ՊԵԿ-ը 2019-ին ընթացքում տնտեսվարողներին է վերադարձրել 162.5 միլիարդ դրամի ավելացված արժեքի հարկի գումար

28/02/2020 16:32

ՊԵԿ-ը 2019-ին ընթացքում տնտեսվարողներին է վերադարձրել 162.5 միլիարդ դրամի ավելացված արժեքի հարկի գումար


Պետական եկամուտների կոմիտեն 2019 թվականի ընթացքում տնտեսվարողներին է վերադարձրել 162 միլիարդ 537 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը (90 միլիարդ  161 միլիոն դրամ) գերազանցել է 72 միլիարդ 375 միլիոն  դրամով կամ 80.3%-ով: Ընդհանուր առմամբ,  վերադարձվել է 170 միլիարդ 438 միլիոն դրամ (այդ թվում՝ հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկը՝ շուրջ 7.9 միլիարդ դրամ), ինչը  79.7 % -ով գերազանցել է 2018-ի ցուցանիշը:  Այս մասին փետրվարի 28-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է ՀՀ ՊԵԿ համալիր հարկային ստուգումների վարչության պետ Թելման Ասատրյանը:

Հարկային oրենսգրքի փոփոխություններով 2019 թվականի ընթացքում պարզեցվել է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերադարձման ընթացակարգը՝ առավել բարենպաստ պայմաններ սահմանելով տնտեսվարողների համար: Մասնավորապես՝ 2019թ-ի հոկտեմբերից սկսած՝ վերադարձման ենթակա գումարներ են համարվել նաև 2017թ. 2-րդ կիսամյակին նախորդող կիսամյակների համար ԱԱՀ-ի հաշվանցման ենթակա գումարները (հին դեբետները): Այսինքն, հարկ վճարողներին աննախադեպ հնարավորություն է ընձեռնվել՝ հետ ստանալ իրենց գործունեության ամբողջ ժամանակահատվածում, ԱԱՀ-ի բոլոր հաշվարկներով գոյացած՝ հիմնավոր դեբետային գումարները: ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները (պայմանական` նոր դեբետ) միասնական հաշվին մուտքագրվելու դրույթը մինչ այդ կիրառվում էր սկսած 2017թ. 2-րդ կիսամյակից, մինչդեռ այդ ժամկետից առաջ հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարը հաշվանցվում էր միայն հետագա հաշվետու ժամանակաշրջաններում ԱԱՀ-ի հաշվարկներով բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվին:

Փոփոխությամբ հնարավորություն ընձեռվեց տարիներով կուտակված բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարները մուտքագրել հարկ վճարողի միասնական հաշվին (ընդ որում, այս պարագայում պարտադիր չէ դիմումի ներկայացման պահին տնտեսավարող սուբյեկտի ԱԱՀ վճարող համարվելու հանգամանքը):
Մեկ այլ փոփոխությամբ՝ 2017թ. 2-րդ կիսամյակին նախորդող հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող՝ բյուջեից հաշվանցման ենթակա մինչև 5 մլն դրամ ԱԱՀ-ի գումարների մնացորդը մուտքագրվում է հարկ վճարողի միասնական հաշվին՝ առանց հարկ վճարողի կողմից դիմումի ներկայացման և առանց հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության, 2019թ-ին այդ եղանակով մուտքագրվել է ընդհանուր գումարով  1 միլիարդ 575  միլիոն դրամի գումար:

Թելման Ասատրյանի տեղեկացմամբ՝ մինչև ՀՀ հարկային օրենսգիրքն ուժի մեջ մտնելը՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի, ինչպես նաև օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո՝ ԱԱՀ-ի դեբետային փոխհատուցվող գումարների (հին ու նոր դեբետների) համար նույնպես (նախկինում միայն 0-ական դրույքաչափով հարկվող գործարքների մասով էր) սահմանվել է պարզեցված ընթացակարգ, գործում է բացառապես էլեկտրոնային հարթակի միջոցով և հարկ վճարողներին գումարները վերադարձվում են (միասնական հաշիվ են մուտքագրվում)  դիմումը մուտքագրելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում: (Եթե հարկ վճարողի տվյալները համապատասխանում են կառավարության համապատասխան որոշումներով սահմանված չափանիշներին): Բարձրացվել է պարզեցված ընթացակարգով վերադարձման ենթակա ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի առավելագույն սահմանաչափը՝ 20 մլն-ից դարձնելով 40 մլն դրամ:

Դյուրացվել է պարզեցված ընթա¬ցա¬կարգով վերադարձման կարգը ևս: Հարկ վճարողի կողմից բոլոր հաշվարկների, հաշվետվությունների ներկայացված լինելու և հարկային պարտավորությունների կատարված լինելու պահանջի փոխարեն այժմ սահմանվել է միայն ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացված լինելու չափանիշը: Փոփոխությամբ` հարկային պարտավարության առկայության պարագայում ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները պարզեցված ընթացակարգով մուտքագրվում են միասնական հաշիվ, որից հետո մուտքագրման օրով մարվում են հարկ վճարողի հարկային պարտավորությունները:

Հարկային օրենսգրքի փոփոխությամբ՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձի (միասնական հաշվին մուտքագրման) ժամանակահատված է սահմանվել եռամսյակը՝ նախկին կիսամյակի փոխարեն:  Հարկ վճարողներին հնարավորություն ընձեռվեց առավել հաճախակի պարբերականությամբ դիմելու ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը միասնական հաշվին մուտքագրելու համար:
ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով գործարքների, յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի փոխհատուցող գումարները միասնական հաշվին մուտքագրելու նպատակով 2019թ-ին իրականացվել է 2356 ուսումնասիրություն, իսկ 2018թ-ի ցուցանիշը գերազանցել է  1258-ով կամ 114.6%-ով:

Բիզնեսին նման ծավալով գումարների վերադարձը մուլտիպլիկատիվ էֆեկտ է առաջացնում տնտեսության բոլոր ոլորտներում՝ այդ միջոցների շրջանառության ամբողջ շղթայում: Տնտեսվարողների հավաստմամբ՝ գործընթացը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ օգտագործել շրջանառու միջոցները: Միաժամանակ միասնական հաշվին մուտքագրված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարներով հնարավորություն են ստանում մարել ինչպես այլ հարկերի ու վճարների գծով պարտավորություններն:
2019-ին արձանագրվել է հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի ավելի մեծ գումարի վերադարձ: Վարկառուներին (համավարկառուներին) է վերադարձվել վճարված եկամտային հարկի 7 միլիարդ 900 միլիոն դրամ գումար, ինչը 2018 թվականի ցուցանիշը (4,683,712.8 դրամ) գերազանցել է ավելի քան  3 միլիարդ դրամով կամ 68.7%-ով: Գործընթացում ներգրավված է եղել 7152 շահառու՝ նախորդ ժամանակաշրջանի համադրելի ժամանակահատվածի՝ 4021-ի դիմաց, աճը՝ 77.9 տոկոս:

ՊԵԿ համալիր հարկային ստուգումների վարչության պետի տեղեկացմամբ՝ ՊԵԿ-ի նախաձեռնությամբ, 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի շրջանակում նախատեսվում է ավտոմատացնել հիփոթեքային վարկի գծով վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման (վերադարձման) գործընթացը: Ինչը նշանակում է, որ դիմումների, եզրակացությունների ու տեղեկանքների համակարգչային ձևերի ստեղծումը, դրանց հաշվառման և շրջանառման պայմանների ապահովումը կիրականացվի ավտոմատ: Արդյունքում էականորեն կկրճատվի՝ դիմումի ստացման օրվանից մինչև ֆիզիկական անձի բանկային հաշվին գումարի մուտքագրելու ժամանակի տևողությունը, կբացառվեն մարդկային գործոնով պայմանավորված վրիպակներն ու բացթողումները, կհեշտացվի վերահսկողությունն ու հաշվառումը:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

06/04/2020 23:36 Բորիս Ջոնսոնը տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք (BBC) 06/04/2020 23:34 Մոսկվա-Երևան չարտերային երկրորդ թռիչքը տեղի կունենա ապրիլի 7-ին ժամը 15։40-ին 06/04/2020 22:48 ԱԺ աշխատակազմի երկրորդ եռամսյակի պարգևատրման ֆոնդը ամբողջությամբ ուղղվելու է կորոնավիրուսի դեմ պայքարին 06/04/2020 22:43 Նյու Յորքի կենդանաբանական այգում չորս վագր ու երեք առյուծ վարակվել են կորոնավիրուսով (BBC) 06/04/2020 22:21 Խնդիրը Աֆրիկայում աշխատելը չէ. Ավիացիայի ոլորտում իրականությունն այսօր էլ թաքցնում են և Փաշինյանից, և հանրությունից 06/04/2020 22:01 Տիգրան Համասյան. «ոչՊաշտոնական» համերգ (Տեսանյութ) 06/04/2020 22:00 Գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը ենթարկվել է որոշակի փոփոխությունների. պարետատուն 06/04/2020 21:44 ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է տասը հազարը (РИА Новости) 06/04/2020 21:42 Քաղավիացիայի ոլորտում կան խնդիրներ, հայկական ավիաընկերությունները զրկվել են Եվրոպա չվերթ կատարելու իրավունքից. Փաշինյան 06/04/2020 21:16 Փաշինյանը հուսով է, որ Պուտինի հետ գազի գնի շուրջ բանակցությունները հաջող ընթացք կունենան 06/04/2020 20:48 Իմ որոշմամբ մարտ ամսի համար պետական բարձրաստիճան պաշտոնյաները պարգևավճար չեն ստանա. Վարչապետ 06/04/2020 19:46 Խնդիր ենք դրել օրական 1000 թեստ անել․ կորոնավիրուսի թեստերի տեղական արտադրության համար կտրամադրվի 550 հազ. դոլար. Փաշինյան 06/04/2020 19:23 Թոքաբորբով ծայրահեղ ծանր հիվանդը մահացել է շտապօգնության մեքենայում. նրան չեն թեստավորել և սխալ պրոֆիլի ԲԿ տեղափոխելու որոշում են կայացրել 06/04/2020 19:18 «Red Wings»-ը ՌԴ կառավարությունից թույլտվություն է ստացել Մոսկվա-Երևան չվերթով ևս մեկ թռիչք իրականացնել 06/04/2020 18:55 Արցախն Ադրբեջանին կոչ է անում հրաժարվել սադրիչ գործողություններից 06/04/2020 18:51 Մայր Աթոռը հորդորում է հավատացյալներին պահքը լուծել ապրիլի 11-ին՝ Ճրագալույցի Ս․ Պատարագից հետո, և հաջորդող օրերին առանձնաբար այցելել եկեղեցի և ստանալ Սուրբ Հաղորդություն 06/04/2020 18:41 Հրազդանում կատարված սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան 06/04/2020 18:25 ՖԻՖԱ-ն կարող է անորոշ ժամանակով երկարաձգել ընթացիկ մրցաշրջանը (Gazeta.ru) 06/04/2020 18:14 Առևտրաարդյունաբերական պալատը ֆորս-մաժորի հավաստագրեր կտրամադրի ընկերություններին, որոնք կորոնավիրուսի պատճառով չեն կարողացել կատարել միջազգային պարտավորությունները 06/04/2020 18:08 Պորտուգալիայում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 11 հազարը (RussiaToday) 06/04/2020 18:03 Դատախազությունը կոռուպցիոն սխեմատիկ չարաշահումներ է հայտնաբերել Լոռու մարզի մի քանի համայնքներում կատարված ճանապարհաշինության գործընթացներում 06/04/2020 17:58 Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 641-ի (РИА Новости) 06/04/2020 17:46 Արարատ Միրզոյանն ԱԺ աշխատակազմի մի շարք աշխատողներին պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել 06/04/2020 17:36 Քաղաքացիական հասարակությունը պահանջում է անհապաղ չեղարկել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 06/04/2020 17:27 Նիդեռլանդներում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 18 հազարը (РИА Новости) 06/04/2020 17:16 Ռումինիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է չորս հազարը (РИА Новости) 06/04/2020 17:03 Մեկնարկել են ոռոգման համակարգերի մաքրման և վերանորոգման աշխատանքները 06/04/2020 16:58 COVID-19 վարակի արտցոլումն ադրբեջանական հասարակությունում և բանակում 06/04/2020 16:54 Շվեյցարիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 21 652-ի (РИА Новости) 06/04/2020 16:40 Հյուսիսային պողոտայի միջադեպը կապված էր արտակարգ դրության հետ. հարկադրանքի միջոց չի կիրառվել. Փոխոստիկանապետ (Տեսանյութ) 06/04/2020 16:36 Վեց ոստիկան վարակված է կորոնավիրուսով (Տեսանյութ) 06/04/2020 16:34 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ոլորտային մասնագետները նոր թեժ գծով կպատասխանեն քաղաքացիների հարցերին 06/04/2020 16:28 ԱԻՆ ավտոբուսներով քաղաքացիները մեկուսացման վայրեր են տեղափոխվել 06/04/2020 16:25 ՀՀ ոստիկանության հոսպիտալում բուժվում են 83 վարակակիրներ. Փոխոստիկանապետ (Տեսանյութ) 06/04/2020 16:19 Կախված վիճակագրությունից՝ միանշանակ կարելի է քննարկել որոշակի մեղմացումներ մտցնելու հարցը. Նարեկ Զեյնալյան 06/04/2020 16:06 Փաշինյանի խորհրդականը՝ «Մոգո» վարկային կազմակերպության տնօրեն. ովքե՞ր են տերերը. Հ1-ի հետաքննությունը 06/04/2020 15:59 Կապիտալ ծրագրերի իրականացման գործընթացը գտնվելու է վարչապետի ուշադրության կենտրոնում 06/04/2020 15:50 ԱՄՆ զինված ուժերն Իրաքից Սիրիա են ուղարկում տեխնիկայով շարասյուն 06/04/2020 15:43 Բրիտանական հետախուզությունը նշել է COVID-19- ի առաջացման վարկածը (Gazeta.ru) 06/04/2020 15:31 Էդուարդո Էռնեկյանը 250 000 ԱՄՆ դոլարի օգնություն կտրամադրվի Հայաստանի կառավարությանը 06/04/2020 15:24 Տավուշի մարզի 5 բնակչի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս. Մարզպետ 06/04/2020 15:18 Արարատի մարզում կա 173 վարակակիր, սակայն դեպքերի նվազման տենդենց կա. Մարզպետ 06/04/2020 15:15 Բելգիայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվն հասել է 1632-ի (РИА Новости) 06/04/2020 15:06 Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 60 հազարը (РИА Новости) 06/04/2020 14:57 Ավստրիայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 220-ի (РИА Новости) 06/04/2020 14:43 Ավտոարտադրողները մինչև ապրիլի վերջ կկորցնեն ավելի քան 100 միլիարդ դոլար (Интерфакс) 06/04/2020 14:36 Ազգային փոքրամասնություններին հիշատակի տարեթվերը նշելու համար տարեկան չորս օր չվճարվող արձակուրդի իրավունք ընձեռել․ առաջարկ 06/04/2020 14:30 Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Հայաստանին բնական գազի մատակարարման հետ կապված հարցեր 06/04/2020 14:26 Պարի՛ր COVID-19-ի դեմ. Վրացի բժիշկները ոգևորում են միմյանց (РИА Новости) (Տեսանյութ) 06/04/2020 14:17 Բելառուսում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 13-ի (РИА Новости) 06/04/2020 14:12 Օդի ջերմաստիճանն ապրիլի 7-8-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով 06/04/2020 13:58 «Pen-Pineapple-Apple-Pen» հիթի հեղինակը դրա նոր տարբերակը նվիրել է կորոնավիրուսի դեմ պայքարին (Gazeta.ru) (Տեսանյութ) 06/04/2020 13:54 Apple-ը պատրաստել է ավելի քան 20 միլիոն դիմակ և պաշտպանիչ էկրան (РИА Новости) 06/04/2020 13:48 Վարչապետն էմոցիոնալ է արտահայտվել, սակայն հիվանդացության դեպքերի նվազումը չպետք է ավելորդ ոգևորություն առաջացնի. Սերգեյ Բագրատյան 06/04/2020 13:44 Նավթի համաշխարհային գները նվազում են 06/04/2020 13:42 Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 68 հազարը (Известия) 06/04/2020 13:37 Դիահերձողը կարող է դիահերձել կորոնավիրուսով հիվանդ անձի և նույնիսկ չիմանալ այդ մասին. բժիշկ 06/04/2020 13:32 Ծաղկազարդը կորոնվիրուսից առաջ և այժմ (Լուսանկարներ) 06/04/2020 13:30 Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարը 06/04/2020 13:26 Ավտոմեքենաների օտարման հարկվող գործարքներ իրականացրած անձինք տարեկան եկամուտների հայտարարագրերը պարտավոր են ներկայացնել մինչև ապրիլի 20-ը 06/04/2020 13:22 Չինաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի 39 նոր դեպք (РИА Новости) 06/04/2020 13:17 Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 15 ավտոպատահար, 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ 06/04/2020 13:14 Թեստավորման քանակը չափազանց փոքր է, և այն չի կարող Հայաստանում համաճարակի իրական պատկերը տալ. «Այլընտրանքային նախագծեր խումբ» 06/04/2020 13:01 Մեքսիկայում կորոնավիրուսի պատճառով պաշտոնյաների աշխատավարձները կկրճատվեն և պարգևավճարներ չեն լինի (РИА Новости) 06/04/2020 12:55 ՊՎԾ-ն ներկայացրել է Ոստիկանությունում իրականացրած ուսումնասիրությունը. պետության օրինական շահերին ենթադրաբար հասցվել է շուրջ 470 մլն ՀՀ դրամ 06/04/2020 12:49 Վստահ եմ, որ շուտ է դրական դինամիկայի մասին խոսել. Գևորգ Գորգիսյանը՝ վարչապետի հայտարարության մասին 06/04/2020 12:40 ԱԳՆ կողմից մատուցվող հյուպատոսական մի շարք ծառայություններ հասանելի կլինեն տեսակապի միջոցով 06/04/2020 12:34 Արցախյան թավիշն այլ բանի կարող է վերածվել. Արփինե Հովհաննիսյան 06/04/2020 12:29 Ռուսաստանի հաստատվել է կորոնավիրուսով վարակի 954 նոր դեպք (РИА Новости) 06/04/2020 12:20 Քաղաքի բոլոր վերելակներն ու խանութներն անընդհատ է պետք ախտահանել այս օրերին. Արման Սաղաթելյան 06/04/2020 12:12 Fitch Ratings-ը նվազեցրել է Հայաստանի վարկանիշը՝ «բացասական» կանխատեսմամբ 06/04/2020 12:03 Կարևոր հայտարարություն 2019 թ. ձեռք բերված, սակայն Հայաստան չներմուծված ավտոմեքենաների մաքսազերծման վերաբերյալ 06/04/2020 11:50 Պահանջվում են ճիշտ որոշումներ, նոր մտածողություն. Էլինար Վարդանյան 06/04/2020 11:42 Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 188-ի (РИА Новости) 06/04/2020 11:34 Արցախում ընտրությունների օրը իրավախախտումների վերաբերյալ 62 հաղորդում է ստացվել, որից 14-ով քրեական գործ է հարուցվել 06/04/2020 11:27 Կորոնավիրուսից ապաքինվել է ևս 5 քաղաքացի 06/04/2020 11:18 ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 06/04/2020 11:02 ԱՄՆ-ում մեկ օրում 25,5 հազար մարդ է վարակվել կորոնավիրուսով, ավելի քան հազարը՝ մահացել (TSN.ua) 06/04/2020 10:50 Կորոնավիրուսի դրական դինամիկայի 3 անգամ նվազում ունենք. հաստատվել է 11 նոր դեպք. Փաշինյան 06/04/2020 10:46 Կորոնավիրուսի հետևանքով 68-ամյա քաղաքացի է մահացել 06/04/2020 10:40 American Airlines ավիաընկերությունը Նյու Յորք թռիչքների 90%-ը կրճատում է (Gazeta.ru) 06/04/2020 10:24 Ստեփանակերտում հանրային սննդի օբյեկտների սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման պահանջներն են ստուգվել 06/04/2020 10:15 Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող 06/04/2020 10:10 Չինաստանում 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել 06/04/2020 00:53 Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Covid-19-ով հիվանդանոց է տեղափոխվել (BBC) 05/04/2020 16:38 Վարչապետն անցկացրել է հերթական խորհրդակցությունը և կարևորել ստեղծագործականության խթանումը 05/04/2020 16:28 Քաղավիացիայի ոլորտում Հայաստանը ներգրավվել է մի ցանկում, որտեղ աֆրիկյան երկրներն են, Աֆղանստանը, Իրանն ու Հյուսիսային Կորեան. Արմեն Մինասյան 05/04/2020 14:18 Covid-19 Armenia հավելվածներն արդեն գործում են Google Play և AppStore հարթակներում 05/04/2020 14:10 ԱՄՀ-ն պատրաստ է բացել պատերզմական իրավիճակի համար նախատեսված պահուստը՝ 1 տրիլիոն դոլարի չափով 05/04/2020 12:45 Հենց հիմա հայտարարեք, որ կարատինը տևելու է առնվազն մինչև մայիսի 1-ը. Արման Սաղաթելյան 05/04/2020 11:03 Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 822-ի 04/04/2020 22:02 Ավելի քան 1,5 մլն դոլարի գյուղմթերք է փչացել, քանի որ բեռնատարները մոտ 15 օր կանգնած էին սահմանին. «Սպայկա» (Տեսանյութ) 04/04/2020 21:45 Բակո Սահակյանի գլխավորությամբ Արցախում կորոնավիրուսի տարածման կանխարգելման հարցով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է գումարվել 04/04/2020 20:53 ICAO-ի անունից Հայաստանին դիմած Լեոնարդ Վիքսը ցեղասպանագետ է. Ռոբերտ Հայրապետյան 04/04/2020 20:17 Հայկական երկու ավիաընկերություն ժամանակավորապես զրկվել է եվրոպական ուղղություններով կատարվող չվերթների իրավունքից 04/04/2020 19:03 Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն չի զրկվել լիցենզիայից 04/04/2020 18:35 Վանաձորում հացը թանկացավ. Մարուքյան 04/04/2020 17:11 Դեսպանատունը պարզաբանել է, թե ում է առաջնահերթություն տրվել Մոսկվայից Երևան ապրիլի 6-ի թռիչքի տոմսերի ձեռքբերման հարցում 04/04/2020 16:57 Տաթևիկ Ռևազյանը խոստանում է՝ Միջազգային ավիացիոն կազմակերպության զեկույցի մասին հավելյալ տեղեկություն հայտնի կլինի օրվա ընթացքում 04/04/2020 16:35 Փաշինյանը կպատասխանի ամենաշատ «Լike» հավաքած հարցերին

Տվյալ բաժնի վերջին նյութերը