26/02/2020 13:10
Վաղը Սևանի և Կոտայքի մարզի որոշ բնակավայրերում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Լճաշեն» պոմպակայանում տրանսֆորմատորի վթարի հետևանքով ս.թ. փետրվարի 26-ին ժամը 09:30-20:00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի, այդ թվում՝ Գագարինավան թաղամասի, Վարսեր գյուղի և Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: