26/02/2020 11:25
Որևէ մեկը թող իշխանությանն արջի ծառայություն չմատուցի. «Այո»-ի նախընտրական շտաբի ղեկավար (Տեսանյութ)
Որևէ մեկը թող իշխանությանն արջի ծառայություն չմատուցի՝ գյուղապետ, մարզպետ, թե թաղային հեղինակություն, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի նախընտրական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանն՝ անդրադառնալով իշխանության կողմից վարչական ռեսուրսի հնարավոր կիրառման թեմային:
«Ցուցումը հստակ է. բոլորը գործում են իրենց լիազորթյունների շրջանակում, այն է՝ քարոզչություն իրականացնել: Ոչ ոք չի կարող ինձ հաճոյանալու համար մարդկանց ստիպել ինչ-որ բան անել», - ասաց բանախոսը՝ նշելով, որ հանրաքվեի ժամանակ օրինախախտումներ թույլ տված անձինք կպատժվեն:
Սուրեն Պապիկյանը շեշտեց՝ քարոզարշավի ժամանակ իրենք ընտրողներին ասելու են, որ բոլոր մարմինները պետք է լինեն հավասարակշռված: