26/02/2020 14:19
Բերման ենթարկման գործընթացը մտահոգիչ է. ցնցված էի, երբ ԵՊՀ ուսխորհրդի նախագահին նարկոբարոնի պես շղթաներ էին հագցնում. Զոհրաբյան
Բերման ենթարկման գործընթացում ինձ սարսափելի մտահոգում են «մասկի շոուները», որոնք կազմակերպվում են, ԱԺ-ում «ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված համաձայնագիրը» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Ես ուղղակի ցցնցված էի, երբ ԵՊՀ ուսխորհրդի նախագահին նարկոբարոնի պես շղթաներ են հագցնում ու բերման ենթարկում, կամ քաղակտիվիստներին, ծեփելով ասֆալտներին, բերման են ենթարկվում», - ասաց Զոհրաբյանը:
Պատգամավորը նաև հույս հայտնեց, որ ԵՄ-ի հետ իրականացվող ծրագրերի շրջանակում իրավապահ համակարգում հնարավոր կլինի դրական փոփոխություններ կատարել:
«Իրավապահ համարագը չունի խնդիր Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու և ինքնամատույց ծառայություններ իշխանություններին մատուցելու համար: Հույս ունեմ, որ մեր գործընկերների հետ կկարողանանք այդ ոլորտների օրենսդրական սողանքներն այնպես փակել, որ որևէ ինքնամատույց ծառայություն մատուցող օղակ չփորձի գերազանցել իր լիազորությունները», - ասաց Զոհրաբյանը: