Միջազգային հանրությունն անտարբեր է, թե ինչ է տեղի ունեցել 28 տարի առաջ Խոջալուում, եթե դա որևէ կերպ չի առնչվել իրենց շահերին. Արմինե Ադիբեկյան

26/02/2020 13:54

Միջազգային հանրությունն անտարբեր է, թե ինչ է տեղի ունեցել 28 տարի առաջ Խոջալուում, եթե դա որևէ կերպ չի առնչվել իրենց շահերին. Արմինե Ադիբեկյան


Aysor.am-ի հարցազրույցը սոցիոլոգ, xocali.net կայքի համակարգող Արմինե Ադիբեկյանի հետ:

- Այսօր 1992թ. Խոջալուի և Աղդամի մերձակայքում տեղի ունեցած իրադարձությունների օրն է, ինչ եք կարծում, կարելի՞ է կրկին Ադրբեջանի կողմից սպասել մեծ մանիպուլյացիաների:

- Ավանդույթի համաձայն, Ադրբեջանի տարածքում տեղի կունենան հուշարձաններին ծաղկեպսակներ դնելու արարողություններ, այցելություն «Շեհիդների պուրակ», ուսումնական հաստատություններում՝ մանկապարտեզներից սկսած մինչև ԲՈՒՀ-եր, դասընթացներ տեղի կունենան օրվա խորհրդով, հասարակական, մշակութային, կրոնական հաստատություններում էլ տեղի կունենան միջոցառումներ, որոնց կփորձեն նաև մասնակից դարձնել դեսպանատների աշխատակիցների և կապ չունի, թե ինչ մակարդակի։ Ադրբեջանից դուրս հիմնականում իրենց դեսպանություններում, հյուպատոսական ծառայություններում, համայնքային կառույցներում տեղի կունենան միջոցառումներ, Ադրբեջանից սնվող լրատվամիջոցներում կլինեն հրապարակումներ, որոնք տարվա ընթացքում էլ են լինում, իսկ դրանց բովանդակությունն էլ, ինչպես միշտ, կրելու է հակահայկական բնույթ։

Բարեկամական քաղաքներում ու երկրներում արդեն իսկ հայտարարված են տարբեր միջոցառումներ՝ գլխավոր քարոզչական ֆիլմի դիտում, որը նկարահանվել է 2013 թվականին և այս կարգի տարբեր միջոցառումներ։ Փորձեր կարվեն տարբեր երկրների խորհրդարաններում բանաձևեր առաջ քաշել։ Սա արդեն ավանդույթ է։ Այս բոլոր միջոցառումների հաջողությունը պայմանավորված է այն հանգամանքով, թե որքանով հայկական սփյուռքի և մեր դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները կկարողանան հակազդել դրանց։ 

Ի դեպ, Թուրքիայում, օրինակ, լինելու է ադրբեջանական զինուժի արշավ, որը կավարտվի Արարատ լեռան գագաթին ադրբեջանական դրոշ և Խոջալուի զոհերի լուսանկար դնելով։ Հաշվի առնելով անցած հինգ տարիներին, այսինքն՝ ֆինանսական ճգնաժամից ու ադրբեջանական մանաթի արժեզրկումից հետո, այս թեմայով միջոցառումները էկոնոմ ռեժիմով են ընթանում և արդեն վարձույթով գովազդային մեծ վահանակներ չեն պատվիրում Թայմս Սքուերում, Նյու Յորքի մետրոյում, եվրոպական թանկարժեք քաղաքներում չեն անցկացվում ցուցահանդեսներ, այդուհանդերձ, պետք է պատրաստ լինել իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի, հատկապես հայկական կողմի պասիվության ֆոնին։

- Ի վերջո, ի՞նչ է տեղի ունեցել, որո՞նք են հայկական կողմի փաստարկները:

- Իրականում արդեն նույնիսկ հոգնեցուցիչ է ամեն տարի պատմել, թե ինչ է տեղի ունեցել։ Այս խնդրին նվիրված կան մասնագիտական կայքեր, ֆիլմեր, գրքեր, որոնցից կարելի է մանրամասնորեն ծանոթանալ ինչպես պատմությանն, այնպես էլ՝ նախապատմությանը և ինքնուրույն ենթադրություններ անել։

Տարիներ շարունակ այս հարցի ուսումնասիրությունը և թեմայի շուրջ ագրեսիվ քարոզչությունն ինձ մոտ փոխել են հարցի դիտարկման տեսանկյունը։ Ըստ էության սա պատմություն է ոչ թե մեղադրանքի ու դրա ժխտման, այլ դավաճանության, զեղծարարության, սպեկուլյացիաների ու ինդուլգենցիաների պատմություն է։ Մարդկան կանխամտածված տեղավորել ու թողել են ռազմական գործողությունների կենտրոնում, սառնասրտորեն չեն տարհանել և կրակի տակ են թողել, իսկ այդ ամենի հետևանքներով փորձ են անում իրենց համար դրախտի տոմսեր գնել՝ նկատի ունեմ բարոյական իրավունք ձեռք բերել՝ սպանելու հայերին՝ այն անվանելով «ցեղասպանության» համար վրեժ։ Այն, ինչ տեղի ունեցավ հենց Ռամիլ Սաֆարովի պարագայում։ Բավական է միայն լսել ադրբեջանական ղեկավարության ու մտավորականության ելույթները։

- Իսկ ինչ հիմնական թեզեր է շրջանառում Ադրբեջանը, արդյո՞ք դրանք ամբողջությամբ իրականությունից կտրված են:

- Այս պատմության մեջ միայն մեկ ճշմարտություն կա. այն, որ մարդիկ են զոհվել։ Մնացյալ ամեն բան մեկնաբանություններ են, սպեկուլյացիաներ են, զեղծարարություն է, առևտուր, քարոզչություն և ամենագլխավորը՝ ազգակերտման ֆունդամենը։ Չէ, որ հենց խոջալուի իրադարձությունների հիման վրա են թշնամու կերպար ձևավորում, ձևավորում են ընդհանուր ցավի հայեցակարգը։ Այս համատեքստում էլ շահարկում են կեղծ թեզ այն մասին, որ «նրանց սպանել են ադրբեջանցի լինելու համար»։ Ու այդպես էլ ոչ ոք չի հետաքննի ու բացահայտի, որ սպանվածների 80 տոկոսը թուրք-մեսխեթցիներ են։ Ադրբեջանին շատ բան էլ պետք չէ, նրանք չեն էլ մտահոգվում՝ արդյոք իրենց թեզերն իրականությանը համապատասխանում են, թե՝ ոչ։ Հանրության էմոցիաների վրա ազդելու և համապատասխան տրամադրություններ առաջացնելու համար նրանք բավականաչափ նյութեր ունեն։ Արտաքին լսարանը մեծ հաշվով անտարբեր է, իսկ ներքինին բավական է միայն պատառոտված աղջնակի դիակի լուսանկար ցույց տալ ու նա կհավատա, որ քարոզվող թեզերը ճշմարտություն են։

- Ինչ դիրքորոշում ունի միջազգային հանրությունն այս հարցի շուրջ: Հայկական կողմի աշխատանքները ինչ ուղղությամբ պետք է ընթանան, արդյոք որևէ փոփոխություններ նկատելի են այս առումով:

- Ինչպես և նշեցի, միջազգային հանրությունը մեծ հաշվով անտարբեր է, թե ինչ է տեղի ունեցել 28 տարի առաջ անհայտ մի երկրում, եթե դա որևէ կերպ չի առնչվել իրենց շահերին։ Ուզում եմ նշել, որ նրանց հետաքրքրում են «այստեղ և հիմա» կատարվող իրադարձություններն ու դրանց ազդեցությունը հետոյի վրա, բայց հիշեցի Եվրոպայի արձագանքը Ռամիլ Սաֆարովի «հերոսացմանը», երբ նրան 2012 թվականին արտահանձնեցին Ադրբեջանին։ Կարելի է և հիշել միջազգային հանրության արձագանքը ապրիլյան պատերազմին, երբ ամբողջ աշխարհով մեկ տարածվեցին կադրեր այն մասին, թե ինչպես են ադրբեջանցիները՝ մեծ ու մանուկ, բնակելի վայրերով տանում հայ զինվորի կտրված գլուխը՝ ծաղր ու ծանակի ենթարկելով այն։

Այս ամենն իմանալով, դժվար է ենթադրել, որ միջազգային հանրության կողմից կլինի այնպիսի ռեակցիա, ինչպիսին Ադրբեջանն է ակնկալում։ Ես միտումնավոր անտեսում եմ Ադրբեջանից սնվող լրատվամիջոցներում հրապարակումները, քանի որ դրանք բացի այդ գործընթացի մասնակիցներից, որևէ այլ օգտակարություն չունեն։ Ընթերցողներին, առավել ևս որոոշում ընդունողների համար դրանք միևնույնն են, քանի որ իրենց շահերից ու կոմպետեցիաներից դուրս է։ Միակ արձագանքը, որը կարող է հետևանքներ ունենալ և բերել Ադրբեջանի համար ցանկալի արդյունքի՝ դատարանի վճիռն է։ Դա կարող է լինել ՄԻԵԴ-ը, Միջազգային ռազմական տրիբունալը կամ որևէ այլ կոմպետենտ միջազգային դատարան։ Բայց այդ ուղին Ադրբեջանի համար փակ է։

Առաջին հերթին, այն պատճառով, որ նրանք այնտեղ ներկայացնելու բան չունեն։ Մամուլի ու ելույթներ ունենալու համար օգտագործվող ծիծաղաշարժ փաստարկները դատարանի համար բացարձակ կիրառելի չեն, և նրանք շատ լավ գիտեն, որ այդ առումով հայկական կողմն ավելի ծանրակշիռ հակափաստարկներ ունի՝ սկսած փաստերի կեղծումներից մինչև այդ ողբերգությանը զոհ գնացածների ու մեղավորների ցուցակներ։

Երկրորդ՝ հարց է, թե ում պետք է ներգրավեն որպես մեղադրյալ. Հայաստանի Հանրապետությա՞նը, բայց որևէ փաստաթղթով Հայաստանի մասին խոսք անգամ չկա, դրանցում Արցախի պաշտպանական բանակն է ու ռուսական 366-րդ գունդը։ Չեմ կարծում, որ ադրբեջանական կողմը պատրաստ է ներգարվել Ռուսաստանին կամ Արցախի Հանրապետությանը։ Առաջինի դեպքում հետևանքները չափազանց խոսուն են լինելում, իսկ երկրորդի դեպքում դա կնշանակի Արցախի ճանաչում։

Երրորդ՝ մեղադրանքի բովանդակությունն ինչպիսի՞ն է ցեղասպանությո՞ւն, ապա պետք է պատասխանել այն հարցին, թե ինչու զոհավծների ճնշող մեծամասնությունը ադրբեջանցիներ չեն։ Խաղաղ բնակչության սպանությո՞ւն, ապա պետք է պատասխանեն հարցին, թե նրանք ինչպես են այնտեղ հայտնվել, ինչու չեն տարհանվել, ինչու են նրանց դիակները գտնվել Աղդամի ադրբեջանական դիրքերից մոտ 5 րոպեի հեռավորության վրա ու բուն քաղաքից 10 կմ հեռավորության վրա։

Չորրորդ՝ ինչպես են նրանք դատարանին բացատրելու զոհվածների դիակների «կերպարանափոխությունները», որոնք միանգամայն նորմալ տեսք են ունեցել, երբ նրանց դեպքերից երկու օր անց նկարահանել է ադրբեջանցի լրագրող Չինգիզ Մուստաֆաևը, իսկ արդեն երեք օր անց (այսինքն ողբերգությունից արդեն 5 օր անց) այնտեղ բերված միջազգային լրագրողներին ցուցադրել են այլանդակված դիակներ։ Եվ դա ևս Մուսատաֆաևի կողմից նկարված է։

Այս բոլոր հարցրեն այս կամ այն կերպ կարող են ներկայացվել պրոպագանդիսատական թեզերում, բայց պիտանի չեն լուրջ դատական գործընթացների համար։ Բացի այդ էլ կա մեծ հավանականություն, որ Ադրբեջանն ի դեմ իր իշխանությունների հենց դառնան այդ ամենի մեղավորները։ Մենք հետաքրքրված ենք, որ Ադրբեջանը գնա իրավական ճանապարհով։ Եվ ամենագլխավորը՝ Ադրբեջանին ճշմարտությունն անհրաժեշտ չէ, միջազգային հանրության կարծիքը անհրաժեշտ չէ, ոչ էլ նրա կողմից Հայաստանին պատժելը։ Նրանք ուզում են պատժել հայերին՝ ահա սա է նրանց գործողությունների պլանը։ Այս կերպ նրանք արդարացնելու են այն վայրագությունները, որոնք կարող են տեղի ունենալ պատերազմի սկսվելուն պես և 2016 թվականի ապրիլը դա ցույց տվեց։

- Օրերս Մյունխենում տեղի ունեցավ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ քննարկում, որում կարծես Հայաստանի վարչապետը տեղի տվեց Ալիևի խայծին ու բավական նվազ փաստական բազայով արձագանքեց Խոջալուի շուրջ Ալիևի թեզերին: Ի՞նչ կասեք այս առումով:

- Մեր փաստական բազան այնքան հարուստ ու ուժեղ է, որ Մութալիբովի հարցազրույցն այդ շարքում ամենավերջին տեղը կարող է զբաղեցնել բազմաթիվ վկայություններից հետո։ Ուղղակի բանավեճի մեջ մտնելուց առաջ, խելամիտ կլինի ուսումնասիրել բոլոր նյութերը։ Ինչ վերաբերվում է հարցազրույցին, ապա առաջին հերթին պետք է նշել, որ 1992 թվականին ադրբեջանական կողմը բազմաթիվ վկայություններ է հրապարակել այդ իրադարձությունների ոչ անմիջական մասակիցների կողմից՝ չպատկերացնելով, որ դրանք օգուտ կարող են լինել հայկական կողմին։ Այդ ամենը հավաքված, արխիվացված է ու տեղադրված է համացանցում։ Կա փաստագրական ժամանակագրություն ինչպես զոհվածների մասին կադրերով այնպես էլ այդ մասին տրված վկայություններով։ Ու սա դեռ այն փոքր մասն է, որ պահպանվում է Խոջալուի ողբերգությունն ուսումնասիրող հանձնաժողովի արխիվներում, որն ի դեպ փակեցին Հեյդար Ալիևի հրամանով, այդպես էլ չհրապարակելով արդյունքները։

Հետ գալով Փաշինյանին՝ պետք է նշեմ, որ որևէ իմաստ չկա նույն փաստը մի քանի անգամ նշել, ինչպիսին էլ որ այն լինի, նման անողոք օգտագործումը բերում է այդ փաստի արժեզրկմանը։ Մութալիբովին նա ավելի վաղ էլ էր հիշատակել, Ալիևին պետք էր այլ փաստեր ներկայացներ, որպեսզի նա հասկանար, որ հայկական կողմը հսկայական արխիվներ ունի ու դրա իրականություն է, ուղղակի պետք է կարդալ ու իմանալ։

- Կարելի՞ է ասել, որ գործող իշխանությունը պատրանք ունի, թե Հայաստանի ու Արցախի դեմ քարոզչական պատերազմ չի ընթանում, ու ոչինչ չի նախաձեռնում այդ ուղղությամբ։ Թե՞ նախաձեռնում է, պարզապես մարդիկ չեն նկատում։

- Քարոզչական պատերազմը ոնց եղել է այդպես էլ կա ու դեռ կլինի։ Դա ավարտ չունեցող գործընթաց է և միամտություն է կարծել, որ այն դադարել է։ Քարոզչական պատերազմի ամենացցուն օրինակներից է, որն ի դեպ ադրբեջանական կողմի հաղթանակն է նաև, Գարեգին Նժդեհի շուրջ պատմությունն է, որն Ադրբեջանը հրամցրել է միջազգային հանրությանը։ Նրանք 10 տարի անարդյունք փորձել են այդ թեզն առաջ տանել ու արժանացել են մեր կողմից լուրջ հակազդեցության։ 10 տարի «ֆաշիստ Նժդեհը»-ի մասին թեզն այդպես էլ մնացել է որպես ներքին սպառման թեզ և հաջողության հասան միայն բոլորովին վերջերս, երբ այդ առումով հայակական կողմը սկսեց անգործություն ցուցաբերել՝ չհաշված անհայտ կայքերում հայերեն լեզվով մի քանի հոդվածները, գրեթե ոչ մի այլ բան չի արվել ու դա այն դեպքում, երբ մասնագետից մի քանի շաբաթ կարող է պահանջվել այդ թեման ի վնաս Ադրբեջանի շրջելու համար։ Բայց նման բաներ անելու համար պետք է նախ պրոֆեսիոնալների թիմ հավաքել, ովքեր գիտեն ու կարող են աշխատել, այլ ոչ թե «փողոցային ակցիաների եղբայրներին», ովքեր հավատարմությունից բացի առաջարկելու այլ բան չունեն։ Ըստ էության կատարվում է այն, ինչի մասին ես խոսել էի 2018 թվականի ամռանը։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:32 «Նիկոլ Փաշինյանին փոխանցեք, որ իսկական սահմանազատում և սահմանագծում արվել է 1985-ի փետրվարից մինչև 1987-ի հոկտեմբեր․ հետ ենք բերել 14 450 հեկտար հող, որը Ադրբեջանը տարել էր» Այսօր, 20:20 Միրզոյանը Մալթայի արտգործնախարարին ներկայացրել է «խաղաղության» գործընթացի վերջին զարգացումները Այսօր, 20:08 «Ակնկալում ենք գնահատական քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին Այսօր, 19:55 Կիրանց գյուղի ճանապարհը բացվել է․ «Ազատություն» Այսօր, 19:40 Լրագրողի մասնագիտության մասին ոչ ճիշտ ընկալումներ ու կարծրատիպեր կան թե՛ պետական համակարգում, թե´ հասարակությունում առհասարակ․ Թաթոյան Այսօր, 19:29 «Չընկրկել խոսքի ազատությանն ուղղված ճնշումների դեմ, անել հնարավորը՝ օր առաջ Հայաստանում խոսքի ու մամուլի իրական ազատության հաստատման համար»․ ՀԺՄ-ի ուղերձը՝ մամուլի ներկայացուցիչներին Այսօր, 19:19 «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ճանապարհին գտնվող ոստիկանները Բագրատ Սրբազանին չեն թողնում մտնել այլ ոստիկաններով շրջապատված Կիրանց․ Հեռախոսով է խոսել բնակիչների հետ (Տեսանյութ) Այսօր, 19:07 2024 թվականի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի մարդկային կորուստները գերազանցել են 111 000-ը․ Շոյգու Այսօր, 18:54 «Նման հայտարարություններ անողները նաև ուժ ու խիզախություն պետք է ունենան՝ պատասխանելու մեր հարցմանը»․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների մասին Այսօր, 18:40 Սփյուռքի 12 ուսանողական և երիտասարդական միություն դատապարտել է Փաշինյանի քաղաքականությունը և ողջունել Տավուշում ձևավորված շարժումը Այսօր, 18:27 «Վտանգավոր է»․ Կրեմլի արձագանքը՝ բրիտանական զենքով Ռուսաստանին հարվածելու մասին Քեմերոնի հայտարարությանը Այսօր, 18:15 Արփի Դավոյանն ու Լուսինե Բադալյանն ԱԺ նիստի ընթացքում օնլայն խանութներ են այցելել․ Factor.am Այսօր, 18:10 Կիրանցի բնակիչն իր գյուղ հասնելու համար ստիպված է ոստիկանական երեք անցակետ հաղթահարել (Տեսանյութ) Այսօր, 18:00 Կիրանցի մոտ պայթյունների ձայներ են լսվելու, ՊՆ-ն է հայտարարել Այսօր, 17:50 Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել, շոուն իշխանությունը կշարունակի այնտեղ․ Աբրահամյան Այսօր, 17:37 Մայիսի 1-ի գիշերը Երևանի հյուրանոցներից մեկի մոտ 35-ամյա տղամարդու են սպանել Այսօր, 17:24 Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը․ Բեգլարյան Այսօր, 17:11 Հայաստանի իշխանության գործողությունները հետագա կապիտուլյացիա են և հակասում են ՀՀ Սահմանադրությանը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ Այսօր, 16:59 Հայաստանի քաղաքական իշխանությունները հետևողականորեն հաստատում են մեկ անձի ավտորիտար ռեժիմ, օր օրի շատանում է քաղբանտարկյալների թիվը․ Խորհրդարանական ընդդիմության հայտարարությունը Այսօր, 16:50 «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում Այսօր, 16:37 Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները Այսօր, 16:33 Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով Այսօր, 16:30 Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է. Տեսանյութ Այսօր, 16:15 Կոբախիձեն ԱՄՆ-ին մեղադրում է Վրաստանում հեղափոխության փորձի մեջ Այսօր, 16:05 Վթար՝ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Այսօր, 15:59 «UAZ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր Այսօր, 15:50 Իրազեկման ակցիա ԵՄ գրասենյակի մոտ՝ ի պաշտպանություն Տավուշի, Արցախի, ռազմագերիների և քաղբանտարկյալների Այսօր, 15:42 Վեհափառը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար Այսօր, 15:32 Այսօր ընձառյուծի միջազգային օրն է, Հայաստանում կենդանու թվաքանակը հասնում է մինչև 10 առանձնյակի Այսօր, 15:21 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ Այսօր, 15:17 Ադրբեջանցի 40 պաշտոնյայի նկատմամբ «Մագնիտսկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման դիմում է ներկայացվել Այսօր, 14:59 Ակնհայտ էր՝ ստացել էին ուղիղ ցուցում, փորձում էին մեքենան պահպանվող հատուկ վայր տեղափոխել, չկարողացան․ Դանիելյան Այսօր, 14:57 44-օրյա պատերազմն ամենադաժան դասն էր. Աննա Վարդապետյան (Տեսանյութ) Այսօր, 14:33 «Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (Լուսանկարներ) Այսօր, 14:11 11 դրվագ է բացահայտվել․ Գլխավոր դատախազը նոր մանրամասներ հայտնեց Գավառում երեխայի բռնության դեպքից (Տեսանյութ) Այսօր, 14:08 Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին․ մահվան հանգամանքների վերաբերյալ կասկածներ կան Այսօր, 13:57 ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան Այսօր, 13:39 Գնել Սանոսյանն Արմավիրի մարզում ծանոթացել է կատարվող աշխատանքին, զրուցել շինարարների հետ, լսել խնդիրները և տվել հանձնարարականներ Այսօր, 13:30 Ինչպե՞ս են քաղաքացիները վերաբերվում ԽՍՀՄ փլուզմանը և արդյո՞ք Մայիսի 9-ը մեզ համար կարևոր օր է. Հարցում Այսօր, 13:22 Ո՞ր դեպքում քաղաքացիները դուրս կգան փողոցային պայքարի՝ հանուն իշխանափոխության. GALLUP Այսօր, 13:20 Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ, եթե նույնիսկ երաշխավորեն անվտանգությունը. Հարցում Այսօր, 13:15 Տավուշում ու հանրապետության տարբեր հատվածներում արձանագրվել են ոստիկանության կողմից առերևույթ անհամաչափ ուժի գործադրման դեպքեր. ՄԻՊ (Տեսանյութ) Այսօր, 13:11 ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 13:00 Կարմիրբերետավորները նենց մի ուրախացել են, գրկում են իրար, աչքալուսանք են տալիս, իբր, երկիր են ազատագրել. ո՞նց եք ձեր երեխաների աչքերի մեջ նայելու (Տեսանյութ) Այսօր, 12:55 ԵՄ-ն Ադրբեջանի ականազերծման ծրագրին 8 մլն եվրո կտրամադրի Այսօր, 12:34 Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Այսօր, 12:24 Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են փոխկապակցված լինեն ՀՀ-ի վրա պատրաստվելիք նոր հարձակմամբ․ Թյուրքագետ Այսօր, 12:22 «Հանգիստ, հավաքեք ձեզ». ՔՊ-ականի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց (Տեսանյութ) Այսօր, 12:19 ՀՀ տարբեր բնակավայրերում 545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ Այսօր, 12:13 «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն Այսօր, 12:02 Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ Այսօր, 11:57 Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ Այսօր, 11:54 Բագրատ Սրբազանը Կիրանց է մեկնում. Փաստինֆո Այսօր, 11:50 Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունը Այսօր, 11:42 Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան (Տեսանյութ) Այսօր, 11:36 Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի Այսօր, 11:27 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները և անվտանգությունը. Հայտարարություն Այսօր, 11:21 Ուրախ եմ տեղեկացնել՝ «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում ՀՀ-ն բարելավել է դիրքերն ու հայտնվել 43-րդ հորիզոնականում. Վարչապետի խոսնակ Այսօր, 11:18 Հայաստանը բարելավել է դիրքերը մամուլի ազատության ցուցանիշով. RSF զեկույցը Այսօր, 11:13 Հայկական հարսանիքի ավանդույթներով «7 օր, 7 գիշեր» ֆիլմը կներկայացվի հայաստանյան հանդիսատեսին Այսօր, 11:07 Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան Այսօր, 11:04 Հնդկաստանի երկու քաղաքացի է կալանավորվել՝ Երևանում սպանություն և խուլիգանություն կատարելու համար Այսօր, 11:02 «Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում Այսօր, 11:00 Կիրանց գյուղի մուտքը շարունակում է փակ մնալ Այսօր, 10:57 Ես երկրի ամենադաժան ոստիկաններից եմ եղել, բայց քրեական հանցագործի դեմ․ Թամամյան Այսօր, 10:49 Գեղամ Նազարյանն առաջարկում է, որ Տավուշի մարզկենտրոնը լինի Կիրանցում (Տեսանյութ) Այսօր, 10:47 Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս Այսօր, 10:43 Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել Այսօր, 10:38 Երևանում, Արարատում, Կոտայքում և Սյունիքում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Այսօր, 10:37 Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները․ news.am Այսօր, 10:34 Վերագնահատեք` Հայաստանը ժողովրդավարության բաստիո՞ն է, թե՞ ազատ անկման մեջ է դեպի բռնակալություն. Արթուր Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 10:32 Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնականի հետ Այսօր, 10:30 Մեկ հոգին որոշել է, որ ինքը, եթե շրջապատվի ոստիկանական զորքերով, ունի իրավունք որոշելու բոլորի ճակատագիրը Այսօր, 10:28 Մեր երկրում մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՄԻՊ Այսօր, 10:25 Այս ամենը վաղուց ներքաղաքականից վերածվել է ազգային-ազատագրական պայքարի, իսկ ուժայինների մի մասը կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը Այսօր, 10:07 Ձեր երեխայի հաճախած դպրոցից քայլքով հեռացեք մոտ 150-160 մետր և պատկերացրեք «սահմանազատումից» հետո Կիրանցի նոր դպրոցի հեռավորությունը թշնամուց Այսօր, 09:54 «Հրապարակ»․ ՔՊ-ում որոշել են, որ գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու են ընդդիմության դատաստանի Այսօր, 09:51 «Հրապարակ»․ Կիրանցից դեպի Ոսկեպար, Բաղանիս տանող ճանապարհից արդեն երևում է Փաշինյանի բերած աղետը Այսօր, 09:49 «Հրապարակ»․ Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը Այսօր, 09:46 «Ժողովուրդ»․ ՔՊ-ական պաշտոնյան աստղաբաշխական գումար է նվեր ստացել օտարերկրյա ընկերությունից Այսօր, 09:43 Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 02/05/2024 23:01 Բրոնխոսկոպիա. Ինչպես են զննում թոքերը 02/05/2024 22:50 Չեք պատկերացնի՝ այս անձրևները մեզ ինչքան էին պետք․ Սուրենյան 02/05/2024 22:39 Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության․ «Տավուշը՝ հանուն հայրենիքի» (Տեսանյութ) 02/05/2024 22:26 Վաղը կներկայացնենք պայքարի հաջորդ քայլերը, մինչև վերջ գնալու ենք․ Գառնիկ Դանիելյան 02/05/2024 22:15 Լեո Նիկոլյանը 12 օր է՝ հացադուլի մեջ է, առողջական խնդիրներ ունի․ Հիվանդանոց չեն տեղափոխում, պարզաբանում չեն տալիս՝ ինչու են արգելել մուտք գործել Հայաստան 02/05/2024 21:48 Բորելը Աբդոլլահիանին հավաստիացրել է՝ ԵՄ-ն չի ցանկանում Իրանի հետ հարաբերությունները սրել 02/05/2024 21:29 Ով այսօր հոգևոր առաջնորդին բան է ասում, ծառայում է նեռին՝ ստին, մանիպուլյացիային, խաբեությանը․ Զոհրաբ Բեկ Գասպարենց (Տեսանյութ) 02/05/2024 21:13 Ինչպես է արտահայտվում փսիխոզը 02/05/2024 21:00 Երևանի կենտրոնում բախվել են «Zhongtong» և «MAN» մակնիշի ուղևորատար ավտոբուսները․ Վիրավոր քաղաքացուն հիվանդանոց են տեղափոխել 02/05/2024 20:48 Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի նախաձեռնումը․ Կգնանք դրան, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար 02/05/2024 20:33 Վահան Քերոբյանի եղբայրը «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ պաստառով կառավարության շենքի մոտ էր․ «Հրապարակ» 02/05/2024 20:15 «Թուրքին բերում են մեր տուն»․ Կիրանցի վարչական ղեկավարն ասում է՝ ոստիկանները չեն իմացել, որ տեսախցիկը ֆիքսում է՝ ինչպես են բռնության ենթարկում իրենց 02/05/2024 20:03 Աշխատում ենք արտակարգ ռեժիմով 02/05/2024 19:51 Նոր բնակավայր է անցել ռուսական կողմի վերահսկողության տակ 02/05/2024 19:37 Մինչև Երևան դառնալու ենք թիրախ՝ թշնամու համար․ Ակցիա՝ Գյումրիում 02/05/2024 19:23 Միգրանտներին Ռուսաստանի Կուրսկի շրջանում կարգելվի տաքսի վարել 02/05/2024 19:10 Տավուշի թեմի առաջնորդին թույլ չեն տալիս մտնել Կիրանց․ կիրանցիներն են եկել՝ հանդիպելու Բագրատ Սրբազանի հետ (Տեսանյութ) 02/05/2024 18:55 «Հույս ունեմ՝ կարողացել եմ ապահովել առաջընթաց»․ Կենտրոնի թաղապետն ազատվել է աշխատանքից 02/05/2024 18:44 Փաշինյանը հայտարարել է՝ շոու բիզնեսի ներկայացուցիչներին հարկելու քաղաքականությունը պետք է ընդլայնվի, ռեստորաններն էլ պետք է վճարեն իրենց հարկի տակ հնչող երաժշտության հեղինակներին

Տվյալ բաժնի վերջին նյութերը