26/02/2020 11:53
Սուրեն Պապիկյանը երկու օր առաջ հրավիրվել է ՀՔԾ (Տեսանյութ)
Ասել եմ այն, ինչ պետք է ասեի, ես որևէ անձի չեմ նշել, դա իրավապահների պարզելու խնդիրն է, լրագրողների հետ հանդիպմանն ասաց սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի նախընտրական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանն՝ անդրադառնալով մամուլում իր կյանքին վերաբերող որոշակի դրվագների, այն է՝ նախկինում ունեցած դատվածության մասին ինֆորմացիայի հրապարակմանը:
«Իմ խնդիրը լրագրողի հետ չէ, ԶԼՄ-ի հետ չէ, այլ պետական պաշտոնյային վերաբերող ինֆորմացիան դուրս հանողի հետ: Հայաստանում նման դեպք չպիտի լինի: Ինչը գաղտնի է, պետք է մնա գաղտնի: Իմ նպատակն է պարզել, թե ինչ կերպ է պաշտոնյային վերաբերող ինֆորմացիան դուրս եկել: Առանց իմ իմացության իմ մասին տեղեկությունը չէր կարող դուրս գալ: Ինֆորմացիան վեր հանողը պետք է պատասխանատվություն կրի», - ասաց նա:
Վերջում Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ վերոհիշյալ գործով երկու օր առաջ հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն, կունենա տուժողի կարգավիճակ: