27/02/2020 12:36
ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտարկել կազմակերպության անդամ դառնալ ցանկացող յուրանքանչյուր պետության հայտ, բայց անհրաժեշտ է կոնսեսնուս. Իգոր Պանարին
Կազմակերպությունը պատրաստ է ՀԱՊԿ անդամ դառնալ ցանկացող յուրանքանչյուր պետության հայտ դիտարկել, եթե տվյալ պետությունը կիսում է ՀԱՊԿ նպատակներն ու դիրքորոշումները՝ անվտանգությունը, խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում, «ՀԱՊԿ դերը Կովկասի տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Իգոր Պանարինը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Ադրբեջանը մի օր դառնա ՀԱՊԿ անդամ:
«Կլինի դա Ադրբեջանը, թե Մոնղոլիան կամ այլ երկիր, եթե դիտարկենք նորմատիվ ակտերի տեսանկյունից, այնտեղ պահանջներ են առաջ քաշված այդ գործընթացների համար: Մենք նաև ներքին գործընթացներ ունենք, քվեարկություն և կոնսենսուս, դրա համար չէի շտապի գնահատել, թե որ պետությունները կարող են մուտք գործել կազմակերպություն, որոնք ոչ: Կարծում եմ, որ այդ հարցը կարելի է դիտարկել միայն այն ժամանակ, երբ որևէ պետություն հայտ ներկայացնի ՀԱՊԿ անդամ դառնալու», - ասաց նա:
ՀՀ-ում ՌԴ դեսպանա Սերգեյ Կոպիրկինն էլ նկատեց, որ յուրաքանչյուր նոր երկրի ՀԱՊԿ անդամ դառնալու համար անհրաժեշտ է բոլոր անդամ պետությունների կոնսենսուսը: