26/02/2020 22:58
«ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» փոխտնօրեն Արամ Հակոբյանը, ում բերման էին ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին, ազատ արձակվեց
«ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» փոխտնօրեն Արամ Հակոբյանը, ում բերման էին եթնարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին, ազատ արձակվեց։
Նա ազատ արձակվեց այն բանից հետո, երբ վերջինիս այցելել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը։
Բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանն Aysor.am-ի հետ զրույցում ասել էր, թե Արամ Հակոբյանին բերման են ենթարկել, երբ «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը առանց որևէ հիմքի ուզել է տնօրենի աշխատասենյակի դուռը բացել, կնիքն է ուզել և այլն։
«Փոխտնօրենը հրաժարվել է տրամադրել ու հրաժարվելու համար բերման են ենթարկել, ընդ որում, բերման են ենթարկել առանց որևէ փաստական հիմք ունենալու», - ասել էր Գրիգորյանը։
Գևորգ Գրիգորյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, թե այս պահին ոստիկանության բաժնում են կենտրոնի աշխատակիցները՝ սատարելու իրենց գործընկերջը։
«Նախարարն ապօրինի կերպով աշխատանքից հեռացրել է ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվող ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրենին, նշանակել է ժամանակավոր պաշտոնակատար, ով եկել է ու առանց որևէ հիմքի ուզել է տնօրենի աշխատասենյակի դուռը բացել, կնիքն է ուզել և այլն, փոխտնօրենը հրաժարվել է տրամադրել , և հրաժարվելու համար բերման են ենթարկել, ընդ որում, բերման են ենթարկվել առանց որևէ փաստական հիմք ունենալու», - ասաց Գրիգորյանը։
Հիշեցնենք՝ այսօր առողջապահության նախարարի հրամանով՝ լուծարվել է ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Գրիգորյանի աշխատանքային պայմանագիրը` աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ իրականացնելու հիմքով:
Վերջինիս հետ կնքվել է ժամկետային աշխատանքային պայմանագիր` մինչև օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրենի թափուր պաշտոնի հիմքի վերացումը:
Հունվարի 30-ին «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները բաց նամակով դիմել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բողոքելով ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ն «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միացնելու որոշման դեմ: