28/02/2020 18:44
Արմավիրի մարզպետարանի 2019թ․ պարգևավճարների ֆոնդը ավելի քան 120 մլն դրամ է. Բաբկեն Հարությունյան
«Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արմավիրի մարզպետարանի 2019թ․ պարգևավճարների ֆոնդը ավելի քան 120 մլն դրամ է
«Հանրային վերահսկողության կենտրոն ՀԿ»-ն հարցում է ուղարկել Արմավիրի մարզպետարան ստանալու տեղեկատվություն՝ 2019թ․-ի պարգևատրումային ֆոնդի չափի վերաբերյալ։ Ի պատասխան հայտնել են, որ Արմավիրի մարզպետարանի ծախսերով տնտեսագիտական դասակարգման « Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով կազմել է 34381500 դրամ գումար, իսկ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով կազմել է 86523700 դրամ գումար։ Ընդհամենը պարգևատրման ֆոնդը կազմել է 120905200 դրամ։
Հարցումներ են ուղղարկվել նաև Արագածոտնի և Վայոց Ձորի մարզպետարաններ, տեղեկատվություն չտրամադրվելու դեպքում կներկայացնենք դատական հայցեր»։