարանտինը կերկարաձգվի մինչև ապրիլի 13-ը (РИА Новости) Այսօր, 13:36 «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում է բարձրացնել գազի սակագինը, սակայն բնակչության համար նախատեսվում է նվազեցում 1000 խմ դիմաց 3 հազար դրամով Այսօր, 13:29 Ռուսաստանի 35 շրջանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 440 նոր դեպք (Интерфакс) Այսօր, 13:19 Շրջակա միջավայրի նախարարությունը կոչ է անում օգտագործված բժշկական դիմակներն ու ձեռնոցները չնետել չնախատեսված վայրերում Այսօր, 13:04 Թրամփը ԱՄՆ-ի համար կանխատեսել է COVID-19-ի դեմ պայքարի «տանջալից երկու շաբաթ» (Интерфакс) Այսօր, 12:50 Լրագրողների համար գործատուն տեղեկանքը տալիս է մեկ անգամ. վարչապետի խոսնակ Այսօր, 12:35 Ամբողջ աշխարհում ավելի քան 40 հազար մարդ է դարձել կորոնավիրուսի զոհ (Интерфакс) Այսօր, 12:24 Փաստաբանների պալատի նախագահը դիմել է պարետին՝ փաստաբանական գործունեության սահմանափակման հարցով պարզաբանում ստանալու նպատակով Այսօր, 12:07 Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին՝ ասորական Նոր տարվա առթիվ Այսօր, 11:54 Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ծայրահեղական է․ Թևանյան Այսօր, 11:45 «Facebook»-ում հայտնվել են էջեր, որոնց միջոցով քաղաքացիներից գումար են շորթում Այսօր, 11:37 ԱՄՆ 1 դոլարի վաճառքի գինը 510 դրամ է Այսօր, 11:30 Երևանի մետրոպոլիտենը փակ է Այսօր, 11:21 Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 115-ի (РИА Новости) Այսօր, 11:08 ԵԱՏՄ երկրները պանդեմիայի պատճառով արգելելու են հնդկաձավարի և սխտորի արտահանումը (Интерфакс) Այսօր, 10:58 Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակված 39 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 571 է Այսօր, 10:56 Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում քաղաքացիներին չանտեսել նոր կորոնավիրուսի տարածման վտանգը և մնալ տանը Այսօր, 10:45 Բժշկական դիմակով անհայտ անձը հրաձգություն է իրականացրել Նոր Մոսկվայում Այսօր, 10:33 ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 4 հազարը (РИА Новости) Այսօր, 10:24 Չինաստանում մեկ օրում 36 մարդ է վարակվել կորոնավիրուսով, յոթը՝ մահացել (РИА Новости) Այսօր, 10:13 «Ժողովուրդ». Արցախի ընտրությունների մասնակցությանը 72,7 տոկոս. Նախնական արդյունքներ Այսօր, 10:11 «Հրապարակ». Արցախի ժողովուրդը ոչ պատերազմից ու թշնամուց է վախենում, ոչ աշխարհը ահուսարսափի մեջ պահող վիրուսից Այսօր, 10:08 «Ժողովուրդ». Հանրաքվեն կանցկացվի ամռանը, թերևս, հունիսի վերջ կամ հուլիսի սկիզբ Այսօր, 10:04 «Հրապարակ». Իշխանությունը վճռական է համայքների խոշորացման ծրագրի իրականացման համար Այսօր, 10:02 «Փաստ». Որոշել են անդրադառնալ դեռ 1991-ին սեփականաշնորհված գյուղատնտեսական որոշ վարելահողերի վերանայման հարցին Այսօր, 10:00 «Հրապարակ». «Ժուչոկների» մի ամբողջ հավաքածու՝ թաղման բյուրոյում Այսօր, 09:56 «Փաստ». Իշխանության «արևմտյան թևի» ներկայացուցիչները առիթը բաց չեն թողնում 102-րդ ռազմաբազայի հարցը շահարկելու համար Այսօր, 09:54 «Հրապարակ». Ավինյանը հետ կանչել իր նախկին օգնականին՝ Ժորիկին, որը ժամանակին եղել է Հովիկ Աբրահամյանի օգնականը Այսօր, 09:50 «Ժողովուրդ». Պետք է գիշեր-ցերեկ բոլորովս քրտնաջան աշխատենք. Պողոսյան Այսօր, 09:45 «Փաստ». Իշխանությունները ձեռնամուխ են եղել «ինտելեկտուալ մոբիլիզացիայի» Այսօր, 09:40 «Հրապարակ». Օենսդիրում, անվերահսկելի վիճակ էր՝ պատգամավորների մեծ մասը նիստին ներկայացել էր առանց դիմակ ու ձեռնոց Այսօր, 02:07 Ապրիլի 1-12-ը դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը` բացառությամբ երկաթուղային տրանսպորտի և տաքսիների Այսօր, 01:53 Ընտանիքի անդամներն ու նույն ընկերության աշխատողները կարող են երթևեկել մեկ ավտոմեքենայում Այսօր, 01:43 ԱԱԾ և ոստիկանության կողմից տեղադրվելու են հատուկ անցակետեր` անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով Այսօր, 01:14 Աշխատանքի գնալիս այսուհետ անհրաժեշտ է լինելու ներկայացնել գործատուի կողմից լրացված ձևաթուղթ 31/03/2020 23:32 Միայն «մենք» չենք կարող կոտրել այս տեմպը, դա կարող ենք անել «մենք բոլորս». նախարար 31/03/2020 23:23 Մարզահամերգային համալիրն օգտագործելու անհրաժեշտություն կարող է և չառաջանալ. Վարչապետի խոսնակ. Լուսանկարներ 31/03/2020 23:02 Թուրքմենստանում արգելել են «կորոնավիրուսի» հիշատակումը (РИА Новости) 31/03/2020 22:57 Այո, դիլեմաներ առաջանում են, բայց մենք չենք ուզում վերահսկել մարդկանց. Տիգրան Ավինյան 31/03/2020 22:48 Խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց անձնական տվյալների պաշտպանության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու նախագիծը 31/03/2020 22:36 Բոլոր ապանձնավորված և անձնավորված տվայլներն արտակարգ դրության ավարտից հետո ոչնչացվելու են․ Բադասյան 31/03/2020 22:01 «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի երկրորդ ընթերցման քննարկումներին 31/03/2020 21:11 Զոհրաբ Մնացականյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը 31/03/2020 20:52 Շվեյցարիայում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 700-ով (РИА Новости) 31/03/2020 20:44 Խնդրում եմ՝ մի արեք, չի կարելի. Մկրտիչ Արզումանյան 31/03/2020 20:37 Բելառուսում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով առաջին մահը (Gazeta.ru) 31/03/2020 20:27 ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է մարտի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպով 31/03/2020 20:12 Միշուստին. Կառավարությունը կակտիվացնի բիզնեսին տրվող աջակցությունը (Gazeta.ru) 31/03/2020 20:08 Չեմ հավատում ձեր հավաստիացումներին, թե արտակարգ դրությունից հետո չեք կիրառելու «մտքի ոստիկանության» գործիքը. Արսեն Բաբայան 31/03/2020 19:58 Իշխանությունն այսօր ցույց տվեց, որ թքած ունի թե՛ պառլամենտարիզմի գաղափարի, թե՛ խորհրդարանական կառավարման գաղափարի վրա. Իվետա Տոնոյան 31/03/2020 19:52 Վիետնամի կառավարությունը քաղաքացիների ինքնամեկուսացման ռեժիմ է սահմանել (ТАСС) 31/03/2020 19:47 Անհրաժեշտ են իրավիճակային ճիշտ քայլեր. Էլինար Վարդանյան 31/03/2020 19:40 Քննարկվել են տնտեսության առանձին ճյուղերում նպատակային ներդրումային ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու քայլերը 31/03/2020 19:37 Կորոնավիրուսի պատճառով «Յուվենտուսը» կարող է վաճառել Ռոնալդուին (Gazeta.ru)

Տվյալ բաժնի վերջին նյութերը