27/02/2020 10:46
«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է ծննդյան վկայականներում ամրագրել երեխայի սեռի դաշտը
Քաղաքացիական կացության ակտերի մասին ՀՀ օրենքի լրացումներով նախատեսում ենք ծննդյան վկայականներում ամրագրել երեխաների սեռի դաշտը։ Դրա բացակայության պատճառով շատ դեպքերում, օրինակ, թարգմանությունների ժամանակ, խնդիրներ են ծագում, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը։
«Այս լուծմամբ մենք կվերացնենք նշված տեխնիկական խնդիրը», - նկատեց պատգամավորը։
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն իր հերթին նշեց, որ այս նորմի շտկումը շատ կարևոր է անձի իրավունքների պաշտպանության տեսանկյունից։
Հարցը դրվեց քվեարկության, ներկա պատգամավորները կողմ քվեարկեցին։