26/02/2020 14:57
Վարչապետին դիմելուց հետո ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրենը փոխվել է
Առողջապահության նախարարի հրամանով՝ լուծարվել է ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Գրիգորյանի աշխատանքային պայմանագիրը` աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ իրականացնելու հիմքով:
Նախարարի մեկ այլ հրամանով՝ կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Բերբերյանը:
Վերջինիս հետ կնքվել է ժամկետային աշխատանքային պայմանագիր` մինչև օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրենի թափուր պաշտոնի հիմքի վերացումը:
Հունվարի 30-ին «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները բաց նամակով դիմել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բողոքելով ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ն «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միացնելու որոշման դեմ: