28/02/2020 19:46
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով է ստեղծվել
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Հանձնաժողովի որոշման վերաբերյալ տեղեկությունները կհրապարակվեն քիչ անց՝ նիստից հետո:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԿԳՄՍ նախարարությունը հրաժարվել է ստեղծել հանձնաժողով` Սամվել Կարապետյանի հուղարկավորության արարողությունը կազմակերպելու համար. նա կոչումներ չունի: