27/02/2020 14:53
Հայաստանը Լոնդոնում միասնական տաղավարով կմասնակցի «AI & Big data EXPO» ցուցահանդեսին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հրավիրում է ընկերություններին մասնակցելու մարտի 17-18 Լոնդոնում անցկացվելիք «AI & Big data EXPO» միջազգային ցուցահանդեսին:
Պատվիրակության կազմում ընդգրկված ընկերությունները հեղինակավոր այս ցուցահանդեսին Հայաստանը կներկայացնեն «Armenia» միասնական տաղավարով։
Հայաստանյան ընկերություններին հնարավորություն է ընձեռվում միասնական տաղավարի շրջանակներում ներկայացնելու իրենց արտադրանքն ու նորարարական լուծումները, ձեռք բերելու նոր գործընկերներ, ընդլայնելու իրացման ու գործակցության շուկաները:
Ցուցահանդեսին մասնակցելու հայտ ներկայացրած և ընտրված ընկերությունների ներկայացուցիչների գիշերակացը (3 գիշեր) և տաղավարում ներկայացվածությունը կհոգա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
Հայտադիմումը և մասնակից ընկերությունների ընտրության չափորոշիչները ներկայացված են AI-EXPO Application Form -ում։
Հայտադիմումի լրացման վերջնաժամկետն է մարտի 1-ը:
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել 010-59-01-27 հեռախոսահամարով կամ գրել հետևյալ էլ․փոստի հասցեին` [email protected]։