27/02/2020 12:29
Վարորդին պատժում են՝ բալեր հանելով, բայց պայմաններ է ստեղծո՞ւմ են առանց խախտումների վարելու համար. Արման Աբովյան
Այո՛, ճանապարհատրանսպորտային համակարգում շատ խորքային խնդիրներ կան, բայց երբ վարորդին պատժում ենք՝ բալեր հանելով, պետք է հարց տանք՝ արդյոք պետությունը նրանց համար պայմաններ է ստեղծում առանց խախտումների վարելու համար. ո՛չ, «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։
«Մենք չունենք մեքենաների կայանման համակարգ, այն ուղղակի գոյություն չունի։ Այլ խնդիր են ճանապարհների լայնությունը, դրանց գծանշումները։ Մյուս կաևոր հարցը բալերի 9 նիշանոց սանդղակն է. ինչո՞ւ, օրինակ, 9 բալ», - հարց ուղղեց պատգամավորը։